Admiração
O temor do Senhor é o princípio da sabedoria. A admiração reverente por Deus é a postura que produz conhecimento, obediência e bênção na vida do crente.
Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից,
Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։
Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության,
Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։
Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից,
սրբերի խորհուրդը՝ հանճար,
օրենքի իմացությունը մտքի հարստություն է։
Տիրոջից երկյուղը խրատ է և իմաստություն, և փառքի սկիզբը պատշաճում է նրան։
Լավ է քիչը՝ Տիրոջ հանդեպ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ աներկյուղածությամբ։
Տիրոջից երկյուղը անիրավություն ատելն է,
Ինչպես նաև ատելը թշնամությունը, հպարտությունը և չարի ճանապարհները։
Տիրոջից երկյուղն իմաստության սկիզբն է. նաև հարստության, փառքի և կյանքի։
Իմաստուն մի՛ եղիր դու քո աչքին, այլ երկյուղի՛ր Տիրոջից և խոտորի՛ր ամեն չարից։ Այդժամ քո մարմնին բժշկություն կլինի դա և դարման՝ քո ոսկորներին։
Կեղծ հաճություն և սին գեղեցկություն չկա քո մեջ»։ Քանզի իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծուց երկյուղածներին,
Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև այս է մարդն իր ամբողջությամբ։
Մեղավորը կտեսնի և կբարկանա,
Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի,
Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։
Ալելուիա
Մանուկնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը
Եվ օրհնեցե՛ք անունը Տիրոջ.
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
«Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ
Իմ մանկությունից,- թող ասի Իսրայելը,-
Տիրոջն աղոթեցին արդարները, և Տերը լսեց նրանց.
Իրենց բոլոր նեղություններից փրկեց նրանց։
Աստված բնակեցնում է տնանկներին տան մեջ
Եվ իր քաջությամբ ազատում բանտվածներին,
Ինչպես նաև դառնացողներին,
Որ բնակվում են գերեզմաններում։
Սիրո և հնազանդության օրենքը
«Արդ, Իսրայե՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից Տերը՝ քո Աստվածը. միայն այն, որ երկնչես Տիրոջից՝ քո Աստծուց և ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով պահես Տիրոջ՝ քո Աստծու պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի։
մի՛ լսեք այդ մարգարեի խոսքերը կամ երազահանի երազները, որովհետև Տերը՝ Աստված, դրանով փորձում է ձեզ՝ իմանալու, թե սիրո՞ւմ եք Տիրոջը՝ մեր Աստծուն, ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։
Եվ քանի որ մանկաբարձները երկյուղ ունեցան Աստծուց, ընտանիքներ ստեղծեցին իրենց համար։
Պողոսի ուրախությունը կորնթացիների զղջման առիթով
Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։
Արդ, յուրաքանչյուրին վճարե՛ք իրեն հասանելիքը՝ որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը։
Արդ ողորմությունը հեռացավ ինձնից.
Տիրոջ այցն անտեսեց ինձ լրիվ։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.