O adultério
O adultério é pecado grave que destrói alianças, famílias e vidas. A Bíblia condena firmemente a infidelidade conjugal e chama à pureza, fidelidade e santidade no casamento.
A lei de Deus
Não adulterarás. Quem comete adultério destrói a própria alma. A Palavra de Deus é clara e direta sobre este pecado.
Մի՛ շնացիր։
Եթե մի տղամարդ շնանա ամուսնացած մի կնոջ հետ կամ իր հարևանի կնոջ հետ, մահապատժի թող ենթարկվեն և՛ շնացողը, և՛ շնացածը։
Քո մերձավորի կնոջը քո սերմը չտաս, որպեսզի նրա հետ չպղծվես։
Իսկ եթե շնանա մտքի պակասության պատճառով, կորստի է մատնում իր անձը,
Իսկ եթե շնանա մտքի պակասության պատճառով, կորստի է մատնում իր անձը, ցավ և անարգանք պիտի կրի, և երբեք չի կորչելու նրա նախատինքը։ Նրա ամուսինը լի է նախանձով և սրտմտությամբ և չի խնայելու դատաստանի օրը, իր թշնամությունը չի փոխանակելու ոչ մի փրկագնով, նույնիսկ առատ կաշառքով։
Ո՞վ կարող է հուրը ծրարել իր գոգի մեջ, որ հանդերձը չայրի, կամ ո՞վ կարող է գնալ հրի կայծերի միջով առանց ոտքերն այրելու, այդպես էլ ով մտնի ամուսնացած կնոջ մոտ. առանց պատժի չի մնա, և ոչ ոք չի արդարանա, ով մերձենա նրան։
Jesus ensina
Quem olhar para uma mulher com intenção impura já adulterou no coração. Jesus elevou o padrão da pureza.
Լսել եք, թե ի՛նչ ասվեց. «Մի՛ շնանա»(Ելք 20.14, Բ Օր. 5.17)։ Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։
Բայց ես ձեզ ասում եմ. ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, ինքն է պատճառ դառնում, որ նա շնանա։ Եվ ով արձակված կնոջ հետ ամուսնանա, շնություն արած կլինի։
որովհետև սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյանք։
Նրանց ասաց. «Եթե մի տղամարդ արձակի իր կնոջը և մեկ ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի։ Նմանապես, եթե մի կին թողնի իր ամուսնուն և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի»։
Ով իր կնոջն արձակում է և մի ուրիշին առնում, շնանում է. ով արձակվածին է առնում, նույնպես շնանում է»։
Հիսուսին ասացին. «Վարդապե՛տ, հանցանքի մեջ բռնված այս կինը հաստատ շնացել է, իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել. հիմա դու դրա մասին ի՞նչ ես ասում»։ Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուսը, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։ Եվ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա»։ Եվ դարձյալ ցած նայելով՝ գետնի վրա գրում էր։ Այս լսելով՝ մեկ առ մեկ՝ մեծից փոքր, ելան գնացին։ Մնացին միայն Հիսուսն ու նրա առաջ կանգնած կինը։ Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ Եվ սա ասաց. «Ո՛չ, Տե՛ր»։ Հիսուսն ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր»։
Armadilhas e consequências
Os lábios da mulher estranha destilam mel, mas o seu fim é amargo. Fuja da imoralidade — o adultério escraviza.
Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև մեղր է ծորում պոռնիկի շուրթերից, որ առժամանակ քաղցրացնում է քիմքդ, բայց հետո զգում ես, որ ավելի դառն է, քան լեղին, և ավելի կտրող, քան սուրը երկսայրի, որովհետև նրա ոտքերը դեպի մահ են տանում, նրա քայլերը՝ դեպի դժոխք, հաստատուն չեն նրա հետքերը, որովհետև կյանքի ճանապարհներով չի գնում, զեխ և անհայտ է նրա ընթացքը։
Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև մեղր է ծորում պոռնիկի շուրթերից, որ առժամանակ քաղցրացնում է քիմքդ, բայց հետո զգում ես, որ ավելի դառն է, քան լեղին, և ավելի կտրող, քան սուրը երկսայրի, որովհետև նրա ոտքերը դեպի մահ են տանում, նրա քայլերը՝ դեպի դժոխք, հաստատուն չեն նրա հետքերը, որովհետև կյանքի ճանապարհներով չի գնում, զեխ և անհայտ է նրա ընթացքը։ Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ, և մի՛ արհամարհիր իմ խոսքերը, քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից, և մի՛ մոտեցիր նրանց տան դռներին, որ քո կյանքը օտարներին չմատնես և քո ունեցվածքը՝ անողորմներին։
քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից, և մի՛ մոտեցիր նրանց տան դռներին, որ քո կյանքը օտարներին չմատնես և քո ունեցվածքը՝ անողորմներին։ Քո ուժով թող չզորանան օտարները, և քո վաստակը ուրիշների տունը չմտնի։ Որ հետո զղջաս, երբ քո մարմնի անդամները մաշվեն, ու ասես. «Ինչո՞ւ ատեցի խրատը, և հանդիմանությունից սիրտս խոտորվեց»։ Ո՛չ իմ խրատատուի ձայնն էի լսում, ո՛չ էլ ականջ էի դնում իմ ուսուցչի խոսքերին. քիչ էր մնացել, որ խորհրդի և ժողովրդի մեջ մասնակից դառնայի ամեն չարիքի։
եղնիկի պես սիրով և այծյամի պես շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, բազմապատիկ կլինես։ Մի՛ այցելիր օտարներին և մի՛ փարվիր այն կրծքին, որ քոնը չէ.
Նա իր տունը դրեց մահվան մոտ, իր շավիղները՝ դժոխքի մոտ, երկրածինների հետ։ Նրա հետ գնացողներից ոչ ոք հետ չի դառնալու, չի էլ զղջալու, և չի հասնելու ուղիղ ճանապարհի ու չի ապրելու կյանքի տարիներն իր։
Անօրենի բերանը խոր փոս է, Տիրոջից ատվողը նրա մեջ պիտի ընկնի։
Չար ճանապարհներ կան մարդու առջև, և չի ուզում դառնալ նրանցից, բայց պետք է դառնալ թյուր և չար ճանապարհից։
Փախե՛ք պոռնկությունից։ Ամեն մեղք, որ մարդ գործում է, նրա մարմնից դուրս է, բայց ով պոռնկանում է, մեղանչում է իր մարմնի դեմ։
Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, որովհետև մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, չանեք այն, ինչ ուզում եք։
Մարմնի գործերը հայտնի են, այն է՝ շնություն, պոռնկություն, պղծություն, ցանկասիրություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանում, չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն և սրանց նման ուրիշ բաներ։ Նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախապես արել եմ, որ ովքեր այսպիսի բաներ են անում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։
որովհետև Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը. որ դուք հեռու մնաք պոռնկությունից, որ ձեզնից յուրաքանչյուր ոք ամուսնանա սրբությամբ ու պատվով, ոչ ցանկության կրքով՝ հեթանոսների նման, որոնք չեն ճանաչում Աստծուն,
Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի է դարձնում։
Եվ նրանց ժամանակ տվեցի ապաշխարելու իրենց պոռնկության համար, բայց չապաշխարեցին։ Ահավասիկ, ես հնոցն եմ գցում նրան, իսկ նրա հետ շնացած հանցակիցներին՝ մեծամեծ նեղությունների մեջ, եթե չապաշխարեն իրենց գործերի համար։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.