Tomar uma decisão
Tomar decisões com sabedoria é um dos maiores desafios da vida. A Bíblia nos ensina a buscar a Deus em oração, na Palavra e no conselho, confiando que Ele dirige os nossos passos.
Buscar a Deus
Se algum de vós tem falta de sabedoria, peça a Deus. Ele dá generosamente e sem repreensão a todos os que pedem.
Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։
Եվ այս է այն վստահությունը, որ մենք ունենք նրա հանդեպ. այն, որ ինչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի.
Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։
Տիրո՛ջը հուսա բովանդակ սրտով և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ. ճանաչի՛ր նրան քո բոլոր ճանապարհներին, որ նա ուղղի քո ճանապարհները և քո ոտքը չսայթաքի։
ճանաչի՛ր նրան քո բոլոր ճանապարհներին, որ նա ուղղի քո ճանապարհները և քո ոտքը չսայթաքի։
քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,
Conselho e direção
Onde não há conselho os planos se frustam. Toda Escritura é útil para nos guiar nas decisões da vida.
Առաջնորդ չունեցողները կթափվեն տերևների նման, բազում խորհուրդներով փրկություն կգտնվի։
Անիրավների ամեն ինչը նորից իրենց ծոցն է դառնալու, որովհետև Տիրոջից է բոլորի իրավունքը։
Ով ցանկանում է բարեկամներից հրաժարվել, պատճառներ է փնտրում. նմանը ամեն ժամ նախատինք պիտի կրի։
Պակասամիտին իմաստությունը ոչ մի բանի պետք չէ, քանզի նա առավել անզգամությամբ կվարվի։
Երբ ամբարիշտը հասնում է չարիքների խորքերը, արհամարհում է, բայց իր վրա անարգանք և նախատինք են հասնում։
Մարդու սրտում խորհուրդը խոր ջուր է, բխող գետ է և կյանքի աղբյուր։
Դատաստանի ժամանակ ամբարիշտը չպետք է արդարացվի, ոչ էլ արդարի իրավունքը մերժվի։
Անզգամի շուրթերը չարիքներ են հասցնում նրան, և նրա հանդուգն բերանը հրավիրում է մահն իր վրա։
Անզգամի բերանը կործանում է իր համար, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգուն։
Երկյուղը կործանում է ծույլին, կանացի տղամարդիկ քաղցի պիտի մատնվեն։
Ով իրեն չի բժշկում գործով, իր անձը փչացնողի եղբայրն է։
Տիրոջ անունը հայտնի է զորության մեծությունից, նրան փութացող արդարները բարձրանում են։
Հարուստի ստացվածքն ամուր քաղաք է, և նրա փառքն ամուր հովանի ունի։
Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է և փառքից առաջ՝ խոնարհվում։
Ով պատասխանում է առանց խոսքը լսելու, անզգամություն և նախատինք է անում։
Իմաստուն ծառան հանդարտեցնում է մարդու ցասումը, իսկ ո՞վ կարող է հանդուրժել մարդու նեղսրտությունը։
Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար,
որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի։
Երբ Մյուսիայի սահմանները եկան, ցանկացան Բյութանիա գնալ, սակայն Հիսուսի Հոգին նրանց թույլ չտվեց։
Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։ Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին և Սողոսին այն գործի համար, որին ես կոչել եմ նրանց»։ Այն ժամանակ ծոմ պահելով և աղոթելով՝ ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին։
Confiar e seguir
Seja o que for que façais, fazei tudo para a glória de Deus. O sábio ouve a Deus antes de agir.
Արդ, ուտեք թե խմեք կամ ինչ էլ որ անելու լինեք, ամեն ինչ Աստծու փառքի՛ համար արեք։
Աստված՝ մեր հայրը
Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմություն ունենք, դե՛ն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ.
Տերը Սողոմոնին երևաց գիշերվա քնի մեջ։ Տերն ասաց Սողոմոնին. «Որևէ բա՛ն խնդրիր քեզ համար»։ Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հայր Դավթին, և նա քո առջև ընթացավ ճշմարտությամբ, արդարությամբ ու սրտի մաքրությամբ, և դու պահեցիր նրա համար այս մեծ ողորմությունը. նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպես որ այսօր է։ Արդ, Տե՛ր իմ Աստված, դու քո ծառային հաստատեցիր իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ մանուկ եմ և չգիտեմ իմ ելն ու մուտը։ Քո ծառան քո ընտրած ժողովրդի մեջ է, մի ժողովուրդ, որը բազմամարդ է, անթիվ ու անհամար։ Քո ծառային այնպիսի մի՛տք տուր, որ նա կարողանա արդարությամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտություն ունենա տարբերելու բարին ու չարը, որովհետև ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին»։ Տիրոջը հաճելի եղավ Սողոմոնի այս խնդրանքը, և Տերն ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, ոչ թե կյանքի երկար օրեր խնդրեցիր, հարստություն կամ քո թշնամիների մահը, այլ խնդրեցիր խելամտություն՝ դատ անելու, ուստի քո ասածի համաձայն եմ վարվելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպես որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը եղել, և ո՛չ էլ քեզնից հետո քո նմանը կհայտնվի։
Ու երբ այս դեպքից շատ ժամանակ անցավ, կինն ասաց նրան. «Մինչև ե՞րբ պիտի ասելով համբերես. "Մի քիչ էլ համբերեմ՝ փրկության հույս ակնկալելով"։ Ահա ջնջված է հիշատակդ երկրի երեսից, չկան տղաներդ ու դուստրերդ՝ իմ որովայնի ցավերի ու տանջանքի արդյունքները, որոնց ես իզուր վաստակեցի տառապանքով։ Դու ինքդ էլ, զազրելի որդերի մեջ նստած, գիշերում ես բացօթյա, իսկ ես, մոլորված, ծառայի պես տնից տուն, տեղից տեղ ընկած՝ սպասում եմ, թե ե՛րբ է արեգակը մայր մտնելու, որ հանգստանամ տառապանքներից ու ցավերից, որոնք այժմ պատել են ինձ։ Արդ, մի խո՛սք ասա Տիրոջն ու մեռի՛ր»։ Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր անզգամ կնոջ պես. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.