Pular para o conteúdo
Publicidade

Coração puro

Por Bíblia Online

Bem-aventurados os puros de coração, porque verão a Deus. A pureza de coração é alvo, privilégio e busca constante do cristão que deseja contemplar a face do Senhor.

Coração puro

Bem-aventurados os puros de coração. A pureza interior precede toda transformação externa e abre os olhos para ver a Deus.

Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։

Քեզնով համբերողները պիտի չամաչեն,

Այլ անօրենները պիտի ամաչեն իրենց ունայնության համար։

Ո՜վ Տեր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհները

Եվ քո շավիղները սովորեցրո՛ւ ինձ։

Ինձ քո ճշմարտությա՛մբ առաջնորդիր

Եվ ուսուցի՛ր ինձ, քանզի դու ես իմ փրկիչ Աստվածը,

Եվ ես հանապազ քեզ եմ սպասում։

«Սա այն մարդն է, որ Աստծուն իրեն օգնական չարեց,

Այլ իր հույսն իր մեծ հարստության վրա դրեց

Եվ զորացավ իր նանրությամբ»։

Իսկ ես նման եմ Աստծու տան պտղալից ձիթենու.

Հուսացի Աստծու ողորմությանը հավիտյան

Եվ հավիտյանս հավիտենից։

Քեզ հավիտյան գոհություն պիտի մատուցեմ արածիդ համար

Եվ սպասեմ քո անվանը,

Որովհետև քաղցր ես քո սրբերի առջև։

Ասափի՝ իմաստության երգ

Աստվա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ.

Քո սրտմտությունը սաստկացավ քո արոտի ոչխարների վրա։

Purificar-se

Todo o que tem essa esperança em Cristo se purifica. O amor procede de coração puro, boa consciência e fé sincera.

Եվ ամեն ոք, որ այս հույսն ունի իր մեջ, մաքրում է ինքն իրեն, ինչպես որ նա է մաքուր։

Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։

Եվ ամեն ոք, որ այս հույսն ունի իր մեջ, մաքրում է ինքն իրեն, ինչպես որ նա է մաքուր։

Գերագույն պատվիրանը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից,

Փախի՛ր երիտասարդական ցանկություններից և հետամո՛ւտ եղիր արդարության, հավատի, սիրո, խաղաղության ու սրբության, նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղոթում են Տիրոջը։

Աղոթում եմ, որ ձեր սերն ավելի ու ավելի աճի գիտությամբ և կատարյալ դատողությամբ, որպեսզի դուք ընտրեք լավը և հաստատուն ու անսայթաք մնաք Քրիստոսի օրվա համար՝ լցված արդարության պտուղներով, որ ձեռք են բերվում Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծու փառքի ու գովերգության համար։

Ամեն ինչ արե՛ք առանց տրտնջալու և հակաճառելու, որպեսզի լինեք անբասիր ու անարատ, Աստծու որդիներ, անմեղ՝ կամակոր ու խոտորված սերնդի մեջ։ Նրանց մեջ պիտի երևաք ինչպես լուսատուներն աշխարհում՝ կենաց խոսքն ամուր պահելով, որ իմ պարծանքը կլինի Քրիստոսի օրը, որ զուր տեղը չվազեցի և զուր տեղը չաշխատեցի։

Մաքրե՛ք ձեր հոգիները՝ հնազանդվելով ճշմարտությանը, կեղծավորություն չխառնելով եղբայրասիրությանը, մաքուր սրտով ջերմորեն շարունակ սիրելով միմյանց,

Խոնարհի բոլոր գործերը հայտնի են Տիրոջ առջև, և Տերն է դատում հոգիները։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.