Corpo
O corpo é templo do Espírito Santo. A Bíblia ensina a cuidar do corpo com responsabilidade, moderação e respeito — honrando a Deus com nosso ser integral.
Templo do Espírito
Vosso corpo é templo do Espírito Santo. Glorificai a Deus no vosso corpo — ele não é vosso, foi comprado por preço.
Թե՞ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց եք ստացել, և ինքներդ ձեր տերը չեք, որովհետև մեծ գնով գնվեցիք։ Փառավորե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ։
Բայց մարմինս ճնշումների եմ ենթարկում և զսպում, որպեսզի ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս անպիտան չլինեմ։
Եթե ամբողջ ունեցվածքս բաշխեմ աղքատներին և մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվի։
որովհետև մենք ամենքս՝ հրեա թե հեթանոս, ծառա թե ազատ, մեկ Հոգով մկրտվեցինք մեկ մարմին կազմելու համար, և ամենքս էլ նույն Հոգուց խմեցինք։
Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազմաթիվ անդամներ ունենք, բայց բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, նույնպես և մենք, որ շատ ենք, Քրիստոսով մեկ մարմին ենք, թեև որպես անդամներ կապված ենք միմյանց։
Cuidar do corpo
O exercício físico é proveitoso, mas a piedade tem promessa para a vida presente e futura. Cuide do corpo com sabedoria.
որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։
Ուրախ սիրտը լավ դեղ է. հոգսաշատ մարդու ոսկորները ցամաքում են։
Բարի խոսքը մեղրի խորիսխ է, իսկ նրա քաղցրությունը՝ բժշկություն հոգու։
Իմաստուն մի՛ եղիր դու քո աչքին, այլ երկյուղի՛ր Տիրոջից և խոտորի՛ր ամեն չարից։ Այդժամ քո մարմնին բժշկություն կլինի դա և դարման՝ քո ոսկորներին։
Ես գիտեմ, Տե՜ր, որ դու ես տեսնում
Աղքատի դատաստանը և տնանկի իրավունքը։
Արդարները պիտի գոհություն մատուցեն քո անվանը,
Ուղղամիտները քո դիմաց պիտի բնակվեն։
Դպրապետին։ Սաղմոս Դավթի
Corpo e espírito
O espírito está pronto, mas a carne é fraca. Não vos preocupeis com o corpo — a vida é mais do que alimento.
Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։
Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։
Ապավինում նախախնամությանը
Դրա համար ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, և մարմինն ավելին է, քան հագուստը։
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։
Նախազգուշացում կեղծավորության դեմ
Մինչ Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛ւյշ պահեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի, որովհետև ինչ որ խավարի մեջ ասեք, լսելի պիտի լինի լույսի մեջ. և ինչ որ գաղտնի փսփսաք, հայտնի կդառնա։ Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրեք նրանցից, որ մարմինն են սպանում և դրանից հետո ավելի բան անել չեն կարող, այլ ցույց կտամ ձեզ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Վախեցե՛ք Նրանից, ով ձեր մահից հետո ձեզ գեհեն նետելու իշխանություն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք նրանից։ Հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառվում, սակայն նրանցից ոչ մեկը Աստծու առաջ մոռացված չէ։ Նույնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշվված են. մի՛ վախեցեք, որովհետև դուք շատ ավելի արժեք, քան ճնճղուկները»։
Դավանել Հիսուսին
«Ասում եմ ձեզ, ով մարդկանց առաջ խոստովանի ինձ, Մարդու Որդին էլ նույնը կանի նրանց վերջին դատաստանին Աստծու հրեշտակների առաջ։ Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, վերջին դատաստանին Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացվի։ Ով Մարդու Որդու դեմ վիրավորական բան ասի, նրան պիտի ներվի, բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներվի։ Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների և իշխանավորների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ պատասխան պիտի տաք և կամ ի՛նչ պիտի ասեք, որովհետև Սուրբ Հոգին նույն ժամին կհուշի ձեզ, թե ի՛նչ պետք է խոսել»։
Անմիտ մեծահարուստը
Ժողովրդի միջից մեկն ասաց նրան. «Վարդապե՛տ, ասա՛ եղբորս, որ ժառանգությունն ինձ հետ բաժանի»։ Եվ նա ասաց նրան. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեզ վրա»։ Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ»։ Եվ նրանց մի առակ պատմեց՝ ասելով. «Մի մեծահարուստի արտերն առատ բերք տվեցին. և նա խորհեց իր մտքում ու ասաց. "Տեսնեմ ի՛նչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկա։ Գիտեմ, թե ի՛նչ պետք է անեմ. կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքները։ Եվ ինքս ինձ կասեմ՝ "Ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր"։ Աստված նրան ասաց. "Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու"։ Նույնպես է նաև նա, ով իր անձի համար ժամանակավոր գանձ կհավաքի և չի հարստանա այն ամենով, որ հաճելի է Աստծուն»։
Հոգս և անձկություն
Եվ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ եք ուտելու, կամ մարմնի համար, թե ի՛նչ եք հագնելու, որովհետև ձեր կյանքն ավելի կարևոր է, քան կերակուրը, և ձեր մարմինը ավելի կարևոր է, քան հագուստը։ Նայե՛ք ագռավներին, որոնք ո՛չ սերմանում են և ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն և ո՛չ էլ ամբարներ, բայց Աստված կերակրում է նրանց. որքա՜ն առավել ձեզ հոգ կտանի, որ շատ ավելի արժեք, քան թռչունները։ Ձեզնից ո՞վ անգամ ամեն միջոց գործի դնելով կկարողանա իր կյանքը մի քիչ երկարացնել։ Արդ, եթե փոքր բանի մեջ անկարող եք, այլ բաների համար ինչո՞ւ եք հոգս անում։ Նայե՛ք շուշանին՝ ինչպե՛ս է աճում. ո՛չ աշխատում է և ո՛չ հյուսում։ Ասում եմ ձեզ՝ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի նման չհագնվեց։ Եթե Աստված այդպե՛ս է հագցնում խոտը, որ այսօր բաց դաշտի մեջ է և վաղը հնոց է նետվելու, որչա՜փ առավել ձեզ պիտի հագցնի, թերահավատնե՛ր։ Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ի՛նչ եք ուտելու կամ ի՛նչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենը փնտրում են նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն։ Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։ Այլ Աստծու արքայությո՛ւնը փնտրեք, և մնացածը ավելիով կտրվի ձեզ»։
Փոքրիկ հոտը
«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը բարեհաճեց տալ ձեզ արքայությունը։ Վաճառե՛ք ձեր ինչքերը և ողորմությո՛ւն տվեք. և ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում. որովհետև, որտեղ ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»։
Պատրաստ լինել Տիրոջ վերադարձին
«Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն, և ճրագներդ՝ վառված։ Եվ դուք նմանվե՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թե ե՛րբ կվերադառնա հարսանիքից, որպեսզի, երբ գա և բախի դուռը, իսկույն բաց անեն։ Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց և կանցնի նրանց ծառայելու։ Երանի՜ նրանց, որոնց տերը, գալով կեսգիշերին կամ ավելի ուշ, նրանց արթուն կգտնի։ Բայց այն էլ իմացե՛ք, որ եթե տանտերը գիտենար, թե գողը ո՛ր ժամին կգա, թույլ չէր տա, որ իր տունը կտրեն։ Դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին»։
Հավատարիմ տնտեսը
Պետրոսն ասաց. «Տե՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թե՞ բոլորի համար»։ Տերն ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը իր ծառաների վրա վերակացու կարգեց ժամանակին հասանելիք վարձը տալու համար։ Երանի՜ է այն ծառային, որին իր տերը, երբ գա, այդպես արած կգտնի։ Արդարև, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրա վերակացու կկարգի։ Իսկ եթե այդ ծառան իր սրտում ասի՝ "Իմ տերն ուշանում է գալ", և սկսի ծեծել ծառաներին և աղախիններին, ուտել, խմել և հարբել, այդ ծառայի տերը կգա չսպասված օրը և չիմացած ժամին. նրան շատ խիստ կպատժի և կգցի այն վայրը, որտեղ պատժվում են անհավատները։ Այն ծառան, որ գիտի իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի գործում, խիստ կպատժվի։ Իսկ ով չգիտի իր տիրոջ կամքը և պատժի արժանի գործ կատարի, ավելի թեթև կպատժվի. նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի, և ում ավելի շատ է վստահված, նրանից շատ ավելին կպահանջվի»։
Հուր և բաժանում
«Երկրի վրա կրակ գցելու եկա. և ինչքա՜ն լավ կլիներ, որ արդեն իսկ բորբոքված լիներ։ Սակայն մի փորձություն ունեմ անցնելու և ինչպե՜ս եմ շտապում, որ կատարվի։ Կարծում եք, թե եկա երկրին խաղաղությո՞ւն բերելու. ասում եմ ձեզ, իմ գալը բաժանում պիտի բերի։ Որովհետև մեկ տան մեջ այսուհետև հինգ հոգի իրարից բաժանված պիտի լինեն. երեքը՝ երկուսի դեմ, և երկուսը՝ երեքի։
Հայրը պիտի հակառակվի որդուն,
և որդին՝ Հորը,
մայրը՝ աղջկան, և աղջիկը՝ մորը,
սկեսուրը՝ հարսին, և հարսը՝ իր սկեսրոջը(հմմտ. Միք. 7.6)»։
Կանխատեսել ժամանակների նշանները
Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է ելնում, ասում եք, թե՝ անձրև կգա։ Եվ այդպես էլ լինում է։ Եվ երբ հարավի քամին է փչում, ասում եք, թե՝ խորշակ կլինի։ Եվ այդպես էլ լինում է։ Կեղծավորնե՛ր, երկնքի և երկրի երևույթները քննել գիտեք, իսկ ներկա ժամանակի խորհուրդը ինչպե՞ս չեք կարողանում քննել։ Ինչո՞ւ դուք անձնապես արժանին չեք ընտրում։ Երբ օրինակի համար քո թշնամու հետ գնաս դատավորի մոտ, ճանապարհին, մինչ ժամանակ կա, հաշտվի՛ր նրա հետ, որովհետև գուցե նա քեզ քարշ տա դատավորի մոտ, և դատավորը քեզ բանտապահի ձեռքը հանձնի, իսկ բանտապահն էլ՝ բանտ նետի։ Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման չվճարես»։
Եվ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմությունը և չարությունը հանի՛ր քո մարմնից, որովհետև թե՛ երիտասարդությունը և թե՛ հիմարությունն ունայնություն են։
União e harmonia
O corpo é um só, mas tem muitos membros. Cristo é a cabeça; a paz de Cristo governe em vossos corações.
Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին Աստված ձեզ կոչեց։
Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը, որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, այնպես, ինչպես Քրիստոս գլուխն է եկեղեցու՝ իր մարմնի, որի Փրկիչն ինքն է։
Եվ ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, որին և կանչվեցիք մեկ մարմնի մեջ։ Եվ գոհությո՛ւն մատուցեք։
Տերը՝ Աստված, Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։ Եվ Ադամն ասաց.
«Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից
և մարմին՝ իմ մարմնից։
Սա թող կին կոչվի,
որովհետև իր ամուսնուց վերցվեց»։
Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։
Ապրել հավատով
Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։
քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.