Corpo é o templo de Deus
O corpo do cristão é templo de Deus. Ele habita em nós pelo Espírito Santo, fazendo do crente morada viva e sagrada do Altíssimo.
Templo do Deus vivo
Vós sois o templo do Deus vivo. Deus disse: habitarei neles e entre eles andarei. O criador mora em sua criação redimida.
Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ։ Եթե մեկը ավերի Աստծու տաճարը, Աստված էլ նրան կորստյան կմատնի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։
Թե՞ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց եք ստացել, և ինքներդ ձեր տերը չեք, որովհետև մեծ գնով գնվեցիք։ Փառավորե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ։
կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված.
«Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ,
պիտի լինեմ նրանց Աստվածը,
և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը(Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։
Ուրեմն այսուհետև օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացի և Աստծու ընտանիքի անդամներ, մասերն այն կառույցի, որի հիմքն առաքյալներն ու մարգարեներն են, իսկ անկյունաքարը՝ Քրիստոս Հիսուսը։ Նրա վրա ամբողջ կառույցը՝ միասնական ու ներդաշնակ, Տիրոջով վերաճում է սուրբ տաճարի, որի մեջ դուք էլ միասնաբար կառուցվում եք որպես Աստծու բնակարան Հոգու միջոցով։
Արդարև, ամեն տուն, որ կառուցվում է, որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ ամեն ինչ կառուցողն Աստված է։ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ որպես ծառա՝ վկայելու ասվելիք խոսքերը, իսկ Քրիստոսն իբրև որդի՝ նրա տան վրա։ Նրա տունը հենց մենք ենք, միայն թե մինչև վերջ հաստատ պահենք վստահությունը և հույսը, որի համար պարծենում ենք։
Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ որպես ծառա՝ վկայելու ասվելիք խոսքերը, իսկ Քրիստոսն իբրև որդի՝ նրա տան վրա։ Նրա տունը հենց մենք ենք, միայն թե մինչև վերջ հաստատ պահենք վստահությունը և հույսը, որի համար պարծենում ենք։
Cristo em nós
Já não sou eu quem vive, mas Cristo vive em mim. A presença de Deus no crente é privilégio e responsabilidade sagrada.
Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև. ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար։
Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք։
Մոտենանք Աստծուն
Եղբայրնե՛ր, ուրեմն համարձակություն ունենք Հիսուսի արյամբ մտնելու սրբարանից ներս այն նոր և կենդանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար վարագույրի միջով, որ իր մարմինն է. և մեծ քահանա ունենալով Աստծու տան վրա՝ մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի լիությամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.