Pular para o conteúdo
Publicidade

Intimidade com Deus

Por Bíblia Online

A intimidade com Deus é o maior privilégio do cristão. Ele nos convida a nos aproximar, a conhecê-lo profundamente e a desfrutar de comunhão diária com o Criador do universo.

Aproximar-se de Deus

Chegai-vos a Deus e Ele se chegará a vós. Deus deseja intimidade, não religiosidade. Ele busca os que o buscam de todo coração.

Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.

Եկեք առանց արծաթի

«Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի,

և դուք, որ բոլորովին արծաթ չունեք,

գնացե՛ք, գնե՛ք ու կերե՛ք առանց արծաթի,

առանց գինու և ճարպի համար վճարելու։

Բայց ինչո՞ւ եք արծաթով մի բան գնում, որը հաց չէ, և

ձեր վաստակը վատնում ոչ կշտանալու համար։

Լսե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեք,

ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։

Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։

Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ,

ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝

շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։

Ահա նրան տվեցի որպես վկայություն

ազգերին, իշխան և հրամանատար նրանց։

Քեզ չիմացող ազգերը պիտի կանչեն քեզ,

և քեզ չճանաչող ժողովուրդները քեզ մոտ պիտի ապաստանեն

հանուն Տիրոջ՝ քո Աստծու, Իսրայելի Սրբի, որը փառավորեց քեզ»։

Փնտրե՛ք Տիրոջը և երբ գտնեք,

կանչե՛ք նրան.

երբ նա ձեզ մոտենա,

Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված՝ պիտի լսեմ նրանց,

դեռ նրանք չխոսած՝ պիտի ասեմ. "ի՞նչ եք ուզում"։

«Կանչի՛ր ինձ, և ես պատասխան կտամ քեզ, կպատմեմ քեզ մեծամեծ ու զորավոր բաների մասին, որ դու չգիտես»։

քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,

Sede de Deus

Como a corça deseja as correntes de água, assim a minha alma suspira por ti, ó Deus. A intimidade nasce do desejo profundo.

Սաղմոս Դավթի

Դատի՛ր ինձ, Աստվա՛ծ,

Եվ իմ դատաստանի մեջ ինձ արդարացրո՛ւ։

Փրկի՛ր ինձ նենգավոր և մեղավոր մարդուց

Եվ անսուրբ ազգից։

Դու ես ինձ հզորացնող Աստվածը.

Ինչո՞ւ մոռացար ինձ,

Ինչո՞ւ տրտում գնամ իմ թշնամուց նեղվելիս։

Դպրապետին։ Սաղմոս Դավթի

Երբ քեզ աղաչեմ, լսի՛ր աղոթքներս, Աստվա՛ծ,

Թշնամու վախից ազատի՛ր հոգիս։

Թաքցրո՛ւ ինձ չարերի ամբոխներից

Եվ անօրենություն գործողների բազմությունից,

Որոնք սուսերի պես սրեցին իրենց լեզուները

Եվ իրենց աղեղները լարեցին դառը գործերի համար,

Որ սրտով ուղիղներին նետահարեն գաղտագողի,

Հանկարծակի նետահարեն նրանց՝ առանց երկյուղի։

Որոնք իրենց հոգիների մեջ զորացրին չարության խոսքերը,

Խորհեցին իմ դեմ որոգայթ լարել

Եվ ասացին. «Տերը չի տեսնում այս»։

Անօրենություն ծրագրեցին,

Պատրաստ եղան գործելու։

Մարդու սիրտը անքննելի է, նրա միտքը՝ նույնպես։

Բայց Աստված նրանց վրա տեղաց իր նետերը,

Եվ նրանք վիրավորվեցին։

Թույլ տվեց, որ նրանք կործանվեն

Իրենց լեզուների պատճառով։

Եվ բոլոր նրանց տեսնողները ցնցվեցին։

Բոլոր մարդիկ վախեցան

Եվ պատմեցին Աստծու գործերը

Եվ հիշեցին նրա արարածներին։

Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝

Հույսը դնելով նրա վրա։

Բոլոր սրտով ուղիղները պիտի պարծենան նրանով։

Unidade com o Pai

Jesus orou pela unidade dos seus com o Pai. A intimidade com Deus inclui confissão, perdão e alegria na comunhão.

Եվ ես տվեցի նրանց այն փառքը, որ դու տվեցիր ինձ, որպեսզի մի լինեն, ինչպես որ մենք ենք մի։ Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ։ Եվ աշխարհն իմանա, որ դու ուղարկեցիր ինձ։ Ես սիրեցի նրանց, ինչպես դու ինձ սիրեցիր։

Տերը՝ Աստված, հզորը, քո մեջ է և կփրկի քեզ,

ուրախություն կբերի քեզ վրա,

կնորոգի քեզ իր սիրով

և կուրախանա քեզնով զվարթությամբ, ինչպես տոնի օրը։

Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.