Pular para o conteúdo
Publicidade

O que é bom

Por Bíblia Online

O que é bom vem de Deus. A Bíblia celebra a bondade divina e nos convida a discernir, praticar e desfrutar tudo o que é bom — porque toda boa dádiva vem do Pai das luzes.

Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։

Սիրեցի քո տան վայելչությունը, Տե՜ր,

Եվ քո փառքի բնակության վայրը։

Շաբաթ օրվա նախօրեին, երբ բնակեցվեց երկիրը. գոհաբանական օրհներգ Դավթի

Տերը թագավորեց, վայելչություն հագավ,

Զորություն հագավ Տերը և գոտևորվեց,

Աշխարհը հաստատեց, որ չսասանվի։

Վաղուց է պատրաստ քո աթոռը,

Եվ հավերժ ես դու։

Գետերը բարձրացան, Տե՛ր,

Եվ գետերը բարձրացրին իրենց ձայները,

Գետերը պիտի հորդեն իրենց հոսքերում։

Նա, որ ծածուկ խոսեց իր ընկերոջ մասին,

Նրան հայտնապես հալածեցի,

Նա, որ ամբարտավան էր աչքով և ագահ սրտով,

Նրա հետ հաց չկերա։

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

Այստե՛ղ օրհնեցեք Տիրոջը,

Տիրոջ բոլո՛ր ծառաներ,

Որ գտնվում եք Տիրոջ տան մեջ

Եվ մեր Աստծու գավիթներում։

քանզի ձեզ բարի պարգևներ պիտի պարգևեմ։ Մի՛ թողեք իմ օրենքները,

Անզգամը նրան չի հնազանդվում և չի ասում պատշաճ բան, որ բարի լինի բոլորի համար։

- 26 -

Մե՛ղր կեր, որդյա՛կ, քանզի հաճելի է, և խորիսխ, որ կոկորդդ քաղցրանա։ Այդպես էլ իմաստության խոհեմությունը կլինի քո հոգու համար, և եթե այն գտնես, քո վախճանը բարի է լինելու, և հույսդ չի կտրվելու։

Իմաստությունը ժառանգության հետ լավ է և առավելություն՝ արեգակը տեսնողների համար։

Աստված բարերար է նրանց հանդեպ,

ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա, քանզի այն անձը, ով փնտրում

և ճշմարտությամբ ապավինում է նրան,

բարի է և Տիրոջ փրկությամբ հանգստություն կգտնի։

Ցույց տրվեց քեզ, ո՛վ մարդ,

ի՛նչ է բարին, կամ ի՛նչ է պահանջում քեզնից Տերը,

բայց արդարություն գործել, ողորմություն սիրել

և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծու հետևից գնալու։

Հետևաբար, Օրենքը սուրբ է, պատվիրանն էլ սուրբ է, արդար ու բարի։

Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։

Ձեր բարին թող հայհոյության պատճառ չդառնա,

Աղոթել բոլոր մարդկանց համար

Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթք, խնդրանք, պաղատանք, գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների ու բոլոր նրանց համար, ովքեր իշխանության գլուխ են կանգնած, որպեսզի մեր կյանքը վարենք խաղաղությամբ ու հանդարտությամբ, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ։ Որովհետև այդ է բարին ու ընդունելին Աստծու՝ մեր Փրկչի առաջ։

Արդարև, Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և խոտան բան չկա, մանավանդ երբ դրանք գոհությամբ են ընդունվում, քանի որ ամեն ինչ սրբվում է Աստծու խոսքով և աղոթքով։

քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։

Աղը լավ բան է, բայց եթե համը կորցնի, ինչո՞վ պիտի համեմվի։ Արդ, դուք ձեր մե՛ջ ունեցեք աղը և իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք»։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.