Arca de noé
A arca de Noé é história de salvação e fidelidade. Deus instruiu Noé a construir a arca para salvar sua família e os animais do dilúvio — exemplo supremo de obediência e fé.
Եվ Տերը՝ Աստված, ասաց Նոյին. «Մարդկանց ժամանակը վերջացել է, քանի որ երկիրը լցվել է նրանց անօրենություններով։ Ես պիտի ոչնչացնեմ նրանց, ինչպես նաև երկիրը։ Արդ, դու քեզ համար փայտյա քառակուսի տապա՛ն շինիր, այն բաժանի՛ր խորշերի և ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով։ Տապանը կշինես այսպես. նրա երկարությունը թող երեք հարյուր կանգուն լինի, լայնությունը՝ հիսուն կանգուն, իսկ բարձրությունը՝ երեսուն կանգուն։ Տապանը դեպի վեր նեղացնելով կշինես, այնպես որ նրա ծածկի լայնությունը մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կանես. տապանը ներքնահարկ, միջնահարկ ու վերնահարկ թող ունենա։
Տերը՝ Աստված, ասաց Նոյին. «Դու և քո ողջ ընտանիքը մտե՛ք տապան, որովհետև իմ առջև միայն դու ես արդար այս սերնդի մեջ։
Նոյը, նրա որդիները, նրա կինը և նրա որդիների կանայք ջրհեղեղի պատճառով մտան տապան։ Մաքուր թռչուններից և անմաքուր թռչուններից, մաքուր կենդանիներից և անմաքուր կենդանիներից, երկրի վրա սողացող բոլոր սողուններից զույգ-զույգ՝ արու և էգ, Նոյի մոտ տապան մտան, ինչպես պատվիրել էր նրան Տերը՝ Աստված։ Յոթ օր հետո ջրհեղեղի ջրերն սկսեցին թափվել երկրի վրա։
Ինչպես Աստված պատվիրել էր Նոյին, բոլոր էակներից՝ արու և էգ, մտան տապան, և Տերը՝ Աստված, դրսից փակեց այն։
Երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղավ։ Ջուրը շատացավ ու բարձրացրեց տապանը՝ կտրելով գետնից։ Ջուրն ավելի էր բարձրանում ու տարածվում երկրի վրա, իսկ տապանը լողում էր ջրերի վրա։
Աստված բնաջնջեց երկրի երեսին գտնվող ամեն մի էակ՝ մարդուց մինչև կենդանի, սողուններից մինչև երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից։ Ողջ մնաց միայն Նոյը, և նրանք, որ նրա հետ տապանում էին։
Ջուրը, կամաց-կամաց իջնելով, քաշվում էր երկրի վրայից, և հարյուր հիսուն օր անց այն նվազեց։ Յոթերորդ ամսի քսանյոթին տապանը նստեց Արարատ լեռան վրա։
Քառասուն օր հետո Նոյը բացեց տապանի պատուհանը, որ պատրաստել էր, և արձակեց մի ագռավ, որը գնաց, բայց չվերադարձավ, անգամ երբ ջուրը ցամաքեց երկրի վրայից։ Այնուհետև արձակեց մի աղավնի՝ տեսնելու, թե ջուրը նահանջե՞լ է երկրի վրա։ Աղավնին, ոտքը դնելու տեղ չգտնելով, վերադարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև երկրի ողջ տարածքը դեռ ծածկված էր ջրով։ Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան և ներս առավ իր մոտ՝ տապան։ Նա սպասեց ևս յոթ օր ու տապանից դարձյալ արձակեց աղավնուն։ Աղավնին նրա մոտ վերադարձավ երեկոյան՝ կտուցին ձիթենու մի շյուղ։ Նոյը հասկացավ, որ երկրի վրա ջրերը նվազել են։ Նա յոթ օր ևս սպասեց ու նորից արձակեց աղավնուն, որն այլևս նրա մոտ չվերադարձավ։
Նոյի կյանքի վեցհարյուրմեկերորդ տարում՝ առաջին ամսի առաջին օրը, ջրերը երկրի վրայից քաշվեցին։ Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը և տեսավ, որ ջուրը քաշվել է երկրի երեսից։
Տերը՝ Աստված, Նոյին ասաց. «Դո՛ւրս արի տապանից դու, և քեզ հետ՝ քո կինը, քո որդիները և քո որդիների կանայք, քեզ հետ դո՛ւրս հանիր նաև բոլոր գազաններին, որ քեզ մոտ են, և բոլոր էակներին՝ թռչուններից մինչև անասունները, երկրի վրա սողացող բոլոր սողուններին, որ սողան երկրի վրա։ Աճե՛ք և բազմացե՛ք երկրի վրա»։
Տերը՝ Աստված, խոսեց Նոյի ու նրա որդիների հետ, որ նրա հետ էին, և ասաց. «Ահա ես իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ և ձեր գալիք սերունդների հետ, ինչպես նաև ձեզ հետ եղող կենդանի բոլոր էակների՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, տապանից դուրս եկած երկրի բոլոր կենդանիների հետ։ Ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս»։
Իմ աղեղը [ծիածանը] կդնեմ ամպերի մեջ, և դա թող հավիտենական ուխտի նշանը լինի իմ ու ողջ երկրի միջև։
Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։
որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում։ Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից։
Ըստ նույն օրինակի՝ այժմ փրկում է մկրտությունը (ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված) Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։ Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանություններն ու զորությունները։
Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես, որովհետև ինչպես ջրհեղեղին նախորդած օրերին էր, երբ ուտում-խմում էին, կին էին առնում և մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, և նրանք ոչինչ չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բնաջնջեց բոլորին,- այնպես էլ կլինի Մարդու Որդու գալուստը։ Այդ ժամանակ, եթե արտում երկու հոգի լինեն, նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ Եվ եթե երկու կին մի երկանքով աղալիս լինեն, նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.