Pular para o conteúdo
Publicidade

Autocontrole

Por Bíblia Online

O autocontrole é fruto do Espírito e virtude indispensável. A graça de Deus nos ensina a renunciar à impiedade e a viver com sobriedade, domínio próprio e piedade no mundo presente.

Fruto e virtude

O domínio próprio é fruto do Espírito. Acrescentai ao conhecimento o autocontrole. A disciplina interior produz maturidade.

Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարյացակամություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Օրենքը հակառակ չէ այսպիսի բաներին։

Եվ այս բանի համար ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ, գիտությունը՝ ժուժկալությամբ, ժուժկալությունը՝ համբերությամբ, համբերությունը՝ աստվածապաշտությամբ, աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ, և եղբայրասիրությունը՝ սիրով։

Փրկչական շնորհի հայտնությունը

Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց, Այն խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ

Որովհետև Աստված մեզ չտվեց վհատության ոգի, այլ զորության, սիրո և զգաստության։

Բայց մարմինս ճնշումների եմ ենթարկում և զսպում, որպեսզի ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս անպիտան չլինեմ։

Մարզիկներն ամեն ինչում ժուժկալ են. նրանք սա անում են ապականելի դափնեպսակ ստանալու համար, իսկ մենք՝ անեղծ։

Մարդկայինից բացի՝ ուրիշ ոչ մի փորձություն չի եկել ձեզ վրա։ Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ ձեր կարողությունից ավելի փորձության մեջ չի գցի, այլ փորձության հետ նաև հաղթահարման ելք ցույց կտա, որպեսզի կարողանաք դիմանալ։

Dominar a si mesmo

Melhor é quem domina o seu espírito do que quem toma uma cidade. A cidade sem muros é quem não tem autocontrole.

Համբերատար մարդը լավ է հզորից, և իմաստուն մարդը՝ ընդարձակ արտեր ունեցողից, բարկությունը զսպողը՝ հզոր քաղաք գրավողից։

Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանված քաղաքի։

Անզգամն իր ողջ բարկությունը միանգամից է թափում, իսկ իմաստունը համբերում է հեզությամբ։

Մի՛ խոտորիր ո՛չ աջ, ո՛չ ձախ, չար ճանապարհից ոտքդ հեռացրո՛ւ։ Դեպի աջ տանող ճանապարհները ճանաչում է Աստված, և թյուր են դեպի ձախ տանող ճանապարհները։ Աստված ուղիղ կանի քո շավիղները և քո ճանապարհը խաղաղությամբ կառաջնորդի։

իսկ անմիտը նույն պահին հայտնի է դարձնում իր բարկությունը։ Խորագետ մարդը թաքցնում է իր անարգանքը.

Մահն ու կյանքը լեզվի զորության վրա են. ով նվաճի այն, պիտի ճաշակի նրա պտուղը։

Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։

Աստծու խոսքը լսողներ և կատարողներ

Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.

Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ։

Ուստի ուրիշների պես քնով չընկնենք, այլ արթուն ու զգաստ լինենք։

Հոբը ճակատը բաց է ներկայանում Աստծուն

«Դաշինք կնքեցի աչքերիս հետ ես,

ու նրանք չնայեցին կույսի։

Զգո՛ւյշ եղեք ձեր հանդեպ, որպեսզի չկորցնեք այն, ինչ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.