Pular para o conteúdo
Publicidade

Despedida

Por Bíblia Online

As despedidas na Bíblia são momentos sagrados de bênção, oração e confiança em Deus. Mesmo na separação, os filhos de Deus se despedem com fé, carinho e esperança de reencontro.

Despedidas bíblicas

Paulo se despediu dos anciãos de Éfeso com oração e lágrimas. As despedidas entre irmãos são marcadas por afeto e fé.

Այս բաներն ասելուց հետո բոլորի հետ մեկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղոթել։ Բոլորն էլ շատ լաց եղան և Պողոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան։ Մորմոքում էին մանավանդ նրա այն խոսքի վրա, որ այլևս իր երեսը չեն տեսնելու։ Եվ նրան ուղեկցեցին մինչև նավը։

Պողոսի ճանապարհորդությունը Մակեդոնիայում և Հունաստանում

Երբ ամբոխը հանդարտվեց, Պողոսը կանչեց աշակերտներին ու նրանց մխիթարելով՝ հրաժեշտի ողջույն տվեց և ելավ գնաց Մակեդոնիա։

Եվ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղությամբ հետ ուղարկվեցին առաքյալների մոտ։

Պողոսի փափագը՝ վերադառնալու Թեսաղոնիկե

Ինչ վերաբերում է մեզ, եղբայրնե՛ր, թեպետ միառժամանակ որբ մնացինք ձեզնից, այսինքն՝ հեռու մարմնով, բայց ո՛չ սրտով, մեծ ցանկությամբ առավել ջանք գործադրեցինք ձեր երեսը տեսնելու։

Աստված է իմ վկան, թե ինչպե՜ս եմ կարոտել ձեզ ամենքիդ Քրիստոս Հիսուսի գորովով։

Amizades profundas

Davi e Jônatas se despediram com lágrimas e pacto de amizade. Rute se apegou a Noemi com lealdade inabalável.

Տղան գնաց, իսկ Դավիթը Երգաբ կոչվող քարից դուրս եկավ, երեսի վրա ընկավ գետնին և նրան երեք անգամ երկրպագություն արեց։ Նրանք իրար համբուրեցին, և ամեն մեկն իր ընկերոջ համար երկար ժամանակ լաց եղավ։ Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք Տիրոջ անվամբ երդվեցինք՝ ասելով, որ Տերը հավիտյան վկա լինի իմ ու քո միջև և իմ զավակի ու քո զավակի միջև»։

Տղան գնաց, իսկ Դավիթը Երգաբ կոչվող քարից դուրս եկավ, երեսի վրա ընկավ գետնին և նրան երեք անգամ երկրպագություն արեց։ Նրանք իրար համբուրեցին, և ամեն մեկն իր ընկերոջ համար երկար ժամանակ լաց եղավ։

Նոոմինն իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, վերադարձե՛ք ամեն մեկդ ձեր հոր տունը. Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք այն մեռածներին և ինձ եք արել։ Աստված տա, որ ամեն մեկդ հանգիստ գտնեք ձեր հոր տանը»։ Եվ համբուրեց նրանց։ Նրանք բարձրացրին իրենց ձայնը, լաց եղան և ասացին նրան. «Այդպես չի լինի, մենք քեզ հետ կվերադառնանք քո ժողովրդի մոտ»։ Նոոմինն ասաց. «Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, ինչո՞ւ գաք ինձ հետ, մի՞թե դարձյալ որդիներ կունենամ իմ որովայնում, որ ձեզ համար ամուսին լինեն։ Վերադարձե՛ք, աղջիկնե՛րս, և գնացե՛ք, որովհետև ես պառավել եմ, էլ մարդու չեմ գնալու. եթե ասեի էլ, թե հույս ունեմ և կամուսնանամ ու որդիներ կծնեմ, դուք պիտի սպասեի՞ք նրանց, մինչև որ մեծանան, և նրանց համար ձեզ հետ պիտի պահեի՞ք ամուսնանալուց։ Ո՛չ, աղջիկնե՛րս, ես ձեզանից ավելի եմ դառնացած, որովհետև Տիրոջ ձեռքը ծանրացավ ինձ վրա»։ Նրանք նորից բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Օրփան համբուրեց իր սկեսրոջը և վերադարձավ իր ժողովրդի մոտ, բայց Հռութը գնաց սկեսրոջ հետևից։

Նրանք նորից բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Օրփան համբուրեց իր սկեսրոջը և վերադարձավ իր ժողովրդի մոտ, բայց Հռութը գնաց սկեսրոջ հետևից։

Մովսեսը ճանապարհ դրեց իր աներոջը, որը գնաց իր երկիրը։

Bênçãos de despedida

O Senhor te abençoe e te guarde. O Senhor faça resplandecer o seu rosto sobre ti e te dê a paz.

Տերն օրհնի քեզ ու պահպանի քեզ, Տերն իր երեսը թող ցույց տա քեզ ու ողորմի քեզ։ Տերն իր երեսը թող դեպի քեզ դարձնի և քեզ խաղաղություն պարգևի"»։

Թող խաղաղություն լինի քո զորության մեջ,

Եվ քո ամրոցների աշտարակներում՝ շենություն։

Իմ եղբայրների և ընկերների համար

Քեզ խաղաղություն մաղթեցի,

Շնո՜րհ ձեզ բոլորիդ։

Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։

Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։ Ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։ Բոլոր սրբերը ողջունում են ձեզ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը թող ձեզ հետ լինեն։ Ամեն։

Հոգևոր մարտ

Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով։

Հեսուն օրհնեց նրանց ու արձակեց, և նրանք գնացին իրենց տները։

Մեկ ուրիշն էլ ասաց. «Քո հետևից կգամ, Տե՛ր, բայց նախ թո՛ւյլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, որ իր ձեռքը մաճի վրա է դնում և հետ նայում, հարմար չէ Աստծու արքայությանը»։

Եղիսեեն թողեց եզներն ու վազեց Եղիայի հետևից՝ ասելով. «Թող նախ համբուրեմ հորս ու մորս, ապա հետևեմ քեզ»։ Եղիան ասաց. «Գնա՛ ու վերադարձի՛ր, քեզ ի՞նչ եմ արել»։ Վերադառնալով՝ նա մի զույգ եզ վերցրեց, մորթեց և հերկելու գործիքներով խորովեց դրանց միսը, բաժանեց ժողովրդին։ Մարդիկ կերան, իսկ ինքը գնաց Եղիայի հետևից ու ծառայեց նրան։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.