Compaixão
A compaixão é o coração de Deus em ação. Ele é compassivo e misericordioso, tardio em irar-se e grande em amor. Somos chamados a refletir essa compaixão no mundo.
Իր շտեմարաններից պիտի արբեցնի լեռներին,
Իր գործի բերքով կլցնի երկիրը։
Թաքցրո՛ւ ինձ չարերի ամբոխներից
Եվ անօրենություն գործողների բազմությունից,
Անսպառ են Տիրոջ ողորմությունները, նրա գթությունները չեն նվազում։
Ամեն նոր առավոտի հետ բազմանում է քո ճշմարտությունը, Տե՛ր։
«Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի՞ գթա իր որովայնի ծնունդներին,
և եթե կինը մոռանալու էլ լինի այդ,
ես, սակայն, քեզ չեմ մոռանա,-
ասում է Տերը։-
Ահա իմ ձեռքերի վրա գծագրեցի քո պարիսպը,
և ամեն ժամ դու իմ առաջ ես։
Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ,
դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։
Տերը՝ Աստված, մեր դատավորն է։
Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,
Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները,
անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները
և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն,
քանի որ ողորմություն կամեցող է։
Եվ կզորացնեմ Հուդայի տունը և Հովսեփի տունը
կփրկեմ
ու կբնակեցնեմ նրանց,
որովհետև սիրեցի նրանց.
և կլինեն, կարծես թե նրանցից դարձած չլինեի,
որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը,
և կլսեմ նրանց։
«Այսպես է ասում Ամենակալ Տերը.
"Արդար դատաստանո՛վ դատեք,
ողորմությո՛ւն և գթությո՛ւն արեք յուրաքանչյուրդ ձեր եղբորը։
Մի՛ հարստահարեք այրուն և որբին, պանդուխտին և տնանկին,
և թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ չարիքի համար"»։
Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ՝ այսուհետև հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝
Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։
Չարչարանք արդարության համար
Եվ ամենագլխավորը, եղե՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ.
Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերն ինչպե՞ս պիտի կարողանա բնակվել նրա մեջ։
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր որևէ տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծու կողմից։
Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։
Ուրախացողների հետ ուրախացե՛ք, լացողների հետ լացե՛ք.
Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.