Pular para o conteúdo
Publicidade

Bíblia

Por Bíblia Online

A Bíblia é a Palavra de Deus — viva, eficaz e mais cortante que espada de dois gumes. Toda Escritura é inspirada por Deus e útil para ensinar, repreender, corrigir e instruir em justiça.

Inspiração divina

Toda Escritura é inspirada por Deus. Homens santos falaram da parte de Deus movidos pelo Espírito Santo.

Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի։

որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։ Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի։

Բայց նախ այս բա՛նն իմացեք, որ Սուրբ Գրքի ամեն մի մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, քանի որ ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։

Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ ներկայացնել որպես փորձված մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է ուսուցանում։

Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։

Մինչև իմ գալը ուշադրությո՛ւն դարձրու Աստծու խոսքի ընթերցանությանը, խրատելուն ու վարդապետելուն։

Poder da Palavra

A Palavra de Deus é viva e eficaz. O céu e a terra passarão, mas as minhas palavras jamais passarão.

Քրիստոսը՝ մեծ Քահանայապետ

Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր, և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է խոկումները և սրտի մտադրությունները։

Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։

Նա պատասխանեց և ասաց. «Գրված է.

"Ոչ միայն հացով է ապրում մարդ,

այլև այն ամեն խոսքով,

որ ելնում է Աստծու բերանից"(Բ Օր. 8.3)»։

Ինչպես որ, ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից

և կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը,

չի ծլեցրել ու պտղաբերել այն,

սերմանողին սերմ և ուտելու հաց չի տվել,

այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից.

նա դատարկ չի վերադառնալու,

մինչև որ չկատարի այն,

ինչ կամենում եմ ես։

Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները,

որպեսզի իմ հրահանգներն էլ դու պահպանես։

Սրբացրո՛ւ նրանց ճշմարտությամբ, որովհետև քո խոսքը ճշմարտություն է։

Քննե՛ք Սուրբ Գիրքը, քանի որ կարծում եք, թե նրանով հավիտենական կյանք կունենաք։ Բայց դա էլ, որով կարծում եք, թե հավիտենական կյանք կունենաք, վկայում է իմ մասին։

բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»(Ես. 40.6-8), այս է այն խոսքը, որ ավետարանվեց ձեզ։

Estudar e pregar

Os bereanos examinavam as Escrituras diariamente. Procura apresentar-te a Deus aprovado como obreiro que maneja bem a Palavra.

քանի որ սրանք ավելի ազնիվ մարդիկ էին, քան Թեսաղոնիկեում եղածները։ Նրանք ամենայն հոժարությամբ ընդունեցին խոսքը. հանապազորդ քննում էին Սուրբ Գիրքը՝ իմանալու, թե արդյոք այդ բաներն այդպե՞ս են։

Ըստ իր սովորության՝ Պողոսը մտավ նրանց մոտ ու երեք շաբաթ օրեր նրանց հետ խոսեց Սուրբ Գրքից։ Բաց էր անում Սուրբ Գիրքը և նրանց ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր և մեռելներից հարություն առներ։ Եվ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։

Փիլիպպոսը, առաջ վազելով, լսեց, որ Եսայի մարգարեությունից էր ընթերցում, և հարցրեց. «Հասկանո՞ւմ ես արդյոք այն, ինչ ընթերցում ես»։ Իսկ նա պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկն ինձ չառաջնորդի»։ Եվ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանա ու իր մոտ նստի։ Գրքի ընթերցվող հատվածն այս էր.

«Մորթվելու տարվեց նա, ինչպես մի ոչխար,

և ինչպես անմռունչ գառն իր բուրդը խուզողի առաջ,

այնպես էլ նա իր բերանը չի բացում։

Փիլիպպոսը բացեց իր բերանը և այդ գրքից սկսելով՝ Հիսուսին ավետարանեց նրան։

Եզրասն իր սրտում որոշել էր ուսումնասիրել Տիրոջ օրենքը, կյանքի կոչել այն՝ Իսրայելին ուսուցանելով պատվիրաններն ու օրենքները։

Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ո՛վ անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները։ Չէ՞ որ Քրիստոսը պետք է նույն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ իր փառքի մեջ»։ Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին Սուրբ Գրքում։

Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։

Երբ գնաք, քարոզե՛ք և ասե՛ք, որ մոտեցել է երկնքի արքայությունը։

Revelação e fidelidade

A Palavra do Senhor veio aos profetas. A graça de Deus se manifestou na Escritura para a salvação de todos.

Եղիան այրի կնոջ մոտ՝ Սարեփթայում

Տերն ասաց Եղիային.

Տիրոջ պատգամը, որ եղավ Բաթուելի որդի Հովելին Եզեկիայի օրերին։

Տերն իր խոսքն ուղղեց Երեմիա մարգարեին՝ ասելով.

Տիրոջ բարեհաճությունն Իսրայելի նկատմամբ

Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին իր պատգամաբերի միջոցով։ Ձեր սրտերո՛ւմ դրեք։

Գթության աղերս

Եվ Տիրոջ խոսքը եղավ Զաքարիային, և ասաց.

Տերը, խոսքն ուղղելով Եսայուն, ասաց.

Ազատագրման բարի լուրը

Տիրոջ Հոգին ինձ վրա է,

հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին,

բժշկելու սրտով բեկվածներին,

գերիներին ազատություն քարոզելու

և կույրերին՝ տեսողություն,

հռչակելու Տիրոջ ընդունելի տարին

և մեր Աստծու կողմից հատուցման օրը,

մխիթարելու բոլոր սգավորներին,

փառավորելու Սիոնի սգավորներին,

որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան,

իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։

Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։

Viver pela Palavra

Não só de pão vive o homem. Nada acrescentes nem diminuas. A Palavra é alimento, guia e espada do cristão.

Հաստա՛տ իմացիր, որ Աստծու բոլոր խոսքերն ընտիր են,

և նա իր երկյուղածների վերակացուն է։

Նրա խոսքերին ոչինչ մի՛ ավելացրու,

որ նա քեզ չհանդիմանի, և դու ստախոս չլինես»։

Վկայում եմ ես՝ Հովհաննեսս, ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը. եթե մեկը բան ավելացնի սրա վրա, Աստված նրա գլխին պիտի բերի այս գրքում գրված պատուհասները։ Եվ եթե մեկը բան պակասեցնի այս գրքի մարգարեության խոսքերից, Աստված պիտի պակասեցնի և կտրի նրա բաժինը կենաց ծառից և սուրբ քաղաքից, ինչպես գրված է այս գրքում։

Ուրիշ Ավետարան չկա

Զարմանում եմ, որ այդպես շուտ լքում եք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ, և դառնում դեպի ուրիշ ավետարան։ Ուրիշ ավետարան չկա, այլ միայն կան ոմանք, որ ալեկոծում են ձեզ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի Ավետարանը։ Բայց եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ձեզ ավետարանի ոչ այն, ինչ ձեզ ավետարանեցինք, նզովյա՛լ լինի։ Ինչպես արդեն ասացինք, հիմա էլ կրկնում եմ, եթե մեկը ձեզ ավետարանի ոչ այն, ինչ դուք ընդունեցիք, նզովյա՛լ լինի։

Եվ մեր Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ գրեց ձեզ՝ ըստ իրեն շնորհված իմաստության, և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է դրանց մասին. դրանց մեջ կան ինչ-ինչ դժվարիմաց բաներ, որ անուսներն ու տատանվողները ծուռ են մեկնում. նրանք այդպես էլ մեկնում են նաև ամբողջ Սուրբ Գիրքը՝ իրենց անձերի կորստյան համար։

Իսկ այն, ինչ գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի համբերությամբ և Սուրբ Գրքի պարգևած մխիթարությամբ հույս ունենանք։

Բայց ինչպե՞ս կկանչեին նրան, ում չհավատացին. կամ ինչպե՞ս կհավատային նրան, ում մասին չլսեցին. կամ ինչպե՞ս կլսեին առանց որևէ մեկի քարոզելու. կամ ինչպե՞ս կքարոզեին, եթե չառաքվեցին։ Ինչպես որ գրված է. «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերն ավետարանիչների, որ խաղաղության ու բարության ավետիսն են տալիս»(հմմտ. Ես. 52.7)։

Բայց ոչ բոլորը հնազանդ եղան ավետարանին։ Եսային ասում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր քարոզությանը»։ Հավատը, ուրեմն, քարոզությունը լսելուց է, և քարոզությունը՝ Քրիստոսի խոսքից։

Ես ամոթ չեմ համարում Ավետարանը, որովհետև այն Աստծու զորությունն է՝ բոլոր նրանց փրկության համար, ովքեր հավատում են, նախ՝ հրեայի, ապա նաև՝ հեթանոսի. որովհետև նրանով Աստծու արդարությունը, որ հավատից է, հայտնվում է հավատի համար, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու»(Ամբ. 2.4)։

Իսկ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ Հոգին, որ Աստծուց է գալիս, որպեսզի ճանաչենք այն, որ Աստծու կողմից շնորհվեց մեզ։ Եվ ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային ճարտարությամբ արտասանված խոսքեր են, այլ Հոգու վարդապետությամբ. հոգևոր բաները հոգևոր մարդկանց ենք բացատրում։ Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգունն է, որովհետև դա հիմարություն է իր համար, և չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։

քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն և նրա իմաստությունը։ Աստված էլ հիմարություն համարվող քարոզությամբ հաճեց փրկել նրանց, ովքեր հավատում են։

Եվ մինչ հրեաները հրաշք են ուզում, իսկ հեթանոսներն իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին, որ գայթակղություն է հրեաների համար և հիմարություն՝ հեթանոսների համար, բայց նույն հրեաների և հեթանոսների միջից կանչվածների համար Քրիստոս Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է.

քանզի Քրիստոսն ինձ չուղարկեց մկրտելու, այլ ավետարանելու, ո՛չ խոսքի ճարտարությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չկորցնի իր իմաստը։

Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.