Domínio próprio
O domínio próprio é fruto do Espírito e marca de maturidade espiritual. A Bíblia ensina que quem governa o próprio espírito é melhor do que quem conquista uma cidade.
Fruto do Espírito
O fruto do Espírito inclui domínio próprio. A graça de Deus nos ensina a viver de maneira sóbria e justa neste mundo.
Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարյացակամություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Օրենքը հակառակ չէ այսպիսի բաներին։
Փրկչական շնորհի հայտնությունը
Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց, Այն խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ և սպասենք երանելի հույսին ու փառքի հայտնությանը մեր մեծն Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի,
Որովհետև Աստված մեզ չտվեց վհատության ոգի, այլ զորության, սիրո և զգաստության։
Եվ այս բանի համար ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ, գիտությունը՝ ժուժկալությամբ, ժուժկալությունը՝ համբերությամբ, համբերությունը՝ աստվածապաշտությամբ, աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ, և եղբայրասիրությունը՝ սիրով։
Governar a si mesmo
Melhor é o que domina o seu espírito do que o que toma uma cidade. A cidade sem muros é o homem sem domínio próprio.
Համբերատար մարդը լավ է հզորից, և իմաստուն մարդը՝ ընդարձակ արտեր ունեցողից, բարկությունը զսպողը՝ հզոր քաղաք գրավողից։
Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանված քաղաքի։
Անզգամն իր ողջ բարկությունը միանգամից է թափում, իսկ իմաստունը համբերում է հեզությամբ։
Շատախոսությամբ մեղքի մեջ կընկնես. եթե շուրթերդ զսպես, իմաստուն կլինես։
Չգիտե՞ք, որ եթե մրցասպարեզում վազում են, բոլորն են վազում, բայց միայն մեկն է շահում մրցանակը. այնպե՛ս վազեք, որ հասնեք մրցանակի։ Մարզիկներն ամեն ինչում ժուժկալ են. նրանք սա անում են ապականելի դափնեպսակ ստանալու համար, իսկ մենք՝ անեղծ։ Արդ, ես ճիշտ այդպե՛ս եմ վազում, ոչ աննպատակ. մրցում եմ այնպե՛ս, ոչ թե օդը ծեծելով։ Բայց մարմինս ճնշումների եմ ենթարկում և զսպում, որպեսզի ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս անպիտան չլինեմ։
Իսկ եթե ժուժկալություն չունեն, թող ամուսնանան. որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան կրքով այրվել։
Մարդկայինից բացի՝ ուրիշ ոչ մի փորձություն չի եկել ձեզ վրա։ Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ ձեր կարողությունից ավելի փորձության մեջ չի գցի, այլ փորձության հետ նաև հաղթահարման ելք ցույց կտա, որպեսզի կարողանաք դիմանալ։
Disciplina e vigilância
Sede sóbrios e vigilantes. O diabo anda em derredor como leão rugidor. A sobriedade nos protege e fortalece.
Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։
Դիմադրե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ և իմացած լինելով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները։
Աստծու շնորհների բարի տնտեսները
Ամեն ինչի վախճանը մոտեցել է, ուստի զգաստացե՛ք և արթո՛ւն եղեք աղոթքի համար։
Փրկված կյանքեր
Քրիստոսը մարմնով չարչարվեց մեզ համար, դուք ևս զինվե՛ք նույն մտքով. որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղք գործելուց, որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե ըստ մարդկային ցանկությունների, այլ ըստ Աստծու կամքի ապրի. քանզի բավական է կյանքի անցած ժամանակը՝ հեթանոսների կամքի համաձայն ընթանալով՝ զեխություններով, հոռի ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, հարբեցողություններով, անօրեն կռապաշտություններով։
Նրանք զարմանում են, որ դուք չեք ընթանում նույն անկարգ զեխությամբ, և հայհոյում են ձեզ։
Բայց նրանք հաշիվ պիտի տան նրան, ով արդեն պատրաստ է դատելու կենդանիներին ու մեռածներին.
որ ձեզնից յուրաքանչյուր ոք ամուսնանա սրբությամբ ու պատվով, ոչ ցանկության կրքով՝ հեթանոսների նման, որոնք չեն ճանաչում Աստծուն,
O senhorio de Cristo
Todo domínio pertence a Cristo. Ele é Senhor dos senhores e Rei dos reis — e nos capacita a viver em santidade.
Արևածագին հավաքվում և հանգստանում են իրենց որջերում։
Մեծ է նրա իշխանությունը,
և նրա խաղաղությունը սահման չունի։
Նա պիտի նստի Դավթի աթոռին,
նրա թագավորությունը պիտի զորանա և հաջողվի
իրավունքով ու արդարությամբ
այսուհետև և հավիտյանս հավիտենից։
Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի այդ։
Աստծու սպառնալի ձեռքը
Տերը Հակոբի տան վրա մահ ուղարկեց,
բայց այն եկավ հասավ Իսրայելի վրա։
Նա ազատեց մեզ խավարի իշխանությունից և մեզ փոխադրեց իր սիրելի Որդու արքայությունը, որով ունենք փրկություն նրա արյամբ և մեղքերի թողություն՝ նրա մարմնով։
Նա իր ներգործող զորությունը ցույց տվեց Քրիստոսով, երբ նրան հարություն տվեց մեռելներից և նստեցրեց իր աջ կողմում՝ երկնքում՝ ամեն իշխանությունից, պետությունից, զորությունից, տերությունից և հնարավոր բոլոր անուններից բարձր, ոչ միայն այս, այլև հանդերձյալ աշխարհում։
Իսկ մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։
Գիտենք, որ Քրիստոսը մեռելներից հարություն առավ և այլևս չի մեռնի, և մահը նրան այլևս չի տիրի։
Ուստի ովքեր մարմնին են հետևում, Աստծուն հաճելի չեն կարող լինել։
Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ Հոգու, եթե Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Ապա եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նրան չի պատկանում։
Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ յուրաքանչյուրն իր հերթին. նախ՝ Քրիստոսը՝ որպես առաջին պտուղ, իսկ նրա գալստյանը՝ նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում։ Ապա կլինի վախճանը, երբ Քրիստոսը թագավորությունը կհանձնի Հայր Աստծուն, երբ ոչնչացնի ամեն իշխանություն, ամեն պետություն ու զորություն։ Քանզի անհրաժեշտ է, որ Քրիստոսը թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին դնի նրա ոտքերի տակ(տե՛ս Սաղ. 109(110).1)։
«Արդ, մի՞թե նրանը չեն ահն ու իշխանությունը,
ով բարձունքներում հաստատում է ամեն ինչ։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.