Pular para o conteúdo
Publicidade

Dia das crianças

Por Bíblia Online

As crianças são preciosas aos olhos de Deus. Jesus as acolheu, abençoou e ensinou que delas é o Reino dos Céus — modelos de fé, pureza e humildade.

Jesus e as crianças

Deixai vir a mim as crianças. Jesus abraçou, abençoou e honrou as crianças como modelo de fé para os adultos.

Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ ինձ մոտ գան, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը»։

Ո՞վ է մեծ

Նույն օրն աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայության մեջ»։ Հիսուսն իր մոտ կանչեց մի մանկան, նրան կանգնեցրեց նրանց մեջտեղում և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չփոխվեք և մանուկների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս մանուկն է, նա՛ է մեծ երկնքի արքայության մեջ։

Զգո՛ւյշ եղեք, չարհամարհեք այս փոքրիկներից որևէ մեկին. ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը.

Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան Հիսուսի կատարած հրաշքները և մանուկներին, որ տաճարում աղաղակում էին և ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն», բարկացան և ասացին նրան. «Լսո՞ւմ ես, թե ի՛նչ են ասում դրանք»։ Հիսուսն ասաց նրանց. «Այո՛, դուք չե՞ք կարդացել, թե՝

"Երեխաների ու ծծկերների բերանով

օրհնությունը կատարեցիր"(Սաղ. 8.3)»։

Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայությունը չընդունի մանկան պես, նրա մեջ չի մտնի»։ Եվ նրանց իր գիրկն առնելով՝ ձեռքը նրանց վրա դրեց և օրհնեց։

Ապա մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մեջ և նրան իր գիրկն առնելով՝ ասաց նրանց. «Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ոչ թե ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»։

Instruir e proteger

Instrui a criança no caminho de Deus. Elas são herança do Senhor — presentes sagrados que devemos educar com amor.

Երիտասարդը կրթվում է ըստ իր ճանապարհների, նույնիսկ ծերությանը չի հեռանում նրանցից։

Աստծուց խրատված որդիներ պիտի ունենաս,

քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի լինեն։

Քո կինը վայելուչ այգու պես է քո տան անկյունում,

Քո որդիները՝ նորատունկ ձիթենիների պես՝ քո սեղանի շուրջը։

Որդինե՛ր, ամեն բանով հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին, որովհետև դա է հաճելի Տիրոջը։ Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, որ չհուսալքվեն։

Որդիներ և ծնողներ

Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, որովհետև դա է ճիշտը։ «Պատվի՛ր քո հորն ու մորը,- սա առաջին պատվիրանն է, որ խոստում ունի,- որպեսզի բարիք գտնես, և երկրի վրա կյանքդ երկար լինի»(Ելք 20.12)։

Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ։

Տերն օրհնի քեզ ու պահպանի քեզ, Տերն իր երեսը թող ցույց տա քեզ ու ողորմի քեզ։ Տերն իր երեսը թող դեպի քեզ դարձնի և քեզ խաղաղություն պարգևի"»։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.