Pular para o conteúdo
Publicidade

Ajuda ao próximo

Por Bíblia Online

Ajudar o próximo é mandamento de Deus e expressão prática da fé. A Bíblia ensina que a fé sem obras é morta — e que servir ao menor dos irmãos é servir a Cristo.

որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք"։ Այդ ժամանակ արդարները կդիմեն նրան և կասեն. "Տե՛ր, քեզ ե՞րբ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք, քեզ ե՞րբ օտարական տեսանք և հյուրընկալեցինք, կամ մերկ և հագցրինք, քեզ ե՞րբ հիվանդ կամ բանտում տեսանք և այցելեցինք"։ Թագավորը կպատասխանի և նրանց կասի. "Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք"։

Ով քեզնից խնդրում է, տո՛ւր, և ով քեզնից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու։

Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։

տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար»։

Իսկ ժողովուրդը նրան հարցնում էր ու ասում. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք»։ Պատասխանեց և ասաց նրանց. «Ով երկու զգեստ ունի, մեկը թող չունեցողին տա, և ով ուտելիք ունի, նույն ձևով թող անի»։

Վաճառե՛ք ձեր ինչքերը և ողորմությո՛ւն տվեք. և ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում. որովհետև, որտեղ ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»։

Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։

Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար։

Ես իմ օրինակով ամեն ինչ ցույց տվեցի ձեզ, որովհետև այդպես պետք է աշխատել և դարմանել հիվանդներին ու հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ հենց ինքն ասաց. "Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը"»։ Այս բաներն ասելուց հետո բոլորի հետ մեկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղոթել։ Բոլորն էլ շատ լաց եղան և Պողոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան։ Մորմոքում էին մանավանդ նրա այն խոսքի վրա, որ այլևս իր երեսը չեն տեսնելու։ Եվ նրան ուղեկցեցին մինչև նավը։

սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրության հետամո՛ւտ եղեք։

Անձնուրացություն և համբերություն

Մենք, որ զորավոր ենք, պարտավորություն ունենք տկարների տկարությունը տանելու և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինելու։

Միմյանց բեռը կրե՛ք և այդպիսով կատարե՛ք Քրիստոսի սիրո օրենքը։

Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։

միայն իր շահը չփնտրի, այլ յուրաքանչյուր ոք՝ նաև ընկերոջ շահը։

Հավատ և գործ

Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա։ Մի՞թե հավատը նրան կկարողանա փրկել։

Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և զգե՛ստ հագեք, և դուք նրանց չտաք անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։

Նույնպես և հավատը. եթե գործեր չունի, ինքնին մեռած է։

Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերն ինչպե՞ս պիտի կարողանա բնակվել նրա մեջ։

Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։

Քանի որ կարիքավորներն անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով՝ ասում եմ. "Առատաձե՛ռն եղիր քո աղքատ և տառապյալ եղբոր նկատմամբ, որը ապրում է քո երկրում"»։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.