Casa de Deus
A casa de Deus é lugar de adoração, refúgio e encontro com o Sagrado. A Bíblia exalta o tabernáculo, o templo e a igreja como morada do Altíssimo entre seu povo.
A presença de Deus
Quão amáveis são os teus tabernáculos! Uma coisa pedi ao Senhor: habitar na casa do Senhor todos os dias da minha vida.
Մոտ է նրա փրկությունը իրենից երկյուղածներին,
Նրա փառքը պիտի բնակվի մեր երկրում։
Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի,
Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց,
Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի.
Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։
Ողջ երկիրը պիտի երկրպագի քեզ,
Սաղմոս պիտի երգեն քեզ և քո անվանը»։ Հանգիստ
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Ո՜վ Տեր,
Դեպի քեզ բարձրացրի իմ աչքերը,
Որ երկնքում ես բնակվում։
Այս է այն ազգը, որ փնտրում է Տիրոջը,
Որ ուզում է տեսնել Հակոբի Աստծու երեսը։
O templo
Minha casa será chamada casa de oração. O zelo da tua casa me consumiu. O verdadeiro templo é o corpo do cristão.
Տաճարում առևտուր անողների վտարումը
Հիսուսը տաճար մտավ և վռնդեց բոլոր նրանց, ովքեր տաճարում վաճառում ու գնումներ էին անում, շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները։ Նրանց ասաց. «Գրված է. "Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի"(Ես. 56.7բ), այնինչ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։
Տաճարում առևտուր անողների վտարումը
Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ Եվ տաճարում հանկարծ տեսավ արջառներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին։ Եվ չվանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաև ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց և նրանց սեղանները շուռ տվեց։ Իսկ աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք»։ Նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի»(Սաղ. 68.10(69.9ա))։
Թե՞ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց եք ստացել, և ինքներդ ձեր տերը չեք,
Իսկ եթե ուշանամ, ուզում եմ, որ իմանաս, թե ինչպես պետք է շարժվես Աստծու տան մեջ, որ եկեղեցին է կենդանի Աստծու, սյունը և հաստատությունը ճշմարտության։
իսկ Քրիստոսն իբրև որդի՝ նրա տան վրա։ Նրա տունը հենց մենք ենք, միայն թե մինչև վերջ հաստատ պահենք վստահությունը և հույսը, որի համար պարծենում ենք։
Անապատում Վկայության խորանը մեր հայրերի հետ էր. ինչպես որ Մովսեսի հետ խոսողը հրաման տվեց շինել այն ըստ այն օրինակի, որն ինքը տեսել էր։ Եվ մեր հայրերն էլ, իրենց հերթին այն ստանալով, Հեսուի հետ բերեցին այն հեթանոս ազգերի երկիրը, որոնց Աստված վտարեց մեր հայրերի առջևից։ Այսպես էր մինչև Դավթի օրերը, երբ նա Աստծու առաջ շնորհ գտավ ու խնդրեց, որ Հակոբի Աստծու համար մի բնակարան կառուցի։ Բայց Սողոմոնը նրա համար տուն շինեց. սակայն Բարձրյալը բնակվում է ոչ թե ձեռակերտ տաճարների մեջ, այլ, ինչպես մարգարեն է ասում.
"Երկինքն է իմ աթոռը, և երկիրը՝ պատվանդանն իմ ոտքերի։
Ինչպիսի՞ տուն պիտի շինեիք ինձ համար,- ասում է Տերը,-
և կամ ո՞ր վայրը կարող է լինել իմ բնակարանը.
չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը"(Ես. 66.1-2)։
Տերը դատելու է ազգերին
Այսպես է ասում Տերը.
«Երկինքն իմ աթոռն է,
և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։
Ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար,-
ասում է Տերը,-
և կամ իմ հանգստյան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։
Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց,
և ամեն ինչ իմն է,-
ասում է Տերը.-
ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին
և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։
Հակոբը քնից զարթնեց ու ասաց. «Տերն այստեղ է, իսկ ես չգիտեի»։ Վախեցավ և ասաց. «Ահազդու է այս վայրը, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծու տունը, իսկ սա էլ երկնքի դուռն է»։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.