Pular para o conteúdo
Publicidade

Bom ânimo

Por Bíblia Online

Tende bom ânimo! Jesus repetiu estas palavras aos seus discípulos em meio às tempestades. No mundo tereis aflições, mas Ele já venceu o mundo — e nos dá coragem para enfrentar tudo.

Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։

Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։

Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք նրանցից և մի՛ զարհուրեք, արիացե՛ք և զորացե՛ք, որովհետև Տերն այսպես պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի մարտնչեք»։

Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ,

մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը,

ես, որ զորացրի քեզ,

օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։

Որովհետև Աստված մեզ չտվեց վհատության ոգի, այլ զորության, սիրո և զգաստության։

Ամեն ինչ կարող եմ նրանով, որ զորացրեց ինձ։

Դու քննեցիր իմ շավիղներն ու անկողինս

Եվ բոլոր ճանապարհներս նախապես տեսար,

Սաղմոս Դավթի

Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ,

Անարձագանք մի՛ թող ինձ։

Եթե երբևէ լուռ մնաս,

Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։

Հիսուսն անմիջապես խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։

որովհետև ամենքն էլ տեսան նրան և վախեցան։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։

Եվ Հիսուսն ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։

Արդ, միշտ վստահությամբ ենք լցված և գիտենք, որ որքան այս մարմնի մեջ ենք բնակվում, տարագիր ենք Տիրոջից

իսկ յոթերորդ ամսի քսաներեքին նա ժողովրդին ուրախությամբ և բարի սրտով արձակեց իրենց վրանները, որովհետև Տերը բարիք էր գործել Դավթի, Սողոմոնի ու Իսրայելի իր ժողովրդի համար։

«Զորացե՛ք ու քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք Ասորեստանի թագավորից և այն ազգերից, որոնք նրա հետ են, որովհետև մեզ հետ եղածներն ավելի շատ են, քան նրանց հետ եղածները։

- 24 -

Ժանտագործ մարդուն աղտոտում է պղծությունը չար օրը և նեղ օրը, քանի դեռ չի մեռել։

Դրա համար էլ քաջալերվե՛ք, մարդի՛կ, որովհետև հավատ ունեմ Աստծու վրա, թե կլինի այնպես, ինչպես որ ինձ ասվեց։

Վստահ եմ, որ Ով բարի գործերի սկիզբը դրեց ձեր մեջ, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։

Ուրախանում և ցնծում եք դրանով, որ այժմ դեպքերի բերումով, զանազան փորձությունների պատճառով փոքր-ինչ տրտմած եք,

Քանի որ շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ փոխանցեմ որոշ հոգևոր շնորհներ՝ ձեզ ամրապնդելու համար, այսինքն՝ քաջալերելու ձեզ այն հավատով, որ իմն է և ձերը։

Ապրել հավատով

Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։

Ուստի քաջալերե՛ք միմյանց և ամրապնդե՛ք մեկդ մյուսին, ինչպես արդեն անում եք։

եղբայրնե՛ր, ձեր մասին մեր բոլոր վշտերի ու նեղությունների մեջ մխիթարվեցինք ձեր հավատով,

Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քա՛վ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը՝ մեր Աստծուն, և օտար աստվածներ պաշտենք, որովհետև Տերն է մեր Աստվածը, նա հանեց մեզ և մեր հայրերին եգիպտացիների երկրից՝ ծառայության տնից, մեզ համար նա մեծամեծ նշաններ գործեց, պահպանեց մեզ մեր անցած ամբողջ ճանապարհին, պահպանեց բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։

քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.