Pular para o conteúdo
Publicidade

10 Milagres de Jesus na Bíblia: Lista com versículos e explicação

Por Bíblia Online

Os milagres de Jesus são muito mais do que demonstrações de poder sobrenatural; eles são sinais que confirmam sua divindade e missão. Ao longo dos Evangelhos, vemos Cristo curando enfermos, dominando a natureza e vencendo a morte.

Neste guia, selecionamos 10 milagres de Jesus na Bíblia, organizados com referências e uma breve explicação sobre o impacto espiritual de cada um deles.

Os principais milagres de Jesus nos Evangelhos

1. Transformação da Água em Vinho

  • Referência: João 2:1-11

  • Explicação: Ocorreu nas Bodas de Caná. Sendo o seu primeiro milagre público, Jesus demonstrou autoridade sobre a matéria e a natureza, revelando sua glória aos discípulos e abençoando a instituição da família.

Կանայի հարսանիքը

Գալիլեա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար։ Հիսուսի մայրն այնտեղ էր։ Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուսը և իր աշակերտները։ Երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց. «Գինի չունեն»։ Հիսուսը նրան ասաց. «Մի՞թե ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։ Այնտեղ կային քարե վեց թակույկներ՝ հրեաների սրբվելու սովորության համաձայն. նրանցից յուրաքանչյուրը շուրջ հարյուր լիտր տարողություն ուներ։ Հիսուսը նրանց ասաց. «Այդ թակույկները լցրե՛ք ջրով»։ Բերնեբերան լցրին։ Եվ ասաց նրանց. «Հիմա վերցրե՛ք և տարե՛ք սեղանապետին»։ Եվ նրանք տարան։ Եվ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը, չէր իմանում, թե որտեղի՛ց է (բայց սպասավորները, որոնք ջուրը լցրին, գիտեին), խոսեց փեսայի հետ ու ասաց. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես»։ Հիսուսն այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։

2. Cura do cego de nascença

  • Referência: João 9:1-12

  • Explicação: Jesus usa lodo para curar um homem que nunca havia enxergado. Este milagre prova que Ele é a Luz do Mundo e tem poder para restaurar o que nasceu com defeito.

Ի ծնե կույրի բժշկումը

Եվ մինչ անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։ Նրա աշակերտները հարցրին. «Ռաբբի՛, մեղքն ո՞ւմն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թե՞ հորն ու մորը»։ Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է և ո՛չ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն։ Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ»։ Այս ասելով՝ թքեց գետնին, թքով ու փոշով կավ շինեց, կավը ծեփեց կույրի աչքերին ու ասաց նրան. «Գնա՛ լվացվիր Սիլովամի ավազանում» (որ թարգմանվում է «ուղարկված»)։ Գնաց լվացվեց, եկավ և տեսնում էր։ Իսկ հարևանները և նրանք, որ նախապես տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր և մուրում»։ Ոմանք ասում էին՝ նա է. ուրիշներ ասում էին՝ ո՛չ, այլ պարզապես նման է նրան։ Իսկ ինքն ասում էր՝ ես եմ։ Նրան ասացին. «Իսկ ինչպե՞ս բացվեցին աչքերդ»։ Նա պատասխանեց. «Հիսուս անունով մի մարդ կավ շինեց, աչքերս ծեփեց ու ինձ ասաց. "Գնա՛ Սիլովամ և լվացվի՛ր"։ Գնացի, լվացվեցի և տեսնում եմ»։ Նրան ասացին. «Ո՞ւր է նա»։ Նրանց ասաց՝ չգիտեմ։

3. Multiplicação dos pães e peixes

  • Referência: Mateus 14:13-21

  • Explicação: Com apenas cinco pães e dois peixes, Jesus alimentou mais de 5 mil homens. Este sinal revela Cristo como o Pão da Vida, aquele que supre todas as nossas necessidades.

Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը

Երբ Հիսուսը լսեց, այնտեղից նավակով ամայի մի տեղ առանձնացավ։ Երբ ժողովուրդը տեղեկացավ, քաղաքներից հետիոտն նրա հետևից գնաց։ Հիսուսը, ցամաք ելնելով, տեսավ մի մեծ բազմություն, գթաց նրանց և բժշկեց նրանց հիվանդներին։

Երեկոյան կողմ աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս տեղն ամայի է, ժամանակն էլ ուշ է, արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և իրենց համար ուտելիք գնեն»։ Հիսուսն ասաց. «Կարիք չկա, որ գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրանք Հիսուսին ասացին. «Այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ նկանակից ու երկու ձկից»։ Նրանց ասաց. «Դրանք այստե՛ղ բերեք»։ Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու հագեցան։ Եվ տասներկու լի սակառ մնացած կտորտանքներ հավաքեցին։ Նրանք, ովքեր կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։

4. Jesus acalma a tempestade

  • Referência: Marcos 4:35-41

  • Explicação: Com uma ordem, o vento e o mar se aquietam. O milagre ensina sobre a paz que excede o entendimento e a autoridade do Messias sobre a criação.

Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը

Այդ նույն օրը՝ երեկոյան կողմ, Հիսուսն աշակերտներին ասաց. «Եկե՛ք անցնենք լճի մյուս կողմը»։ Աշակերտները թողեցին ժողովրդին և իրենց հետ վերցրին Հիսուսին ու մի նավակով հեռացան։ Նրանց ուղեկցում էին նաև այլ նավակներ։ Եվ մեծ հողմամրրիկ բարձրացավ, ու ալիքները նավակի մեջ էր թափում, այն աստիճան որ նավակը գրեթե լցվում էր։ Իսկ նա նավակի հետնամասում՝ բարձի վրա, ննջում էր։ Նրան արթնացրին և ասացին. «Վարդապե՛տ, քո հոգը չէ՞, որ ահա այստեղ կորչում ենք»։ Արթնանալով՝ Հիսուսը սաստեց հողմին և ասաց լճին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Հողմը դադարեց, ու կատարյալ հանդարտություն եղավ։ Ապա նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդպես վախկոտ. դեռևս հավատ չունե՞ք»։ Իսկ նրանք սաստիկ վախեցան և միմյանց ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ թե՛ հողմը, թե՛ լիճը հնազանդվում են նրան»։

5. Cura da mulher com fluxo de sangue

  • Referência: Marcos 5:25-34

  • Explicação: Uma cura que aconteceu pelo toque da fé. Jesus mostra que está atento ao sofrimento individual e que a fé é o canal para receber o milagre.

Մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ։ Նա շատ էր տառապել բազմաթիվ բժիշկների ձեռքից, ծախսել էր իր ողջ ունեցվածքը, բայց որևէ օգուտ չէր տեսել, այլ է՛լ ավելի էր վատացել։ Երբ լսեց Հիսուսի մասին, բազմության միջով եկավ նրա հետևի կողմը և դիպավ նրա զգեստին, որովհետև մտքում խորհում էր. «Եթե միայն դիպչեմ նրա հագուստին, կբժշկվեմ»։ Նրա արյան աղբյուրն իսկույն չորացավ, և նա իր մարմնի մեջ զգաց, որ իր ցավերից բժշկվեց։ Այդ նույն պահին Հիսուսն զգաց, որ զորություն դուրս ելավ իրենից. շրջվեց դեպի բազմությունը և ասաց. «Ո՞վ դիպավ իմ հագուստին»։ Աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ժողովրդի բազմությունը նեղում է քեզ, իսկ դու ասում ես, թե՝ ո՞վ դիպավ իմ հագուստին»։ Հիսուսը շուրջն էր նայում՝ տեսնելու, թե ո՛վ արեց այդ։ Եվ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել,- որովհետև գիտեր, թե ի՛նչ է կատարվել իր հետ,- եկավ ընկավ նրա առաջ և ամեն բան ստուգությամբ ասաց։ Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և բժշկվա՛ծ եղիր քո ցավերից»։

6. Libertação do endemoninhado Gadareno

  • Referência: Marcos 5:1-20

  • Explicação: Jesus liberta um homem dominado por uma legião de espíritos. É a prova clara de sua autoridade absoluta sobre o reino das trevas.

Գերգեսացի դիվահարի բժշկումը

Հիսուսը եկավ լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը։ Երբ նա նավակից դուրս ելավ, գերեզմաններից նրա դեմն ելավ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, և որի բնակության վայրը հենց գերեզմաններում էր։ Ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարող կապել նրան, որովհետև ոտնակապերով և շղթաներով բազմիցս կապվել էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը ջարդել։ Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել, որովհետև միշտ՝ գիշեր ու ցերեկ, գերեզմաններում ու լեռներում, աղաղակում էր և ինքն իրեն քարերով ծեծում։ Երբ նա հեռվից տեսավ Հիսուսին, առաջ վազեց և երկրպագեց նրան. բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ի՞նչ կա իմ և քո միջև, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, մի՛ տանջիր ինձ», որովհետև Հիսուսը նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այս մարդու միջից»։ Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ «Անունս Լեգեոն է,- պատասխանեց նրան,- քանի որ շատ ենք»։ Պիղծ ոգիները սաստիկ աղաչում էին նրան, որ իրենց այդտեղից դուրս չուղարկի։ Այնտեղ՝ լեռան լանջին, խոզերի մի մեծ երամակ էր արածում։ Դևերը բոլորն էլ աղաչեցին նրան և ասացին. «Մեզ խոզերի մո՛տ ուղարկիր, որ մտնենք նրանց մեջ»։ Հիսուսը թույլատրեց նրանց։ Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մեջ, խոզերի երամակը, որ թվով մոտ երկու հազար էր, դարավանդից դեպի լիճը դիմեց, և խոզերը խեղդվեցին լճում։ Խոզարածները փախան և այդ մասին պատմեցին քաղաքում ու ագարակներում։ Մարդիկ դուրս ելան՝ տեսնելու, թե ի՛նչ էր կատարվել։ Եկան Հիսուսի մոտ և տեսան դիվահարին, որ լեգեոն ուներ, նստել էր հագնված ու զգաստացած, և զարհուրեցին։ Ովքեր տեսել էին, պատմեցին նրանց, թե ի՛նչ պատահեց դիվահարին և ի՛նչ՝ խոզերին։ Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ հեռանա իրենց սահմաններից։ Երբ նավակ մտավ, դիվահարը նրան աղաչեց, որ նրա հետ լինի։ Բայց Հիսուսը նրան թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ և պատմի՛ր նրանց այն, ինչ Տերը քեզ արեց և թե ինչպե՛ս քեզ ողորմեց»։ Նա գնաց և սկսեց տարածել Դեկապոլիում, ինչ որ Հիսուսն արել էր իր համար։ Եվ ամենքը զարմանում էին։

7. Ressurreição da filha de Jairo

  • Referência: Marcos 5:21-43

  • Explicação: Jesus demonstra que a morte para Ele é como o sono. Ele restaura a vida de uma criança, trazendo esperança para uma família desesperada.

Հայրոսի աղջկա հարությունը և արյունահոսությունից տառապող կնոջ բժշկումը

Երբ Հիսուսը դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը մի մեծ բազմություն հավաքվեց։ Եվ նա լճի եզերքին էր։ Ահա եկավ ժողովրդապետներից մեկը, որի անունը Հայրոս էր։ Երբ Հիսուսին տեսավ, ընկավ նրա ոտքերի առջև. սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, որ Հիսուսը գա և իր ձեռքը դնի նրա վրա, որպեսզի առողջանա և ապրի։ Հիսուսը գնաց նրա հետ։ Նրա հետ գնում էր նաև մի մեծ բազմություն և նեղում էր նրան։

Մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ։ Նա շատ էր տառապել բազմաթիվ բժիշկների ձեռքից, ծախսել էր իր ողջ ունեցվածքը, բայց որևէ օգուտ չէր տեսել, այլ է՛լ ավելի էր վատացել։ Երբ լսեց Հիսուսի մասին, բազմության միջով եկավ նրա հետևի կողմը և դիպավ նրա զգեստին, որովհետև մտքում խորհում էր. «Եթե միայն դիպչեմ նրա հագուստին, կբժշկվեմ»։ Նրա արյան աղբյուրն իսկույն չորացավ, և նա իր մարմնի մեջ զգաց, որ իր ցավերից բժշկվեց։ Այդ նույն պահին Հիսուսն զգաց, որ զորություն դուրս ելավ իրենից. շրջվեց դեպի բազմությունը և ասաց. «Ո՞վ դիպավ իմ հագուստին»։ Աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ժողովրդի բազմությունը նեղում է քեզ, իսկ դու ասում ես, թե՝ ո՞վ դիպավ իմ հագուստին»։ Հիսուսը շուրջն էր նայում՝ տեսնելու, թե ո՛վ արեց այդ։ Եվ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել,- որովհետև գիտեր, թե ի՛նչ է կատարվել իր հետ,- եկավ ընկավ նրա առաջ և ամեն բան ստուգությամբ ասաց։ Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և բժշկվա՛ծ եղիր քո ցավերից»։

Մինչ Հիսուսն այս էր խոսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան և Հայրոսին ասացին. «Քո դուստրը մեռավ, էլ ինչո՞ւ ես նեղություն տալիս Վարդապետին»։ Իսկ Հիսուսը, երբ լսեց այս խոսքերը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»։ Եվ ոչ ոքի թույլ չտվեց իր հետ գնալ, բացի Պետրոսից, Հակոբոսից և նրա եղբայր Հովհաննեսից։ Հիսուսը ժողովրդապետի տուն եկավ և տեսավ մի մեծ իրարանցում, լացուկոծ անողներ և աղմուկ-աղաղակ։ Մտնելով ներս՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում. երեխան մեռած չէ, այլ ննջում է»։ Սակայն նրանք ծաղրում էին նրան։ Իսկ Հիսուսն ամենքին դուրս հանեց, իր հետ վերցրեց երեխայի հորն ու մորը, ինչպես նաև նրանց, որ իր հետ էին, և մտավ այնտեղ, որտեղ պառկած էր մանուկը։ Հիսուսը, բռնելով մանկան ձեռքից, ասաց նրան. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է «Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ Աղջիկն իսկույն վեր կացավ և քայլում էր, քանի որ մոտ տասներկու տարեկան էր։ Ամենքը մեծապես զարմացան։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց, որ ոչ ոք այդ մասին չիմանա, և ասաց, որ նրան ուտելիք տան։

8. Jesus anda sobre as águas

  • Referência: Mateus 14:22-33

  • Explicação: Ao caminhar sobre o Mar da Galileia, Jesus mostra que não está sujeito às leis da física. O episódio também serve para tratar a fé e a dúvida no coração de Pedro.

Հիսուսը քայլում է ջրի վրայով

Հիսուսն իսկույն ևեթ հանձնարարեց իր աշակերտներին նավակ նստել և անցնել լճի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։ Ժողովրդին արձակելուց հետո լեռը բարձրացավ՝ առանձին աղոթք անելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, իսկ նավակը ցամաքից բավական հեռացել էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին դիմացից էր։ Գիշերվա չորրորդ հերթափոխին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ Երբ աշակերտները տեսան, որ քայլում է լճի վրայով, այլայլվեցին և ասացին՝ ուրվական է, և վախից աղաղակեցին։ Հիսուսն անմիջապես խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։ Պետրոսը դիմեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Նա ասաց՝ ե՛կ։ Պետրոսը, նավակից իջնելով, քայլեց ջրի վրայով և եկավ Հիսուսի մոտ։ Սակայն տեսնելով ուժեղ քամին՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսը ձեռքն իսկույն երկարեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ Երբ նրանք նավակ բարձրացան, քամին հանդարտվեց։ Եվ ովքեր նավակի մեջ էին, մոտեցան երկրպագեցին նրան և ասացին. «Իսկապե՛ս Աստծու Որդին ես դու»։

9. Cura do paralítico

  • Referência: Marcos 2:1-12

  • Explicação: Jesus cura o corpo, mas primeiro perdoa os pecados. Este milagre estabelece que sua missão principal é a reconciliação espiritual do homem com Deus.

Անդամալույծի բժշկումը

Մի քանի օր հետո, երբ Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ, լուր տարածվեց, թե տանն է։ Շատերը հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չէր մնացել, նույնիսկ դռան առջև։ Հիսուսը նրանց քարոզում էր Աստծու խոսքը։ Եկան նրա մոտ՝ բերելով մի անդամալույծի, որին շալակել էին չորս հոգով։ Երբ բազմության պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին այն տան կտուրը, որտեղ Հիսուսն էր, և բացելով առաստաղը՝ իջեցրին անկողինը, որի մեջ անդամալույծն էր։ Հիսուսը, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, թող քո մեղքերը ներված լինեն քեզ»։ Դպիրներից ոմանք, որ այնտեղ նստած էին, իրենց սրտում խորհում էին. «Այս ի՞նչ հայհոյություն է խոսում սա. ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ՝ միայն Աստված»։ Հիսուսն իր հոգում իմացավ, որ այդպես են խորհում իրենց սրտում, և ասաց. «Ինչո՞ւ եք այդ բաները խորհում ձեր սրտում. ո՞րն է ավելի դյուրին. ասել անդամալույծին "Մեղքերդ քեզ ներվա՞ծ են", թե՞ "Վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն"։ Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա մեղքերը ներելու իշխանություն ունի,- ասաց անդամալույծին,- քեզ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն»։ Անդամալույծը վեր կացավ և անմիջապես վերցնելով անկողինը՝ բոլորի առաջ դուրս ելավ, մինչ ամենքը զարմանում էին, փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չէինք տեսել»։

10. Ressurreição de Lázaro

  • Referência: João 11:1-44

  • Explicação: O milagre mais impactante antes da crucificação. Ao ressuscitar alguém morto há quatro dias, Jesus declara: "Eu sou a ressurreição e a vida".

Ղազարոսի հարությունը

Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։ Սա այն Մարիամն էր, որ յուղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Սրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ Նրա քույրերը Հիսուսի մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»։ Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»։ Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին։ Լսելով, որ Ղազարոսը հիվանդացել է, նա տակավին երկու օր էլ մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր։ Ապա ասաց իր աշակերտներին. «Եկե՛ք նորից գնանք Հրեաստան»։ Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ քիչ ժամանակ առաջ ուզում էին քարկոծել քեզ, իսկ դու նորից այնտե՞ղ ես գնում»։ Հիսուսը պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև իր հետ լույս չունի»։ Այս ամենն ասելուց հետո ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ նրան արթնացնելու»։ Աշակերտները նրան ասացին. «Տե՛ր, եթե ննջել է, ուրեմն կառողջանա»։ Բայց Հիսուսը նրա մահվան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպես թվաց, թե նա քնով ննջելու մասին է խոսում։ Այն ժամանակ Հիսուսը նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ. բայց ես ուրախ եմ ձեզ համար, որովհետև դուք ինձ կհավատաք, քանզի ես այնտեղ չէի։ Հիմա եկե՛ք գնանք նրա մոտ»։ Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։ Հիսուսը եկավ, նրան գտավ չորս օրից ի վեր գերեզմանի մեջ դրված։ Եվ Բեթանիան Երուսաղեմի մոտ էր շուրջ երեք կիլոմետր։ Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեին իրենց եղբոր մահվան համար։ Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը տանը նստած էր։ Մարթան Հիսուսին ասաց. «Տե՛ր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ Աստծուց խնդրես, Աստված քեզ կտա»։ Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ՝ վերջին օրը, հարություն կառնի»։

Հիսուսը՝ կյանք և հարություն

Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատո՞ւմ ես այս ամենին»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։ Եվ այս ասելուց հետո գնաց լռելյայն կանչեց իր քրոջը՝ Մարիամին, ու ասաց. «Վարդապետն է եկել և քեզ է կանչում»։ Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ ու եկավ Հիսուսի մոտ։ Հիսուսը դեռ գյուղ էլ չէր հասել, այլ դեռևս այն տեղում էր, որտեղ Մարթան ընդառաջ էր ելել նրան։ Իսկ այն հրեաները, որ Մարիամի հետ տանն էին ու նրան մխիթարում էին, երբ տեսան, որ նա իսկույն վեր կացավ ու գնաց, իրենք ևս նրա հետևից գնացին. կարծում էին, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ Իսկ Մարիամը, երբ եկավ Հիսուսի կանգնած տեղն ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ Երբ Հիսուսը տեսավ, որ նա ու նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, հոգով խռովվեց, հուզվեց և ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։

Եվ Հիսուսն արտասվեց

Եվ Հիսուսն արտասվեց։ Հրեաներն ասացին. «Տեսե՛ք՝ ինչքան էր սիրում նրան»։ Նրանցից ոմանք էլ ասում էին. «Սա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող արդյոք այնպես անել, որ Ղազարոսն էլ չմեռներ»։ Հիսուսը, դարձյալ խռովվելով ինքն իր մեջ, եկավ գերեզմանի մոտ. մի քարայր էր՝ վրան մի քար դրված։ Եվ Հիսուսն ասաց. «Այդ քարը մի կողմ դրեք»։ Մարթան՝ մեռածի քույրը, նրան ասաց. «Տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ չորս օրվա է»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։ Երբ քարը վերցրին, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհությո՜ւն քեզ, որ ինձ լսեցիր. ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ուղարկեցիր ինձ»։ Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ Եվ մեռելը ելավ՝ կապված ոտքերով, ձեռքերը երիզներով պինդ ամրացված և երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Արձակե՛ք դրան և թողե՛ք, որ գնա»։

Conclusão

Os milagres de Jesus revelam sua autoridade sobre a natureza, as enfermidades, o mundo espiritual e até a morte. Eles não são apenas demonstrações de poder, mas sinais que apontam para sua identidade e missão.

Ao estudar esses milagres, é possível compreender melhor o papel de Jesus e a mensagem central do Evangelho.

Se este conteúdo ajudou você a entender os milagres de Jesus na Bíblia, compartilhe este artigo para que mais pessoas também conheçam esses ensinamentos.

Walkei LeomarEdineia Fernandes
2 deram Amém

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.