Família de Deus
A família de Deus transcende laços de sangue. Em Cristo, somos adotados como filhos, irmãos uns dos outros e membros de uma família eterna — a Igreja.
Adotados por Deus
Recebemos o espírito de adoção pelo qual clamamos: Abba, Pai! Se filhos, também herdeiros — herdeiros de Deus e co-herdeiros com Cristo.
որովհետև չստացաք ծառայության հոգին վերստին վախի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության Հոգին, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Այս նույն Հոգին վկայում է մեր հոգուն, որ Աստծու որդիներ ենք։ Իսկ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. եթե կցորդ ենք նրա չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին։
Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից և մտավ Օրենքի տակ՝ փրկագնելու նրանց, ովքեր Օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք։ Քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է. «Աբբա՛, Հա՛յր»։ Ուստի այլևս ծառա չես, այլ որդի, և եթե որդի ես, ապա նաև ժառանգ Աստծու միջոցով։
որովհետև բոլորդ էլ Աստծու որդիներ եք Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։ Դուք ամենքդ, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք։ Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։
Նախասահմանեց մեզ որդեգրության Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի բարեհաճության, որպեսզի գովերգենք նրա շնորհի փառքը, որն առատորեն պարգևեց մեզ իր Սիրելիի միջոցով։
Ճանաչել Քրիստոսի սերը
Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, որից անվանվում է ամեն ազգատոհմ երկնքում և երկրի վրա,
Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու, նրանց, ովքեր իր անվանը կհավատան։ Նրանք Աստծուց ծնվեցին, և ոչ թե արյունից, մարմնի ու մարդու կամքից։
A comunidade de fé
Não abandonem a congregação. Somos um corpo em Cristo, membros uns dos outros, chamados a amar e a servir.
և զանց չառնենք մեկտեղ հավաքվելը, ինչպես սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմյանց, և այդ այնքան ավելի, որքան տեսնում եք Տիրոջ օրվա մոտենալը։
Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում։ Որովհետև եթե մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ եք և ոչ թե հարազատ որդի։ Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք։ Քանի որ նրանք, որ մի փոքր ժամանակով են, ըստ իրենց կամեցողության են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպեսզի հաղորդակից լինենք նրա սրբությանը։
նույնպես և մենք, որ շատ ենք, Քրիստոսով մեկ մարմին ենք, թեև որպես անդամներ կապված ենք միմյանց։
Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։
Ուրեմն այսուհետև օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացի և Աստծու ընտանիքի անդամներ, մասերն այն կառույցի, որի հիմքն առաքյալներն ու մարգարեներն են, իսկ անկյունաքարը՝ Քրիստոս Հիսուսը։ Նրա վրա ամբողջ կառույցը՝ միասնական ու ներդաշնակ, Տիրոջով վերաճում է սուրբ տաճարի, որի մեջ դուք էլ միասնաբար կառուցվում եք որպես Աստծու բնակարան Հոգու միջոցով։
Quem é minha família?
Jesus disse: quem faz a vontade de Deus, esse é meu irmão e irmã. A família de Deus inclui todos os que creem.
նրանց պատասխանեց և ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ Ապա նայելով իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, ասաց. «Ահավասիկ իմ մայրը և իմ եղբայրները. որովհետև ով կատարում է Աստծու կամքը, նա՛ է իմ եղբայրը, քույրը և մայրը»։
Եվ ծառան տան մշտական անդամ չի համարվում, իսկ որդին համարվում է։
Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, ինձ իրապես կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա. բայց ոչ թե ինքս ինձ եկա, այլ նա՛ ուղարկեց ինձ։
Պատասխանատվություն հավատացյալների հանդեպ
Խստությամբ մի՛ հանդիմանիր ծերերին, այլ հորդորի՛ր որպես հորը, երիտասարդներին՝ որպես եղբայրների, պառավներին՝ որպես մայրերի, դեռատիներին՝ որպես քույրերի, կատարյալ մաքրությամբ։
Աստծու որդիները
Տեսե՛ք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ։ Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։ Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։
Այսուհետև քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատկանում են հավատի ընտանիքին։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.