Pular para o conteúdo
Publicidade

Fim do mundo

Por Bíblia Online

A Bíblia fala sobre o fim do mundo como evento certo e definitivo. Céus e terra passarão, mas as palavras de Jesus jamais passarão. A questão não é se, mas quando.

Os céus passarão

Os céus e a terra passarão, mas as palavras de Jesus permanecerão para sempre. O mundo presente é temporário.

Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։

Մարդու Որդու գալուստը

«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։

Օրը և ժամը ոչ ոք չգիտի

«Բայց այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։

Ոչ ոք չգիտի օրը և ժամը

«Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ իսկ Որդին, այլ միայն Հայրը։

O dia do Senhor

O dia do Senhor virá como ladrão. Os céus passarão com grande estrondo, e os elementos se dissolverão no fogo.

Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։

Իսկ այժմ երկինք և երկիր այդ նույն խոսքով են հարատևում՝ պահված դատաստանի օրվա կրակին և ամբարիշտ մարդկանց կործանման։

Նոր երկինք, նոր երկիր

Եվ քանի որ այս ամենն այսպես պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պետք է լինեք դուք. սուրբ վարմունքով և աստվածապաշտ ընթացքով՝ սպասելով և ջանալով հասնել Տիրոջ օրվա գալստյան, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, և բնության տարրերը հրկիզվելով պիտի հալվեն։

Պատրաստ լինել Տիրոջ գալստյանը

Ինչ վերաբերում է ժամերին ու ժամանակներին, եղբայրնե՛ր, ապա ձեզ որևէ բան գրելու կարիք չկա, որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։ Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։ Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը ձեզ վրա հասնի գողի նման, որովհետև դուք ամենքդ լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ։ Գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։

Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը ձեզ վրա հասնի գողի նման, որովհետև դուք ամենքդ լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ։ Գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։ Ուստի ուրիշների պես քնով չընկնենք, այլ արթուն ու զգաստ լինենք։ Որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ Իսկ մենք, որ ցերեկվանն ենք, արթուն լինենք, հագնենք հավատի ու սիրո զրահները և դնենք փրկության հույսի սաղավարտը. որովհետև Աստված մեզ չսահմանեց բարկության համար, այլ փրկության ձեռք բերման՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով,

Destruição e renovação

O Dia do Senhor trará juízo sobre os ímpios, mas também novos céus e nova terra onde habita a justiça.

Տիրոջ օրը

Քանի որ մոտ է Տիրոջ մեծ օրը,

մոտ է և շատ արագահաս.

Տիրոջ օրվա ձայնը խիստ է և դառն՝

զորավոր կարգված։

Բարկության օր է այն օրը,

նեղության և վտանգի օր,

թշվառության և կործանման օր,

խավարի և մեգի օր,

ամպի և մառախուղի օր,

շեփորի և աղաղակի օր

ամուր քաղաքների և բարձր անկյունների դեմ։

«Կնեղեմ մարդկանց,

և կույրերի պես կընթանան,

քանի որ մեղանչեցին Տիրոջ դեմ

և նրա անունը վերցրին սնոտի բաների համար,

որոնք ոչինչ չեն կարողանա անել՝ նրանց օգնելու.

կթափի նրանց արյունը հողի նման,

և նրանց մարմինները՝ աղբի պես»։

Նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանա նրանց փրկել Տիրոջ բարկության օրը,

բայց նրա նախանձախնդրության կրակով կմաշվի համայն երկիրը,

որովհետև վախճան ու տագնապ կբերի

երկրի բոլոր բնակիչների վրա։

քանզի ահավասիկ հասել է Տիրոջ օրը՝

լի անսահման բարկությամբ,

ոխակալությամբ ու զայրույթով,

որպեսզի երկիրն անապատ դարձնի

և մեղավորներին այնտեղից վերացնի։

Եվ տեսա, որ երբ բացեց վեցերորդ կնիքը, մեծ երկրաշարժ եղավ, արեգակը դարձավ այծի մազից հյուսված կարպետի պես սև, իսկ լուսինն ամբողջովին արյան պես դարձավ։ Եվ երկնքի աստղերը թափվեցին երկրի վրա, ինչպես թզենու վաղահաս պտուղներ՝ ուժգին հողմից շարժված,

Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։

Մարդու Որդու գալուստը

«Նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Երկրի վրա ազգերը պիտի խռովվեն և տագնապեն՝ ահեղ ձայնի և ծովի փոթորիկի պատճառով, աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ մահամերձ պիտի լինեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն։

Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ»։

Նոր երկինք, նոր երկիր

Տեսա նոր երկինք ու նոր երկիր, քանի որ առաջին երկինքն ու երկիրն անցել էին, և ծով չկար այլևս։ Եվ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծու մոտից և երկնքից, ինչպես իր փեսայի համար զարդարված ու պատրաստված հարսը։ Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չպիտի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք չպիտի լինեն, քանի որ նախկինն անցավ»։

Խոստումը

Եվ գահի վրա նստողն ինձ ասաց. «Ահավասիկ ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ավելացրեց. «Գրի՛ր, այս խոսքերը ճշմարիտ և վստահելի են»։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.