Pular para o conteúdo
Publicidade

Deus nos chamou

Por Bíblia Online

Deus nos chamou antes da fundação do mundo. Ele nos conhece pelo nome, nos predestinou para sermos conforme a imagem de Cristo e nos capacita para o chamado.

Chamados por Deus

Os que Deus predestinou, também os chamou. O Seu chamado é irrevogável — fundamentado no propósito eterno e na graça abundante.

Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն. որովհետև Աստված նրանց, որոնց սկզբից էր ճանաչում, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպեսզի նա լինի անդրանիկը բազմաթիվ եղբայրների մեջ։ Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, և որոնց կանչեց, նրանց նաև արդարացրեց, և որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։

լուսավոր դարձնի ձեր սրտի աչքերը, որպեսզի իմանաք, թե ի՛նչ է այն հույսը, որին հրավիրեց ձեզ, ինչքա՜ն ճոխ է նրա փառավոր ժառանգությունը սրբերի մեջ, և որքա՜ն գերազանց ու մեծ է այն ուժը, կարողությունն ու զորությունը, որ ներգործում է մեր՝ հավատացյալներիս մեջ։

Ուստի ամոթ մի՛ համարիր մեր Տիրոջը վկայել, ոչ էլ ինձ՝ նրա բանտարկյալին, այլ ինձ նման հա՛նձն առ Աստծու զորությամբ չարչարվել Ավետարանի համար. նա, որ փրկեց մեզ և հրավիրեց սուրբ կոչմանը՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր ծրագրի և այն շնորհի, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսի միջոցով հավիտենական ժամանակներից առաջ։ Բայց այդ շնորհը հայտնվեց այժմ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի երևումով. նա կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով,

Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։

«Քեզ դեռ որովայնում չստեղծած՝ ընտրեցի քեզ,

և դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ

ու հեթանոսներին մարգարե կարգեցի»։

A resposta ao chamado

Ninguém pode vir a mim se o Pai não o atrair. Deus escolheu os fracos para confundir os fortes — e nos chamou para a luz.

ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։

Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային չափանիշի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ, ո՛չ էլ շատ ազնվատոհմիկներ, բայց Աստված ընտրեց այն, ինչ այս աշխարհը հիմար է համարում, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին,

Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։

Նա ազատեց մեզ խավարի իշխանությունից և մեզ փոխադրեց իր սիրելի Որդու արքայությունը, որով ունենք փրկություն նրա արյամբ և մեղքերի թողություն՝ նրա մարմնով։

Պետրոսը դարձավ նրանց ու ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, որով պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը։ Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։

Confirmando o chamado

Procurai tornar cada vez mais firme a vossa vocação. Deus começou a boa obra e a completará até o dia de Cristo.

Ուստի, եղբայրնե՛ր, առավե՛լ ջանացեք, որպեսզի բարի գործերով ձեր կոչումը և ընտրությունը հաստատ պահեք։ Այս բանն անելով՝ երբեք հանցանք չեք գործի, քանի որ այսպիսով ամբողջապես մուտք պիտի շնորհվի ձեզ դեպի մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։

Վստահ եմ, որ Ով բարի գործերի սկիզբը դրեց ձեր մեջ, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։

որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ»։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.