A carne
A carne representa a natureza pecaminosa que milita contra o Espírito. A Bíblia ensina que os que pertencem a Cristo crucificaram a carne com suas paixões e desejos.
Carne versus Espírito
Os que são segundo a carne inclinam-se para as coisas da carne. O nascido da carne é carne; o nascido do Espírito é Espírito.
Նրանք, որ ըստ մարմնի են ապրում, մտածում են մարմնական բաների մասին, իսկ նրանք, որ ըստ Հոգու են ապրում, մտածում են հոգևոր բաների մասին։ Մարմնականը խորհելը մահ է, իսկ հոգևորը խորհելը՝ կյանք և խաղաղություն։ Մարմնականը խորհելը թշնամություն է Աստծու հանդեպ, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, ոչ էլ կարող է հնազանդվել։ Ուստի ովքեր մարմնին են հետևում, Աստծուն հաճելի չեն կարող լինել։
Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ Հոգու, եթե Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Ապա եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նրան չի պատկանում։
Ազատագրում Հոգու միջոցով
Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են. որովհետև Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը, որպեսզի Օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ ըստ Հոգու։
որովհետև, եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե Հոգու օգնությամբ մարմնի գործերն սպանեք, կապրեք։ Ովքեր առաջնորդվում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ,
Եվ արդ, գտնում եմ հետևյալ օրինաչափությունը. երբ ես ուզում եմ բարին անել, ինձ չարն է ներկայանում։ Ինձ հաճելի է Աստծու օրենքը ներքին մարդու տեսանկյունից, բայց իմ անդամների մեջ ուրիշ օրենք եմ տեսնում, որ մարտնչում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է պահում մեղքի օրենքին, որ իմ անդամների մեջ է։
Քանի որ մինչ մեղանչական բնության համաձայն էինք ապրում, մեղսալի կրքերը, որ Օրենքից էին, զորանում էին մեր անդամների մեջ՝ մեզ պտղաբեր դարձնելու մահվան համար։
որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։
Հոգին է կենդանարար
«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք։
Vencer a carne
Andai no Espírito e não cumprireis os desejos da carne. Os que são de Cristo crucificaram a carne com suas paixões.
Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք,
Մարմնի գործերը հայտնի են, այն է՝ շնություն, պոռնկություն, պղծություն, ցանկասիրություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանում, չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն և սրանց նման ուրիշ բաներ։ Նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախապես արել եմ, որ ովքեր այսպիսի բաներ են անում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
Նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում, խաչեցին իրենց մարմինները՝ կրքերով ու ցանկություններով հանդերձ։
Եղբայրնե՛ր, դուք կանչվել եք ազատության համար, միայն թե ձեր ազատությունը մարմնի ցանկությունները կատարելու պատրվակ չլինի, այլ սիրով ծառայե՛ք միմյանց։
որովհետև մարդ ինչ որ սերմանում է, նույնն էլ կհնձի։ Ով սերմանում է իր մարմնի համար, մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու համար, Սուրբ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք։
Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ու աչքերի ցանկություն է և ա՛յս կյանքի ամբարտավանություն, որը Հորից չէ, այլ այս աշխարհից։
Նրանով թլփատվեցիք հավատով՝ անձեռագործ թլփատությամբ, Քրիստոսի թլփատությամբ՝ մերկանալով մեղանչական մարմնից,
Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։
Այն եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել Աստծու թագավորությունը. եղծելին չի կարող ժառանգել անեղծությունը։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.