Comunhão com os irmãos
A comunhão com os irmãos é marca da igreja verdadeira. Os cristãos primevos perseveravam na comunhão — partindo pão, orando e encorajando-se mutuamente.
Comunhão verdadeira
Perseveravam na doutrina dos apóstolos e na comunhão. A comunhão autêntica envolve amor sacrificial e acolhimento mútuo.
Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։
Քրիստոնեական առաջին համայնքը
Եվ նրանք շարունակ առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման ու աղոթքների մեջ էին։ Ամեն մարդու վրա ահ ու երկյուղ էր ընկել, որովհետև առաքյալների ձեռքով բազում նշաններ և զարմանահրաշ գործեր էին կատարվում։ Իսկ հավատացյալներն ամենքը միասին էին, և նրանց ունեցվածքն էլ ընդհանուր էր։ Նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու հարստությունը և բաժանում բոլորի, ում ինչ որ պետք լիներ։ Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում։ Եվ Տերն օրեցօր նրանց խմբին փրկվածների էր ավելացնում։
Եվ հոգ տանենք միմյանց՝ սիրո և բարի գործերի հորդորելով և զանց չառնենք մեկտեղ հավաքվելը, ինչպես սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմյանց, և այդ այնքան ավելի, որքան տեսնում եք Տիրոջ օրվա մոտենալը։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Այստե՛ղ օրհնեցեք Տիրոջը,
Տիրոջ բոլո՛ր ծառաներ,
Որ գտնվում եք Տիրոջ տան մեջ
Եվ մեր Աստծու գավիթներում։
Գիշերը բարձրացրե՛ք ձեր ձեռքերը
Դեպի սրբարան
Եվ օրհնեցե՛ք Տիրոջը։
Թող Սիոնից մեզ օրհնի Տերը, նա,
Որ ստեղծեց երկիրն ու երկինքը։
Փրկեցիր իմ անձը մահվանից,
Աչքերս՝ արտասուքներից,
Ոտքերս՝ գայթակղությունից.
Հաճելի կլինեմ Տիրոջ առաջ ողջերի երկրում։
Երկու հոգով ավելի լավ է, քան մենակ, որովհետև ավելի վարձ կա նրանց վաստակի համար, քանի որ եթե մեկն ընկնի, իր ընկերը կկանգնեցնի նրան, բայց վա՛յ մենակին, որ ընկնի, և մեկը չկա, որ բարձրացնի նրան։ Եվ եթե երկուսը միասին քնեն, կտաքացնեն միմյանց, բայց միայնակ մարդն ինչպե՞ս պիտի տաքանա։ Եվ եթե մեկի վրա բռնանան, երկուսը դեմ կկանգնեն. չէ՞ որ երեքտակ թելն էլ հեշտ չի կտրվում։
Amor fraternal
Amai-vos com amor fraternal sincero. Encorajem-se mutuamente e carreguem os fardos uns dos outros.
Մաքրե՛ք ձեր հոգիները՝ հնազանդվելով ճշմարտությանը, կեղծավորություն չխառնելով եղբայրասիրությանը, մաքուր սրտով ջերմորեն շարունակ սիրելով միմյանց,
Առանց տրտնջալու հյուրասե՛ր եղեք միմյանց հանդեպ։
եղբայրասիրության մեջ՝ միմյանց հանդեպ գթասիրտ. հարգելու մեջ՝ միմյանց գերազանցել.
Քրիստոսի խոնարհությունը և մեծությունը
Արդ, եթե կա մխիթարություն Քրիստոսով, եթե կա սիրո սփոփանք, եթե կա Հոգու հաղորդություն, եթե կա գթություն և ողորմություն, լիակատա՛ր դարձրեք իմ ուրախությունը. նո՛ւյնը խորհեք, նույն սե՛րն ունեցեք ձեր մեջ, եղե՛ք միաշունչ, միախորհուրդ։
Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։
Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։
Եղբայրնե՛ր, դուք կանչվել եք ազատության համար, միայն թե ձեր ազատությունը մարմնի ցանկությունները կատարելու պատրվակ չլինի, այլ սիրով ծառայե՛ք միմյանց։
Ուստի քաջալերե՛ք միմյանց և ամրապնդե՛ք մեկդ մյուսին, ինչպես արդեն անում եք։
Եթե ասենք, թե հաղորդության մեջ ենք նրա հետ, բայց քայլենք խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։
Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։
Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։
Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեք։ Եթե դուք միմյանց սիրեք,
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.