Pular para o conteúdo
Publicidade

Comunhão com Deus

Por Bíblia Online

A comunhão com Deus é o propósito supremo da existência humana. Fomos criados para viver em intimidade com o Criador — e em Cristo, esse acesso é plenamente restaurado.

Em comunhão com Deus

Deus é fiel, pelo qual fostes chamados à comunhão de seu Filho. A comunhão com Deus é dom da graça e fruto da redenção.

Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք հաղորդակից դառնալու իր Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ։

Մեկ մարմին՝ բազում անդամներով

Ինչպես որ մարմինը մեկ է և բազում անդամներ ունի, և մարմնի բոլոր անդամները, որ բազում են, մեկ մարմին են կազմում, այդպես է նաև Քրիստոսը,

կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված.

«Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ,

պիտի լինեմ նրանց Աստվածը,

և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը(Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։

Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։ Եվ ամեն ինչ Աստծուց է, որ մեզ հաշտեցրեց իր հետ Քրիստոսի միջոցով և մեզ տվեց հաշտության պաշտոնը։ Արդարև, Աստված ինքն էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ և հաշվի չառավ նրանց մեղքերը ու մեզ տվեց հաշտության խոսքը։

Presença divina

Eis que estou à porta e bato. O Senhor fez sua morada entre nós — e toda a criação é convidada à comunhão eterna.

Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ։

Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։

Այսպիսով Իսրայելի որդիները կկանչեն ինձ, և ես կլինեմ նրանց Աստվածը։

որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են իմ անունով, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։

Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլև նրանց խոսքի միջոցով բոլոր ինձ հավատացողների, որպեսզի ամենքը մի լինեն. ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, և որպեսզի աշխարհն էլ հավատա, որ դու ուղարկեցիր ինձ։ Եվ ես տվեցի նրանց այն փառքը, որ դու տվեցիր ինձ, որպեսզի մի լինեն, ինչպես որ մենք ենք մի։ Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ։ Եվ աշխարհն իմանա, որ դու ուղարկեցիր ինձ։ Ես սիրեցի նրանց, ինչպես դու ինձ սիրեցիր։

Viver na comunhão

Quem permanece nele e ele no Senhor, esse dá muito fruto. A comunhão com Deus produz transformação e alegria.

Ով պահում է նրա պատվիրանները, բնակվում է Աստծու մեջ, և Աստված՝ նրա մեջ։ Իսկ մեր մեջ Աստծու բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ տվեց մեզ։

Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։

Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված, և նա էլ՝ մեր մեջ. քանի որ նա իր Հոգուց տվեց մեզ։

Աստված սեր է

Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։

Ինչ որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք նրան մեզ հետ, ինչպես որ մենք հաղորդություն ունենք Հոր հետ և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ։

Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, վստահություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։

Խաղաղություն Աստծու հետ

Ուրեմն, հավատով արդարացած, խաղաղություն ունենանք Աստծու հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որի միջոցով հավատով ընդունեցինք այն շնորհը, որի մեջ կանք, և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։

մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի լիությամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով։

Ուրեմն հնազանդվե՛ք Աստծուն և դիմադրե՛ք սատանային, ու նա հեռու կմնա ձեզանից։ Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.