A fé vem pelo ouvir
A fé vem pelo ouvir, e o ouvir pela Palavra de Cristo. Quando a Palavra é proclamada, a fé nasce nos corações. Ouvir a Deus é o primeiro passo para crer e seguir.
A fé vem pelo ouvir
A fé vem pelo ouvir, e o ouvir pela Palavra de Cristo. Quem ouve a Palavra crê e obtém a salvação eterna.
Խտրություն չկա հրեայի ու հեթանոսի միջև, որովհետև նույնն է բոլորի Տերը, ձեռնահաս բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են իրեն։ Քանի որ «Ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կփրկվի»(Հվլ. 2.32ա)։
Բայց ինչպե՞ս կկանչեին նրան, ում չհավատացին. կամ ինչպե՞ս կհավատային նրան, ում մասին չլսեցին. կամ ինչպե՞ս կլսեին առանց որևէ մեկի քարոզելու. կամ ինչպե՞ս կքարոզեին, եթե չառաքվեցին։ Ինչպես որ գրված է. «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերն ավետարանիչների, որ խաղաղության ու բարության ավետիսն են տալիս»(հմմտ. Ես. 52.7)։
Բայց ոչ բոլորը հնազանդ եղան ավետարանին։ Եսային ասում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր քարոզությանը»։ Հավատը, ուրեմն, քարոզությունը լսելուց է, և քարոզությունը՝ Քրիստոսի խոսքից։
Այս եմ միայն ուզում սովորել ձեզնից. Հոգին ստացաք Օրենքը գործադրելո՞վ, թե՞ քարոզությանը հավատալով։
Նրանով նաև դուք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգին մեր ժառանգության գրավականն է, մինչև որ փրկություն ձեռք բերենք, որպեսզի գովերգենք նրա փառքը։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով իմ խոսքը լսում է ու հավատում ինձ ուղարկողին, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանքի է անցնում։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, և ովքեր լսեն, կապրեն,
ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։ Մարգարեների գրքերում գրված է. "Եվ ամենքն Աստծուց ուսանած կլինեն"(Ես. 54.13ա)։ Ամեն ոք, որ լսում է Հորից և սովորում, գալիս է դեպի ինձ։ Սակայն ոչ ոք Հորը չի տեսել, այլ միայն նա, ով Աստծուց է, նա՛ է տեսել Հորը։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով հավատում է, հավիտենական կյանք է ունենում։
Ouvir e obedecer
Felizes os que ouvem a Palavra de Deus e a praticam. Quem tem ouvidos ouça o que o Espírito diz.
Եվ նա ասաց. «Մանավանդ երանի՜ նրանց, որ լսում են Աստծու խոսքը և կատարում այն»։
Թե մեկը լսելու ականջ ունի, թող լսի»։
Հիսուսի աշակերտների առաքելությունը
Եվ ասաց նրանց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին քարոզե՛ք Ավետարանը։
Եվ նրանց վրա իրականանում է Եսայու մարգարեությունը, որ ասում է.
"Ինչքան էլ լսեք, չեք հասկանա,
ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի։
Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է,
ծանր են լսում իրենց ականջներով,
իրենց աչքերը փակել են.
այդ պատճառով աչքերով չեն տեսնում,
ականջներով չեն լսում,
սրտով չեն հասկանում,
որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ"(Ես. 6.9-10)։
Բայց երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են։
Մաքուրը և անմաքուրը
Եվ Հիսուսը, ժողովրդին իր մոտ կանչելով, ասաց. «Լսե՛ք և հասկացե՛ք.
Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։
Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ,
ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝
շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։
Նա ասաց. «Գնա՛ և ասա՛ այդ ժողովրդին.
"Ինչքան էլ լսեք, չեք հասկանա,
ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի"։
Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է,
ծանր են լսում իրենց ականջներով,
իրենց աչքերը փակել են.
այդ պատճառով աչքերով չեն տեսնում,
ականջներով չեն լսում,
սրտով չեն հասկանում,
որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ»։
Միաժամանակ աղոթե՛ք նաև մեզ համար, որպեսզի Աստված մեր առաջ բացի քարոզության դուռը, որ կարողանանք ավետել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապանքների մեջ եմ,
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.