Jesus Cristo
Jesus Cristo é o centro de toda a Escritura — Deus encarnado, Salvador do mundo, Senhor dos senhores. Nele habita corporalmente toda a plenitude da divindade.
A divindade de Cristo
No princípio era o Verbo, e o Verbo estava com Deus, e o Verbo era Deus. Jesus é Deus revelado em carne humana.
Եվ Բանը մարմին դարձավ
Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր։
Եվ Բանը մարմին դարձավ
Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծու մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։
Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
որովհետև Քրիստոսի մեջ է մարմնապես բնակվում Աստվածության ամբողջ լիությունը։
որովհետև Քրիստոսի մեջ է մարմնապես բնակվում Աստվածության ամբողջ լիությունը։ Դուք էլ նրանով լցվեցիք, որ գլուխն է ամեն իշխանության ու պետության։
Ձեզնից յուրաքանչյուրը թող ա՛յն զգա, որ Քրիստոս Հիսուսի մեջ է, որ, լինելով Աստծու կերպարանքով, Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և մարդկային տեսքով հայտնվելով։
Ձեզնից յուրաքանչյուրը թող ա՛յն զգա, որ Քրիստոս Հիսուսի մեջ է,
Jesus, o Filho de Deus
Tu és o Cristo, o Filho do Deus vivo! Jesus revelou o Pai e demonstrou sua autoridade divina por palavras e obras.
Հիսուսը նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին, ո՞վ եմ»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան և ասաց. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծու Որդին»։ Հիսուսը դիմեց նրան և ասաց. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարդիկ հայտնեցին քեզ այդ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։
«Ահա կույսը կհղիանա
և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել»(Ես. 7.14),
որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Աստծու Որդին էր սա»։
Իսկ նա լուռ էր մնում և որևէ պատասխան չէր տալիս։ Քահանայապետը կրկին հարց տվեց նրան և ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնյալ Աստծու Որդին»։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Այո՛, ինչպես ասացիր, ես եմ։ Եվ պիտի տեսնեք Մարդու Որդուն՝ նստած Ամենազոր Աստծու աջ կողմում և եկած երկնքի ամպերով(Դան. 7.13)»։
Երիտասարդն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուսին եք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. հարություն առավ. այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։
Հիսուսի մկրտությունը
Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսը ևս մկրտվեց ու երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց, և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի, իջավ նրա վրա, և երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։
Eu Sou
Jesus disse: antes que Abraão existisse, Eu Sou. Ele se identificou com o nome divino revelado a Moisés na sarça ardente.
Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես կամ, նախքան Աբրահամի լինելը»։
Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ ու ասում եմ նրանց. "Ձեր հայրերի Աստվածն ուղարկեց ինձ ձեզ մոտ"։ Եվ երբ ինձ հարցնեն, թե ի՛նչ է նրա անունը, ի՞նչ ասեմ նրանց»։ Եվ Աստված ասաց Մովսեսին. «Ես եմ Աստված, որ Է»։ Եվ ավելացրեց. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին. "Է-ն առաքեց ինձ ձեզ մոտ"»։
Ես և իմ Հայրը մի ենք»։
Սակայն Հիսուսը պատասխանեց նրանց. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես ևս գործում եմ»։ Դրա համար հրեաներն առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն իր Հայրն էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։
Դրա համար հրեաներն առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն իր Հայրն էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։
որովհետև, ինչպես որ Հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում, նույնպես և Որդին կենդանացնում է, ում կամենա։ Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր Որդուն, որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը։ Ով Որդուն չի պատվում, չի պատվում և Հորը՝ նրան ուղարկողին։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, և ովքեր լսեն, կապրեն,
O Salvador e Senhor
Jesus é o caminho, a verdade e a vida. Não há outro nome dado entre os homens pelo qual devamos ser salvos.
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։
Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս. ով ինձ տեսավ, տեսավ Հորը. իսկ դու ինչպե՞ս ես ասում՝ "Հորը մեզ ցո՛ւյց տուր"։ Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, Հայրն էլ՝ իմ մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է գործում դրանք։
Հիսուսը՝ կյանք և հարություն
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի.
Հիսուսը նրան ասաց. «Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։
Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ այլ անուն, որով մենք կարողանանք փրկվել»։
Երբ տակավին ճանապարհին էին, մի ջրի մոտ հասան։ Ներքինին ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում մկրտվել»։ Փիլիպպոսն ասաց նրան. «Եթե քո ամբողջ սրտով հավատում ես, կարելի է»։ Նա պատասխանեց՝ ասելով. «Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծու Որդին է»։ Ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան՝ և՛ Փիլիպպոսը, և՛ ներքինին։ Եվ Փիլիպպոսը մկրտեց նրան։
A supremacia de Cristo
Ele é o resplendor da glória de Deus e a expressão exata do seu ser. Toda a plenitude habita nele e por Ele tudo subsiste.
Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
Որդին հրեշտակներից մեծ է
Նա այնքան գերազանց եղավ հրեշտակներից, որ նրանցից շատ ավելի տարբեր անուն ժառանգեց։
Հետևաբար, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դավանած հավատը։ Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։
նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։
Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ՝ քավելու ժողովրդի մեղքերը.
Նա մեր մեղքերն էր վերցնում
և մեզ համար չարչարվում,
սակայն մենք նրա ցավերը,
հարվածներն ու չարչարանքները համարեցինք
իբրև Աստծուց եկած բան։
Բայց նա վիրավորվեց մեր մեղքերի համար
և մեր անօրենությունների համար պատժվեց.
մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց,
և նրա վերքերով մենք բժշկվեցինք։
Մեծ է նրա իշխանությունը,
և նրա խաղաղությունը սահման չունի։
Նա պիտի նստի Դավթի աթոռին,
նրա թագավորությունը պիտի զորանա և հաջողվի
իրավունքով ու արդարությամբ
այսուհետև և հավիտյանս հավիտենից։
Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի այդ։
Confessar a Cristo
Todo aquele que confessa que Jesus é o Filho de Deus, Deus permanece nele e ele em Deus. A fé em Cristo é a vitória.
Ով խոստովանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված բնակվում է նրա մեջ, և նա՝ Աստծու մեջ։
Ով խոստովանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված բնակվում է նրա մեջ, և նա՝ Աստծու մեջ։
Եվ սրանում երևաց Աստծու սերը մեր հանդեպ, քանզի Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք։ Սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քավության համար։
Եվ սրանում երևաց Աստծու սերը մեր հանդեպ, քանզի Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք։
Ով մեղք է գործում, սատանայից է, քանի որ սատանան մեղանչող է ի սկզբանե։ Աստծու Որդին հենց նրա համար հայտնվեց, որ քանդի սատանայի գործերը։
Իսկ ո՞վ է աշխարհին հաղթողը, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Աստծու Որդին։
Եվ այս իսկ է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ. և այդ նրա Որդու մեջ եղած կյանքն է։
Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը. և ով չի ընդունում Աստծու Որդուն, չի ընդունում նաև կյանքը։
որովհետև, եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես։
Viver em Cristo
Já não sou eu quem vive, mas Cristo vive em mim. Ele supre toda necessidade, dá paz e reina como Senhor.
Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև. ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար։
Իմ Աստված էլ ձեր բոլոր պետքերը փառավորապես կհոգա ըստ իր առատության, Քրիստոս Հիսուսի միջոցով։
Եվ ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, որին և կանչվեցիք մեկ մարմնի մեջ։ Եվ գոհությո՛ւն մատուցեք։
Քանի որ նրա ստեղծագործությունն ենք՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով, բարի գործերի համար, որոնց համար Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի ապրենք դրանցով։
և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։
Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազմաթիվ անդամներ ունենք, բայց բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, նույնպես և մենք, որ շատ ենք, Քրիստոսով մեկ մարմին ենք, թեև որպես անդամներ կապված ենք միմյանց։
Բայց գոհությո՜ւն Աստծուն, որ մեզ հաղթանակ պարգևեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
այլ Տիրոջը՝ Քրիստոսին, սո՛ւրբ պահեք ձեր սրտերում. մշտապես պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մարդու, որ որևէ բան կհարցնի ձեր մեջ եղած հույսի մասին։
Արդարև, մե՛կ Աստված կա և մե՛կ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը,
O Rei eterno
O Rei dos reis voltará em glória e majestade. Todo joelho se dobrará e toda língua confessará que Jesus Cristo é o Senhor.
Սպիտակ ձիավորը
Տեսա երկինքը բացված. և ահա մի սպիտակ ձի, որի հեծյալը կոչվում է Հավատարիմ և Ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։ Նրա աչքերը նման էին կրակի բոցի, և նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որն իրենից բացի ոչ ոք չգիտի։ Եվ իր վրա գցել էր արյունով ներկված մի զգեստ. նրա անունն էր Բանն Աստծու։ Եվ երկնքի զորավարներն ու երկնքի զորքերը, ձիեր հեծած և մաքուր ու սպիտակ բեհեզներ հագած, գնում էին նրա հետևից։ Նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին։ Եվ նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասումնալի բարկության գինու հնձանը։ Եվ իր պատմուճանի և ազդրի վրա կար գրված մի գրություն՝ «Թագավոր թագավորների և Տեր տերերի»։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը բոլոր սրբերի վրա թող լինի։ Ամեն։
Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»։ Թովմասը պատասխանեց նրան՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։
Իր աշակերտների առաջ Հիսուսը բազում այլ նշաններ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն։ Բայց այսքանը գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։
Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իմ ուղարկածին ընդունողն ինձ է ընդունում, և ինձ ընդունողն ընդունում է նրան, ով ուղարկեց ինձ»։
Արդ, ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, ամենքից մեծ է. իմ Հոր ձեռքից ոչ ոք չի կարող հափշտակել նրանց։ Ես և իմ Հայրը մի ենք»։
Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ՝ այն դատապարտելու, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու միածին Որդու անվանը չհավատաց։
Եվ ով չի վերցնում իր խաչը և չի գալիս իմ հետևից, ինձ արժանի չէ։
որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են իմ անունով, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։
Աչքերը հառելով նրանց՝ Հիսուսն ասաց. «Մարդկանց համար դա անկարելի է, բայց ո՛չ Աստծու համար»։
Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է»։
Մեր Տեր Հիսուսի շնորհը ձեր հոգու հետ։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.