Pular para o conteúdo
Publicidade

Consequências dos nossos atos

Por Bíblia Online

Toda ação tem consequências. A Bíblia ensina que colhemos o que semeamos — para o bem e para o mal. Deus pesará cada palavra e ato no dia do juízo.

Colher o que semear

Cada um prestará contas de si mesmo a Deus. O Senhor julgará as obras e os segredos dos homens com justiça perfeita.

Ուրեմն մեզնից յուրաքանչյուրն իր համար Աստծուն հաշիվ է տալու։

Աստված կհատուցի յուրաքանչյուրին նրա գործերի համաձայն. հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք, պատիվ ու անմահություն են փնտրում, իսկ բարկություն և զայրույթ նրանց, ովքեր հակառակությունից տարված՝ ճշմարտության դեմ ապստամբ և անիրավության հետևից գնացող են։ Նեղություն ու անձկություն կլինեն ամեն մարդու վրա, որ չարիք է գործում, նախ՝ հրեային և ապա՝ հեթանոսին, իսկ փառք, պատիվ և խաղաղություն նրա վրա, որ բարիք է գործում, նախ՝ հրեային և ապա՝ հեթանոսին. որովհետև Աստծու առաջ աչառություն չկա։

Քրիստոսի առատ պարգևները չեն համեմատվում այն չարիքի հետ, որ արեց մի մարդու մեղքը, որովհետև մի անկումը դատապարտություն բերեց, մինչդեռ բազմաթիվ մեղքերի նկատմամբ շնորհաբաշխ արարքը առաջնորդեց արդարության։ Որովհետև եթե մեկի հանցանքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որչա՜փ առավել նրանք, որ շնորհի ու արդարության պարգևի առատությունն են ստանում, կթագավորեն կյանքի մեջ մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։

Մի՛ դատիր

«Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։

Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։

Քրիստոսը՝ մեծ Քահանայապետ

Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր, և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է խոկումները և սրտի մտադրությունները։ Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։

Responsabilidade pessoal

Quem é sábio prevê o perigo e se esconde. A Palavra examina os pensamentos e intenções do coração.

Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։

Որդյա՛կ, եթե իմաստուն լինես,

պիտի լինես քեզ համար և քո ընկերների.

եթե անզգամ լինես, միայն չարիք պիտի գտնես։

Ով ստի վրա է հաստատվում,

նա հողմեր է արածեցնում

կամ թևավոր թռչուններ է փորձում բռնել.

քանզի թողած իր այգու ճանապարհները՝

մոլորվում է իր արտի շավիղներում,

գնում է անջրդի դաշտ ու անապատ

և ծարավուտ հողից իր ձեռքով ոչ մի պտուղ չի հավաքում։

Որոգայթ է մարդու համար շտապելը և իր ինչքից նվիրելը, ուխտից հետո՝ զղջալը։

«Եթե մեկը մեղանչի, երբ հրավիրվի երդումով վկայություն տալու մի բանի մասին, որ տեսել է կամ տեղյակ է, և չհայտնի, մեղքի տակ կընկնի։

Այն անձը, որ անգիտակցաբար վրիպի՝ կատարելով բաներ, որոնք դեմ են Տիրոջ պատվիրաններին և մեղանչի, սակայն ընդունի իր մեղքը,

Քո սրտում ատելություն չպահես եղբորդ նկատմամբ։ Հանդիմանի՛ր նրան սխալների համար, որպեսզի նրա պատճառով մեղքերի մեջ չընկնես։

Consequências inevitáveis

A terra deu seu fruto conforme as obras dos que nela habitam. Ninguém escapa do juízo — Deus pesa cada ação.

Եվ երկիրը կկործանվի իր բնակիչներով հանդերձ՝

նրանց գործերի պտղի պատճառով։

Ձեր ամբարշտությունը ձեզ վրա է գալու, և պատիժ եք կրելու ըստ ձեր խորհուրդների։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը՝ Աստված"»։

Ձեր կյանքի արյան դիմաց հաշիվ կպահանջեմ բոլոր գազաններից, ինչպես նաև այն մարդուց, որը իր ձեռքով մի այլ մարդու կյանքը կառնի։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.