Pular para o conteúdo
Publicidade

Amor ao próximo

Por Bíblia Online

O amor ao próximo não é opcional — é mandamento. Amarás o teu próximo como a ti mesmo. A lei inteira se cumpre nesta palavra. O amor ao próximo é prova do amor a Deus.

Լսել եք արդարև, թե ի՛նչ ասվեց. «Պիտի սիրես քո ընկերոջը(Ղևտ. 19.18, Մտթ. 22.39) և պիտի ատես քո թշնամուն»։ Բայց ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ,

Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։

Սեր միմյանց նկատմամբ

Եվ ոչ մեկի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ով սիրի ընկերոջը, Աստծու օրենքը կատարած կլինի։

Մեզնից յուրաքանչյուրը թող ընկերոջը հաճելի լինի բարի գործերի մեջ՝ նրան ամրապնդելու համար։

Ինչ որ անեք, սիրո՛վ արեք։

Եվ Տերն ինքը թող աճեցնի և առատացնի ձեր սերը միմյանց և բոլորի հանդեպ, ինչպես որ մերն էլ՝ ձեր հանդեպ,

Ինչպես հաճելի լինել Աստծուն

Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ։ Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։ Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։

Բայց եթե կատարում եք արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն, թե՝ «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»(Ղևտ. 19.18), լավ եք անում։

Ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անբասիր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։

Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ՝ այսուհետև հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ հանդուրժելով միմյանց, ներելով փոխադարձաբար, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի։ Ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, այնպես էլ դուք ներե՛ք իրար։

Եվ այս բոլորի վրա ունեցե՛ք սերը, որ կապն է կատարելության։ Եվ ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, որին և կանչվեցիք մեկ մարմնի մեջ։ Եվ գոհությո՛ւն մատուցեք։

Սիրել միմյանց

Քանզի այս է պատվիրանը, որ լսեցիք ի սկզբանե, որ սիրենք միմյանց.

Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է. և գիտեք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։

Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։

Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։

Աստված սեր է

Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։

Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.