Sinais do fim dos tempos
A Bíblia descreve sinais que precederão a volta de Jesus. Guerras, falsos mestres, sinais cósmicos e a pregação do evangelho a todas as nações — tudo aponta para o fim dos tempos.
Sinais proféticos
Este evangelho do Reino será pregado em todo o mundo e então virá o fim. Os sinais dos últimos tempos já se manifestam.
Արքայության Ավետարանն է քարոզվելու ամբողջ աշխարհով մեկ՝ իբրև վկայություն բոլոր հեթանոսների, ապա գալու է աշխարհի վախճանը»։
Մարդու Որդու գալուստը
«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։ Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով(Դան. 7.13, Մտթ. 26.64բ), զորությամբ ու մեծ փառքով։ Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։
Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք, թե ո՛ր ժամին կգա ձեր Տերը։ Ա՛յս իմացեք. եթե տանտերն իմանար, թե ո՛ր պահին էր գողը գալու, կհսկեր և չէր թողնի, որ իր տուն սողոսկեր։ Ուստի դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ չեք սպասի»։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Ոչ ոք չգիտի օրը և ժամը
«Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ իսկ Որդին, այլ միայն Հայրը։
Os últimos dias
Nos últimos dias virão tempos difíceis, homens amantes de si mesmos. Mas derramarei o meu Espírito sobre toda a carne.
Վերջին օրեր
Այս բանն իմացի՛ր, որ վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, դրամասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, սրբապիղծ, տմարդի, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հեշտասեր, քան աստվածասեր։ Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց ուրացել են աստվածապաշտության զորությունը։ Խորշի՛ր նրանցից։
"Եվ վերջին օրերին պիտի լինի,- ասում է Աստված,-
որ իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա,
և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան.
ձեր երիտասարդները տեսիլներ
և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։
Եվ իմ ծառաների ու իմ աղախինների վրա
այն օրերին իմ Հոգուց պիտի հեղեմ,
և նրանք պիտի մարգարեանան։
Զարմանահրաշ գործեր պիտի ցույց տամ վերը՝ երկնքում,
և նշաններ ներքևում՝ երկրի վրա՝
արյուն և հուր և ծխի մրրիկ։
Արեգակը խավարի պիտի փոխակերպվի,
լուսինն էլ արյան պես կարմիր պիտի դառնա,
քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։
Եվ այնպես պիտի լինի,
որ Տիրոջ անունը կանչող ամեն ոք պիտի փրկվի"(Հվլ. 2.28-32)։
Եվ կլինի, որ սրանից հետո իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա,
և կմարգարեանան ձեր որդիներն ու ձեր դուստրերը,
ձեր ծերերը երազներով կերազեն,
և ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն։
Իմ ծառաների վրա և
իմ աղախինների վրա այն օրերին իմ Հոգուց կհեղեմ, և կմարգարեանան։
Esperança e prontidão
O dia do Senhor virá como ladrão. Mas nós não somos das trevas — estejamos sóbrios, vigiliando e esperando.
Բայց սա ասում ենք Տիրոջ խոսքի հիման վրա. մեզնից նրանք, ովքեր կենդանի կմնան Տիրոջ գալստյան ժամանակ, չպիտի առաջ անցնեն ննջեցյալներից, որովհետև երբ հրամանը լսվի, հրեշտակապետն ազդարարի և Աստծու փողը հնչի, Տերն ինքը պիտի իջնի երկնքից, և Քրիստոսով մեռածները նախ հարություն պիտի առնեն, և ապա մեզնից նրանք, որ կենդանի մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրա կհափշտակվեն՝ ընդառաջ գնալու Տիրոջը օդում, և այդպես Տիրոջ հետ կլինենք մշտապես։ Ուստի միմյանց քաջալերե՛ք այս խոսքերով։
Ուստի ուրիշների պես քնով չընկնենք, այլ արթուն ու զգաստ լինենք։ Որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ Իսկ մենք, որ ցերեկվանն ենք, արթուն լինենք, հագնենք հավատի ու սիրո զրահները և դնենք փրկության հույսի սաղավարտը. որովհետև Աստված մեզ չսահմանեց բարկության համար, այլ փրկության ձեռք բերման՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով,
Չսպասված օրը և ժամը
«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։ Որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։ Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ»։
Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։
Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։
Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։
Նոր երկինք, նոր երկիր
Եվ քանի որ այս ամենն այսպես պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պետք է լինեք դուք. սուրբ վարմունքով և աստվածապաշտ ընթացքով՝ սպասելով և ջանալով հասնել Տիրոջ օրվա գալստյան, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, և բնության տարրերը հրկիզվելով պիտի հալվեն։
Մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում։
Ահա ձեզ մի խորհուրդ եմ հայտնում. ոչ բոլորս ենք ննջեցյալ դառնալու, բայց բոլորս նորոգվելու ենք, հանկարծակի, մի ակնթարթում, վերջին շեփորի ձայնով, որովհետև շեփորը կհնչի, և մեռելները հարություն կառնեն առանց ապականության, և մենք կնորոգվենք։
Նոր երկինք, նոր երկիր
Նոր երկինք ու նոր երկիր պիտի լինի,
առաջվաններն այլևս չպիտի հիշեն
և այլևս իրենց միտքը չպիտի բերեն։
Այլ ուրախություն ու ցնծություն են գտնելու այն բանի մեջ,
ինչ ես հաստատելու եմ։
Ահա ես Երուսաղեմը ցնծություն պիտի դարձնեմ
և իմ ժողովրդին՝ ուրախություն։
Պիտի ցնծամ Երուսաղեմով,
պիտի ուրախանամ իմ ժողովրդով.
նրա մեջ այլևս լացի ձայն և կամ գույժի ձայն չպիտի հնչի։
Նոր երկինք, նոր երկիր
Տեսա նոր երկինք ու նոր երկիր, քանի որ առաջին երկինքն ու երկիրն անցել էին, և ծով չկար այլևս։ Եվ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծու մոտից և երկնքից, ինչպես իր փեսայի համար զարդարված ու պատրաստված հարսը։ Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չպիտի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք չպիտի լինեն, քանի որ նախկինն անցավ»։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.