Criação
A criação revela a glória de Deus. Céus, terra, mares e tudo o que existe testemunham o poder criador. No princípio Deus criou — e tudo era muito bom.
No princípio
No princípio criou Deus os céus e a terra. O Espírito de Deus pairava sobre as águas. E Deus disse: haja luz.
Պատում արարչագործության մասին
ՍԿԶԲՈՒՄ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրը աներևույթ էր ու անպատրաստ. խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։
Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։
Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից։
Տերը՝ Աստված, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրան իր նման մի օգնական ստեղծենք»։
O poder criador
Pela palavra do Senhor foram feitos os céus. Tudo foi criado por Ele e para Ele — o visível e o invisível.
Մոտեցե՛ք Տիրոջը և առե՛ք լույսը,
Եվ ձեր երեսը թող չամաչի։
Տիրոջը կասի. «Ինձ ընդունողն ես,
Իմ ապավե՛ն Աստված, և ես նրան կհուսամ»։
Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են,
Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Ես ուրախանում էի, երբ ինձ ասում էին.
«Տիրոջ տուն ենք գնալու»։
Մեր ոտքերը հասել էին քո դռներին, Երուսաղե՜մ։
Քանզի քո վկայությունները հաճելի էին ինձ,
Եվ քո արդարությունից էին իմ խորհուրդները։
Դալեթ
Ես գիտեմ, Տե՜ր, որ դու ես տեսնում
Աղքատի դատաստանը և տնանկի իրավունքը։
Արդարները պիտի գոհություն մատուցեն քո անվանը,
Ուղղամիտները քո դիմաց պիտի բնակվեն։
Criador e Sustentador
O Deus eterno não se cansa nem se fatiga. Dele, por Ele e para Ele são todas as coisas — a Ele seja a glória.
Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր,
որ հավիտենական Աստվածը,
երկրի սահմանները հաստատող Աստվածը
ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում.
նրա իմաստությունն անքննելի է։
Կավը և բրուտը
Ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։
Մի՞թե նա, որ հողն է հերկում, ողջ օրը հերկ կանի.
մի՞թե կավը բրուտին կարող է ասել՝ «Ի՞նչ ես անում,
ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս».
մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել՝
«Ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ»։
«Տե՛ր, Աստվա՛ծ, քո մեծ զորությամբ և քո հաղթ բազկով դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը. չկա ոչ մի բան, որ կարողանա թաքնվել քեզնից։
Նա, ով պատրաստում է իր համբառնալը դեպի երկինք
և իր ավետիսն է երկրի վրա հաստատում,
ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին,
Ամենակալ Տեր է նրա անունը։
Որովհետև ամեն ինչ նրանից, նրանով և նրա համար է։ Հավիտյանս փա՜ռք նրան։ Ամեն։
Քանի որ աշխարհի սկզբից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը, իմանալի և տեսանելի են արարածների միջոցով, որպեսզի նրանք որևէ արդարացում չգտնեն։
Որովհետև ստեղծագործությունն անհամբերությամբ սպասում է Աստծու որդիների հայտնությանը,
Nova criação
Se alguém está em Cristo, nova criatura é. O Criador faz novas todas as coisas — na natureza e na redenção.
Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։
Քանի որ նրա ստեղծագործությունն ենք՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով, բարի գործերի համար, որոնց համար Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի ապրենք դրանցով։
Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների ընտիր պտուղը։
Արդարև, ամեն տուն, որ կառուցվում է, որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ ամեն ինչ կառուցողն Աստված է։
Քանզի նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թե՝ «Մենք նրա զարմից ենք»։
Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա և ծովում եղած բոլոր արարածները, ինչպես նաև դրանց մեջ եղած ամեն ինչ ասում էին. «Օրհնություն, պատիվ, փառք և զորություն աթոռի վրա նստողին ու Գառանը հավիտյանս հավիտենից»։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.