Ensinar
Ensinar é mandamento e dom. A Bíblia exorta pais, líderes e mestres a transmitir a verdade divina com fidelidade, paciência e sabedoria para as próximas gerações.
Ensinar a Palavra
Toda Escritura é útil para ensinar. Quem ouve as palavras de Jesus e as pratica é como o homem sábio que construiu sobre a rocha.
Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի։
Երկու տները
Ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և գործադրում դրանք, կնմանվի իմաստուն մարդուն, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։
Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։
Իսկ այն, ինչ գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի համբերությամբ և Սուրբ Գրքի պարգևած մխիթարությամբ հույս ունենանք։
Երուսաղեմում Իսրայելի թագավոր Սողոմոնի՝ Դավթի որդու առակները՝ ճանաչելու իմաստությունն ու խրատը, հասկանալու խոսքերը հանճարեղ, ընկալելու խոսքի դարձվածքները, ուսանելու ճշմարիտ արդարությունը և ուղղվելու դեպի իրավունքը, անուսումներին տալու խորագիտություն, երիտասարդներին՝ գիտելիք և կողմնորոշում։ Քանզի դրանք լսելով՝ իմաստունն ավելի կիմաստնանա, կրթյալը կստանա կյանքի ուղեցույց։ Սրանով մարդ կհասկանա իմաստունների խոսքերը՝ նրանց իմաստուն խոսքերը, նրանց առակները, նրանց այլաբանություններն ու հանելուկները։
Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից,
Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։
Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության,
Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։
Instruir as gerações
Ensina a criança nos caminhos de Deus. A geração que não conhece o Senhor perde a herança espiritual da fé.
Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով։ Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես քո սրտում և քո հոգու մեջ։ Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես տանը նստած, ճանապարհ գնալիս, ննջելիս ու արթնանալիս։
Ճառ Ա
Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, և մի՛ մերժիր մորդ պատվիրանները, որ քո գլխին շնորհների պսակ կրես և ոսկի մանյակ՝ քո պարանոցին։
Ճառ Թ
Որդյա՛կ, պահի՛ր հորդ օրենքները և մի՛ մերժիր մորդ խրատը։ Ընդունի՛ր դրանք հոգուդ մեջ, և մտքումդ պահի՛ր ընդմիշտ. որպես մանյակ՝ պարանոցիցդ կախի՛ր։ Երբ ճամփորդես, հե՛տդ վերցրու, քեզ հետ թող լինի. երբ ննջես, քեզ կպահպանի, երբ արթնանաս, քեզ զրուցակից կլինի։ Օրենքի պատվիրանը ճրագ է, խրատն ու հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ և լույս։
իմաստությո՛ւն ստացիր, հանճա՛ր ստացիր և մի՛ մոռացիր, և մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները, և մի՛ խոտորիր իմ շուրթերի խոսքերից։ Մի՛ թող այդ, և նա կպատսպարի քեզ, սիրի՛ր այն, և նա կպահի քեզ»։ Առաջինը իմաստությունն է։ Ձե՛ռք բեր այն, և ամեն ինչից առաջ ձե՛ռք բեր զգոնություն։ Պարփակվի՛ր նրանով, և նա կբարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, և նա քեզ իր գիրկը կառնի,
Ամո՛ւր պահիր իմ խրատը և բաց մի՛ թող, այլ պահի՛ր այն ինքդ քեզ համար կյանքիդ ընթացքին, ամբարիշտների ճանապարհով մի՛ գնա, և մի՛ նախանձիր անօրենների ճանապարհներին,
Ողջ խնամքով պահի՛ր քո սիրտը, որովհետև դրանից է բխում կյանքի աղբյուրը։ Հեռո՛ւ վանիր քեզանից կամակոր բերանը և անիրավ շրթունքները մերժի՛ր քեզանից։ Թող քո աչքերն ուղիղ նայեն, և քո թարթիչները արդարությամբ թարթեն։ Ոտքիդ շավիղներն ուղի՛ղ դարձրու, և ուղղի՛ր ճանապարհները քո։ Մի՛ խոտորիր ո՛չ աջ, ո՛չ ձախ, չար ճանապարհից ոտքդ հեռացրո՛ւ։ Դեպի աջ տանող ճանապարհները ճանաչում է Աստված, և թյուր են դեպի ձախ տանող ճանապարհները։ Աստված ուղիղ կանի քո շավիղները և քո ճանապարհը խաղաղությամբ կառաջնորդի։
Իմաստունի համար օրենքը կյանքի աղբյուր է, իսկ անմիտը որոգայթի մեջ պիտի մեռնի։
Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից,
սրբերի խորհուրդը՝ հանճար,
օրենքի իմացությունը մտքի հարստություն է։
Սաղմոս Ասափի
Աստվա՛ծ, հեթանոսները մտան քո ժառանգության մեջ
Եվ քո սուրբ տաճարը պղծեցին.
Երուսաղեմը մրգապահի հյուղակ դարձրին։
Քո ծառաների դիակները նետեցին որպես կեր երկնի թռչուններին
Եվ սրբերի մարմինները՝ երկրի գազաններին։
Նրանց արյունը ջրի նման թափեցին Երուսաղեմի շուրջը,
Եվ չկար մեկը, որ թաղեր նրանց։
Մեր հարևանների և մեր դրացիների համար
Նախատինք ու ծաղրուծանակ դարձանք մենք։
Վախճանվեց նաև այդ ամբողջ սերունդը։ Դրանից հետո եկավ ուրիշ սերունդ, որ չէր ճանաչում ո՛չ Տիրոջը և ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի մեջ։
Fidelidade no ensino
Quem ensina com fidelidade merece dupla honra. Cuidado com doutrinas falsas — permaneçam na doutrina de Cristo.
Երեցների մասին
Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանի համարվեն, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզելով և ուսուցանելով։ Որովհետև Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր»(Բ Օր. 25.4) և «Մշակն արժանի է իր վարձին»(Մտթ. 10.10, Ղուկ. 10.7)։
Հեռո՛ւ մնա պիղծ ու դատարկ զրույցներից, որովհետև դրանց հեղինակներն ավելի են առաջանում ամբարշտությունների մեջ, և նրանց խոսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում։ Նրանց թվում են Հիմենոսն ու Ֆիլետոսը,
Ամեն ոք, ով առաջ է անցնում և չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն։ Իսկ ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է և՛ Որդուն, և՛ Հորը։
Տոնակատարության կեսին Հիսուսը տաճար ելավ և ուսուցանում էր։ Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս գիտի Սուրբ Գիրքը, քանի որ բնավ չի սովորել»։ Հիսուսը նրանց պատասխան տվեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։ Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին՝ Աստծո՞ւց է արդյոք, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։ Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.