Conversão
A conversão é o ato de se voltar para Deus — arrependendo-se do pecado e abraçando a graça. É o início de uma vida nova, transformada pelo amor de Cristo.
Arrependei-vos
Arrependei-vos e convertei-vos para que os vossos pecados sejam apagados. A conversão começa com a mudança de mente e coração.
Արդ, ապաշխարե՛ք և դարձի՛ եկեք՝ ձեր մեղքերը ջնջելու համար,
Պետրոսը դարձավ նրանց ու ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, որով պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը։
Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ամենուրեք ապաշխարի։
Այնուհետև Հիսուսն սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։
Այսուհետև ապաշխարության արժանի ապացո՛ւյց տվեք
«Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու արքայությունը. ապաշխարե՛ք և հավատացե՛ք Ավետարանին»։
O amor de Deus converte
Céu se alegra por um pecador que se arrepende. Deus não deseja a morte do ímpio, mas que se converta e viva.
Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։
Ասում եմ ձեզ. Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»։
Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության»։
քանի որ ես մեղանչածի մահը չեմ կամենում,- ասում է Ամենակալ Տերը,- այլ այն, որ իր չար ճանապարհներից հետ դառնա ու իր հոգին փրկի։ Արդ, դարձի՛ եկեք և ապրե՛ք»։
Հորդոր՝ բարին գործելու
«Անօրենը եթե իր գործած բոլոր անօրենություններից հետ դառնա և իմ բոլոր պատվիրանները պահի, արդարություն ու ողորմություն անի, հաստատապես կապրի ու չի մեռնի։
Անձնական պատասխանատվություն
Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց. «Մարդո՛ւ որդի, ի՞նչ է նշանակում այն ասացվածքը, որ ասվում է ձեր՝ Իսրայելի որդիներիդ մեջ, թե՝ "Հայրերը թթու խաղող կերան, որդիների ատամներն առան"։ Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- Իսրայելում այդ ասացվածքը այլևս չի ասվելու, որովհետև բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպես հորը, այնպես էլ որդունը. ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի։ Բայց այն մարդը, որ արդար է, օրենքներն ու արդարությունն է գործադրում, լեռների վրա զոհաբերվածից չի ուտում, Իսրայելի տան կուռքերին աչք չի գցում, իր մերձավորի կնոջը չի պղծում, իր կնոջն էլ դաշտանի ժամանակ չի մերձենում, մարդու հանդեպ բռնություն չի կատարում, պարտապանի ավանդը վերադարձնում է, հափշտակություն չի անում, իր հացը քաղցածներին է տալիս, մերկին էլ հագցնում է, իր դրամը փոխ չի տալիս, տոկոսով էլ հետ չի պահանջում, անիրավությունից իր ձեռքը հետ է պահում, մարդու և նրա մերձավորի միջև արդար դատ է անում, իմ հրամանների համաձայն է ընթանում, իմ օրենքներն է պահում ու գործադրում, այդպիսին արդար է և հաստատապես պիտի ապրի,- ասում է Ամենակալ Տերը։- Իսկ եթե մեկը որդի ծնի՝ այլասերված, մարդասպան, որ մեղքեր գործի, իր արդար հոր ճանապարհով չընթանա, լեռների վրա զոհաբերվածից ուտի, իր մերձավորի կնոջը պղծի, աղքատին ու տնանկին բռնադատի, հափշտակություն անի, ավանդը չվերադարձնի, կուռքերի պաշտամունքին աչք գցի, անօրենություն գործի, իր դրամը փոխ տա, վաշխով ու տոկոսով էլ հետ պահանջի, նա չպիտի ապրի. ով այս բոլոր անօրենությունները գործի, հաստատապես պիտի մեռնի, իր արյունն էլ իր վրա պիտի լինի։ Եվ եթե որդի ծնի, սա էլ տեսնի իր հոր գործած բոլոր մեղքերը, վախենա և նույն բաները չանի, լեռների վրա զոհաբերվածից չուտի, Իսրայելի տան կուռքերին աչք չգցի, իր մերձավորի կնոջը չպղծի, որևէ մարդու չբռնադատի, ավանդը չյուրացնի, հափշտակություն չանի, իր հացը տա քաղցածներին, մերկին հագցնի, անիրավությունից իր ձեռքը հետ պահի, վաշխ ու տոկոս չառնի, արդարություն գործի, իմ հրամաններով ընթանա, նա իր հոր անիրավությունների համար չպիտի մեռնի, այլ հաստատապես պիտի ապրի։ Բայց նրա հայրը, եթե սաստկապես նեղի և անողոքաբար կողոպտի իր եղբորը, իմ ժողովրդի մեջ հակառակ գործած կլինի, պիտի մեռնի իր անիրավության համար։ Եվ կասեք, թե՝ "Ինչպե՞ս է, որ հոր անիրավության համար որդին պատասխան չի տալիս"։ Քանի որ որդին ողորմություն ու արդարություն գործած, իմ բոլոր օրենքներն էլ պահած ու գործադրած կլինի. նա հաստատապես պիտի ապրի։ Ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի, իսկ որդին հոր մեղքի տակ չպիտի ընկնի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունների։ Արդարի արդարությունն իր վրա է լինելու, անօրենի անօրենությունը՝ իր»։
Հորդոր՝ բարին գործելու
«Անօրենը եթե իր գործած բոլոր անօրենություններից հետ դառնա և իմ բոլոր պատվիրանները պահի, արդարություն ու ողորմություն անի, հաստատապես կապրի ու չի մեռնի։ Նրա բոլոր մեղքերը, որ գործած կլինի, և բոլոր անիրավությունները, որ կատարած կլինի, չեն հիշվելու, այլ իր արդարության համար, որ արած կլինի, ապրելու է։ Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում,- ասում է Տերը՝ Աստված,- և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի։ Իսկ երբ արդարն իր արդարությունից շեղվի, անիրավություն գործի, անօրեն մարդու արած բոլոր անօրենությունների նման, նրա բոլոր արդար գործերը, որ կատարած կլինի, չեն հիշվելու։ Այն հանցանքների համար, որոնց մեջ նա ընկած կլինի, և այն մեղքերի համար, որ գործած կլինի,- դրանց մեջ էլ մեռնելու է։ Կասեք՝ "Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ"։ Արդ, լսե՛ք, ո՛վ Իսրայելի տուն։ Մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ։ Չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։ Երբ արդարն իր արդարությունից շեղվի և անիրավություն գործի, մեռնելու է իր անօրենության մեջ, որ գործել է։ Իսկ երբ անօրենը հետ կանգնի իր գործած անօրենությունից, իրավունք ու արդարություն անի, ինքն իր հոգին փրկելու է, որովհետև տեսել է ու իր կատարած բոլոր ամբարշտություններից հետ դարձել։ Հաստատապես ապրելու է ու չի մեռնելու։ Բայց Իսրայելի տունը կասի՝ "Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ"։ Մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ, ո՛վ Իսրայելի տուն։ Չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։ Ուստի ձեզնից յուրաքանչյուրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Ամենակալ Տերը։- Դարձե՛ք և հե՛տ կանգնեք ձեր բոլոր ամբարշտություններից, և անիրավության համար տանջանքների չեք մատնվի։ Դե՛ն նետեք ձեզնից ձեր բոլոր ամբարշտությունները, որ կատարել եք իմ հանդեպ. ձեր մեջ նոր սիրտ ու նոր հոգի՛ դրեք, իմ բոլոր պատվիրանները կատարե՛ք։ Ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- քանի որ ես մեղանչածի մահը չեմ կամենում,- ասում է Ամենակալ Տերը,- այլ այն, որ իր չար ճանապարհներից հետ դառնա ու իր հոգին փրկի։ Արդ, դարձի՛ եկեք և ապրե՛ք»։
Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։
Transformação
Voltai-vos para mim e sereis salvos! Rasgai o coração e não as vestes. A verdadeira conversão transforma o interior.
ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից,
անօրեն մարդը՝ իր խորհուրդներից,
թող նա վերադառնա Տիրոջ մոտ
և ողորմություն կգտնի
մեր Աստծու մոտ,
որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։
Ահավասիկ ջնջեցի քո անօրենություններն ամպի պես
և քո մեղքերը՝ մեգի պես.
ինձ մո՛տ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ»։
Կոչ ապաշխարության
«Եվ արդ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը,
դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով,
պահքով, լալով ու կոծելով։
Պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե հագուստները
և դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն,
որովհետև ողորմած է և գթած,
համբերատար և բազումողորմ
և զղջում է մարդկանց չարիքների համար»։
և եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի և իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը։
Զատկի պատրաստություն
Եզեկիան Իսրայելի և Հուդայի երկրներ մարդ ուղարկեց և նամակ գրեց Եփրեմի ու Մանասեի երկրներին, որ գան Տիրոջ տունը, Երուսաղեմ՝ Իսրայելի Աստծու զատիկը կատարելու։ Արքան, իշխաններն ու բոլոր ժողովականները, որ գտնվում էին Երուսաղեմում, որոշեցին Զատիկը տոնել երկրորդ ամսին, որովհետև չէին կարողացել ժամանակին կատարել այն, քանի որ բավական թվով քահանաներ դեռ չէին մաքրվել, և ժողովուրդը չէր հավաքվել Երուսաղեմում։ Սա ընդունելի թվաց արքային ու հավաքվածներին, և նրանք որոշեցին, որ լուր ուղարկեն ամբողջ Իսրայելին՝ Բերսաբեեից մինչև Դան, որպեսզի գան և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու զատիկը տոնեն Երուսաղեմում, քանի որ քիչ մարդ էր հավաքվել՝ հակառակ գրվածի։
Սուրհանդակները, ըստ թագավորի հրամանի, թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելի ու Հուդայի բնակիչների մոտ և ասացին. «Իսրայելացինե՛ր, դարձե՛ք դեպի Տերը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, որ նա էլ դառնա դեպի փրկվածներդ ու Ասորեստանի արքայի ձեռքից ազատվածներդ։ Մի՛ նմանվեք ձեր եղբայրներին ու հայրերին, որոնք ընդվզեցին Տիրոջ՝ իրենց հայրերի Աստծու դեմ, և նա կործանման մատնեց նրանց, ինչպես դուք տեսնում եք։ Արդ, կամակորություն մի՛ արեք, փա՛ռք տվեք Աստծուն, մտե՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է հավիտյան, ծառայե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ նա ձեզնից հեռացնի իր սաստիկ բարկությունը։ Եթե դառնաք դեպի Տերը, ձեր եղբայրներն ու որդիները գթության կարժանանան իրենց բոլոր գերեվարողներից, և Տերը՝ մեր Աստվածը, նրանց կվերադարձնի այս երկիրը։ Քանի որ ողորմած ու գթառատ լինելով՝ մեզնից երես չի թեքի, եթե դառնանք դեպի նա»։
Սուրհանդակները գնում էին քաղաքից քաղաք, Եփրեմի ու Մանասեի լեռները՝ մինչև Զաբուղոն, բայց նրանց ծաղրում ու արհամարհում էին։ Սակայն Ասերի, Մանասեի և Զաբուղոնի բնակիչներից ոմանք խոնարհ գտնվեցին և եկան Երուսաղեմ։ Տիրոջ ձեռքը Հուդայի վրա էր նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի գան ու կատարեն այն, ինչ պատվիրել էին արքան ու իշխաններն ըստ Տիրոջ խոսքի։
Զատկի տոնակատարությունը
Երուսաղեմում մեծ բազմություն հավաքվեց, որ երկրորդ ամսում կատարեն Բաղարջակերաց տոնը։ Նրանք վեր կացան ու քանդեցին բոլոր զոհասեղանները, որ կային Երուսաղեմում և բոլոր այն սեղանները, որոնց վրա խունկ էին ծխում սուտ աստվածներին, քանդեցին ու գցեցին Կեդրոնի հեղեղատը։ Նրանք զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիներն ամաչում էին, որ անմաքուր են, և մաքրվեցին և ապա ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։ Նրանք ըստ իրենց կանոնի կանգնեցին իրենց տեղում, ինչպես պատվիրել էր Աստծու մարդ Մովսեսը, և քահանաները զոհի արյունն ընդունում էին ղևտացիների ձեռքից։ Քանի որ հավաքվածներից շատերը դեռ մաքրված չէին, ղևտացիները պետք է մորթեին զատկանան զոհը բոլոր նրանց համար, ովքեր չէին կարողացել սրբել իրենց Տիրոջ համար։ Թեև Եփրեմի, Մանասեի, Իսաքարի, Զաբուղոնի մարդկանցից շատերը մաքրված չէին, բայց կերան զատիկը՝ հակառակ գրվածի։ Եզեկիան, նրանց համար աղոթելով, ասաց. «Բարերա՛ր Տեր, ողորմի՛ր բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտն ուղղել են Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն փնտրելուն, թեև ըստ սրբարանի օրենքի՝ մաքրված չեն»։ Տերը լսեց Եզեկիային ու ներեց ժողովրդին։
Երուսաղեմում գտնվող իսրայելացիները Բաղարջակերաց տոնը յոթ օր տոնեցին մեծ ուրախությամբ՝ ամեն օր օրհնաբանելով Տիրոջը, իսկ քահանաներն ու ղևտացիները նվագակցում էին Տիրոջ փառաբանությանը հատկացված նվագարաններով։ Եզեկիան գովասանքի խոսքեր ասաց բոլոր ղևտացիներին և մյուս իմաստուններին, որոնց ծանոթ էր Տիրոջ բարի հանճարը։ Յոթ օր կատարեցին Բաղարջակերաց տոնը՝ փրկության զոհեր մատուցելով ու գոհաբանելով Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
Հավաքվածները միահամուռ առաջարկեցին յոթ օր ևս տոն անել. և յոթ օր ևս ուրախություն արեցին։ Եզեկիան Հուդայից եկածներին տվեց հազար զվարակ ու յոթ հազար ոչխար, իսկ իշխանները ժողովրդին տվեցին հազար զվարակ և տասը հազար ոչխար։ Քահանաներից շատ-շատերը մաքրվեցին, և բոլոր հավաքվածները՝ քահանաներն ու ղևտացիները, ինչպես նաև Հուդայի ամբողջ ժողովուրդը, Իսրայելից այնտեղ ներկա գտնվողները և Իսրայելից տեղափոխված ու Հուդայում բնակություն հաստատածները, ուրախացան։ Երուսաղեմում մեծ ուրախություն եղավ. Իսրայելի արքա Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած այսպիսի տոն չէր եղել Երուսաղեմում։
Այնուհետև քահանաներն ու ղևտացիները ոտքի ելան և օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի եղավ, ու նրանց աղոթքը հասավ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։
Տիրոջ խոսքը Զաքարիային
Դարեհ արքայի երկրորդ տարում՝ ութերորդ ամսին, Տիրոջ խոսքը եղավ Ադդովի որդու՝ Բարաքիայի որդուն՝ Զաքարիա մարգարեին, և ասաց. «Տերը մեծ ցասումով բարկացավ ձեր հայրերի վրա։ Կասես նրանց. "Այսպես է ասում Ամենակալ Տերը. "Դարձե՛ք դեպի ինձ,- ասում է Զորությունների Տերը,- և կդառնամ դեպի ձեզ,- ասում է Զորությունների Տերը։- Մի՛ եղեք ձեր հայրերի նման, որոնց սաստիկ հանդիմանում էին նախկին մարգարեները և ասում. "Այսպես է ասում Ամենակալ Տերը. "Դարձե՛ք ձեր բոլոր չար ճանապարհներից և ձեր չար ընթացքից"։ Բայց չլսեցին ու չանսացին ինձ լսելու,- ասում է Տերը։ Ո՞ւր են ձեր հայրերն ու մարգարեները, մի՞թե հավիտյան պիտի ապրեն։ Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին"։ Պատասխան տվեցին և ասացին. "Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար"»։
Զաքարիայի տեսիլքները
ա. Ձիերի տեսիլքը
Տասնմեկերորդ ամսվա քսանչորսին, որ նույն Արացն է, Դարեհի երկրորդ տարում, Տիրոջ խոսքը եղավ Ադդովի որդու՝ Բարաքիայի որդուն՝ Զաքարիա մարգարեին, և ասաց. «Գիշերվա տեսիլքի մեջ տեսա. ահա մի մարդ՝ աշխետ ձի հեծած, կանգնած էր երկու անտառախիտ լեռների միջև, և նրա հետևում՝ աշխետ, բծավոր ու սպիտակ ձիեր»։ Եվ ասացի. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ Հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Ես քեզ ցույց կտամ՝ ի՛նչ են դրանք»։ Պատասխան տվեց այն մարդը, որ կանգնած էր լեռների միջև, և ասաց ինձ. «Դրանք են, որոնց Տերն ուղարկեց շրջելու երկրով մեկ»։ Պատասխան տվեցին Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր լեռների միջև, և ասացին. «Շրջեցինք ողջ երկրով մեկ, և ահա ողջ երկիրը բնակեցված ու հանդարտ է»։ Պատասխան տվեց հրեշտակը և ասաց. «Ամենակա՛լ Տեր, մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց անտեսեցիր այս յոթանասուն տարիներին»։ Եվ Ամենակալ Տերը պատասխան տվեց հրեշտակին, որ ինձ բարության խոսքեր և մխիթարության խոսքեր էր ասում։ Եվ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ.
«Աղաղակի՛ր և ասա՛.
Այսպես է ասում Ամենակալ Տերը.
"Ամբողջովին մեծ նախանձախնդրությամբ լցվեցի
Երուսաղեմի և Սիոնի համար
և սաստիկ բարկությամբ եմ բարկացած այն ազգերի վրա,
որ միասին հարձակվեցին նրանց վրա։
Քանի որ ես փոքր-ինչ բարկացել էի նրանց վրա,
բայց նրանք միասին հարձակվեցին չարիքի համար"։
Դրա համար այսպես է ասում Տերը.
"Կդառնամ դեպի Երուսաղեմը գթությամբ,
և իմ տունը վերստին կշինվի,-
ասում է Ամենակալ Տերը.
վերստին սահման կգծվի Երուսաղեմի համար"»։
Եվ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ.
«Աղաղակի՛ր և ասա՛.
Այսպես է ասում Ամենակալ Տերը. "Քաղաքները դարձյալ կլցվեն բարիքներով.
և Տերը ողորմելու է Սիոնին և վերստին ընտրելու է Երուսաղեմը"»։
Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։
Հին և նոր կյանք
Սպանե՛ք, ուրեմն, ձեր երկրավոր ցանկությունները՝ պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունը և ագահությունը, որ կռապաշտություն է,
Եվ ձեր անդամները մի՛ պատրաստեք մեղքի համար որպես անիրավության զենք, այլ ինքներդ ձեզ պատրաստե՛ք Աստծու համար՝ որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները՝ Աստծու համար որպես արդարության զենք։
Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը հանկարծ բռնվի ինչ-որ հանցանքի մեջ, դուք, որ հոգևոր անձեր եք, այդպիսի մեկին ուղղե՛ք հեզության ոգով. զգո՛ւյշ եղեք ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության մեջ չընկնեք։
Ուստի դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ՝ հեզությա՛մբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.