Pular para o conteúdo
Publicidade

Casal

Por Bíblia Online

O casal cristão é parceria abençoada por Deus. Juntos são mais fortes. O amor mutual, a paciência e a submissão ao Senhor são os pilares do casamento que honra a Deus.

Unidos em Cristo

Eu e minha casa serviremos ao Senhor. O vínculo perfeito é o amor que tudo suporta e tudo espera.

Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։

Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը, միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։

Եվ այս բոլորի վրա ունեցե՛ք սերը, որ կապն է կատարելության։ Եվ ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, որին և կանչվեցիք մեկ մարմնի մեջ։ Եվ գոհությո՛ւն մատուցեք։

Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։ Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։

Եվ այս բոլորի վրա ունեցե՛ք սերը, որ կապն է կատարելության։

Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։

Ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։

Արդ, մարդը թող չբաժանի այն, ինչ Աստված միացրեց»։

O projeto divino

Não é bom que o homem esteja só. Dois são melhores do que um — e o cordão de três dobras não se rompe facilmente.

Տերը՝ Աստված, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրան իր նման մի օգնական ստեղծենք»։

Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։

Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։

Նախամարդու անկումը

Երկուսն էլ՝ թե՛ Ադամը և թե՛ իր կինը, մերկ էին, սակայն չէին ամաչում։

Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։ Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։

Իսկ դուք աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, բազմացե՛ք նրա վրա»։

Երկու հոգով ավելի լավ է, քան մենակ, որովհետև ավելի վարձ կա նրանց վաստակի համար,

Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,

Amor conjugal

Maridos, amai vossas mulheres. A mulher virtuosa é achada de Deus. Cresçam juntos em graça e verdade.

Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար,

Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք իր մարմինը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես Քրիստոսն է սնում ու խնամում եկեղեցին,

«Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և հետևի իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն»(Ծնն. 2.24)։

Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ ու հայհոյություն թող վերանա ձեզնից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։

Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը(Զաք. 8.16), որովհետև միմյանց անդամներ ենք։ Թե բարկանաք, չմեղանչե՛ք(Սաղ. 4.4). արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի, և սատանային առիթ մի՛ տվեք։ Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։ Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։ Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։

Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ ու հայհոյություն թող վերանա ձեզնից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։

Ով բարի կին է գտել, շնորհ է գտել և ուրախություն ստացել Աստծուց։

Ով վանում է բարի կնոջը, վանում է բարիքը, իսկ ով շնացող կին պահի, անմիտ է և ամբարիշտ։

Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն, միայն իր շահը չփնտրի, այլ յուրաքանչյուր ոք՝ նաև ընկերոջ շահը։

որովհետև բոլորդ էլ Աստծու որդիներ եք Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։ Դուք ամենքդ, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք։ Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։

Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։

Զգուշացում կռապաշտությունից

Անհավատներին լծակից մի՛ եղեք, քանի որ ի՞նչ կապ կարող է լինել արդարության և անօրենության միջև, կամ ի՞նչ հաղորդակցություն կարող է լինել լույսի և խավարի միջև։

Միայն թե Տիրոջով չկա ո՛չ կին առանց տղամարդու, ո՛չ էլ տղամարդ առանց կնոջ,

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.