O juízo final
O juízo final é a conclusão da história humana. Todos os seres humanos comparecerão diante do trono de Deus para o julgamento eterno — os salvos para a vida, os ímpios para a condenação.
O grande trono branco
Vi um grande trono branco e os mortos diante de Deus. Os livros foram abertos e cada um foi julgado segundo as suas obras.
Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։ Եվ տեսա մեծ ու փոքր մեռելների, որոնք կանգնել էին գահի առաջ։ Բացվեցին գրքեր, բացվեց նաև մեկ այլ գիրք՝ Կյանքի գիրքը։ Մեռելները դատվեցին ըստ գրվածքների՝ իրենց գործերի համաձայն։ Ծովը բաց թողեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին, և յուրաքանչյուրը դատվեց ըստ իր գործերի։ Մահը և դժոխքը նետվեցին հրե լճի մեջ։ Սա է երկրորդ մահը՝ հրե լիճը։ Եվ ում անունը Կյանքի գրքում գրված չգտնվեց, նա գցվեց հրե լճի մեջ։
Ահա շուտով պիտի գամ, և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի։
Ահա շուտով պիտի գամ, և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի։ Ես եմ Ալֆան և Օմեղան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը»։
Preparação para o juízo
Deus estabeleceu um dia para julgar o mundo com justiça. Arrependei-vos, porque o juízo se aproxima e cada palavra será pesada.
Քանզի սահմանել է մի օր, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով։
Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։ Քո խոսքերը արդարացնելու են քեզ և քո խոսքերը դատապարտելու են քեզ»։
Վերջին դատաստանը
«Արդ, երբ Մարդու Որդին գա իր փառքով, և բոլոր հրեշտակները՝ նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։ Նրա առաջ կհավաքվեն բոլոր ազգերը, և նրանց միմյանցից կզատի, ինչպես հովիվն է զատում ոչխարներն այծերից։ Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ իր ձախ կողմում։
Վերջին դատաստանը
«Արդ, երբ Մարդու Որդին գա իր փառքով, և բոլոր հրեշտակները՝ նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։ Նրա առաջ կհավաքվեն բոլոր ազգերը, և նրանց միմյանցից կզատի, ինչպես հովիվն է զատում ոչխարներն այծերից։ Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ իր ձախ կողմում։ Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. "Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք"։ Այդ ժամանակ արդարները կդիմեն նրան և կասեն. "Տե՛ր, քեզ ե՞րբ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք, քեզ ե՞րբ օտարական տեսանք և հյուրընկալեցինք, կամ մերկ և հագցրինք, քեզ ե՞րբ հիվանդ կամ բանտում տեսանք և այցելեցինք"։ Թագավորը կպատասխանի և նրանց կասի. "Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք"։
Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. "Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար, որովհետև քաղցեցի, և ինձ չկերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր չտվեցիք, օտարական էի, և ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտում, և ինձ չայցելեցիք"։ Այդ ժամանակ նրանք կպատասխանեն և կասեն. "Տե՛ր, քեզ ե՞րբ տեսանք քաղցած կամ ծարավ, կամ օտարական, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում և չծառայեցինք քեզ"։ Այն ժամանակ կպատասխանի նրանց և կասի. "Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս փոքրիկներից որևէ մեկին չարեցիք, ինձ համար չարեցիք"։
Նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»։
Որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց բոլոր թաքուն գործերի համար, չար թե բարի։
Եվ սրտիս մեջ ասացի. «Աստված պիտի դատի արդարին և ամբարիշտին, քանի որ ամեն բանի ժամանակ կա, և բոլոր արարածների վրա ժամ ու ժամանակ կա դրված»։
Ուստի ձեզնից յուրաքանչյուրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Ամենակալ Տերը։- Դարձե՛ք և հե՛տ կանգնեք ձեր բոլոր ամբարշտություններից, և անիրավության համար տանջանքների չեք մատնվի։ Դե՛ն նետեք ձեզնից ձեր բոլոր ամբարշտությունները, որ կատարել եք իմ հանդեպ. ձեր մեջ նոր սիրտ ու նոր հոգի՛ դրեք, իմ բոլոր պատվիրանները կատարե՛ք։ Ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- քանի որ ես մեղանչածի մահը չեմ կամենում,- ասում է Ամենակալ Տերը,- այլ այն, որ իր չար ճանապարհներից հետ դառնա ու իր հոգին փրկի։ Արդ, դարձի՛ եկեք և ապրե՛ք»։
Segurança em Cristo
Quem crê no Filho tem a vida eterna e não entra em juízo. O amor de Deus é nosso refúgio diante do juízo vindouro.
Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը.
Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ՝ այն դատապարտելու, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու միածին Որդու անվանը չհավատաց։ Եվ հենց այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին.
Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Եվ նա գալով պիտի ներկայացնի աշխարհին, որ նա սխալ է մեղքի, արդարության և դատաստանի հարցում։ Մեղքի հարցում, որովհետև ինձ չեն հավատում. արդարության հարցում՝ որովհետև իմ Հոր մոտ եմ գնում, և այլևս ինձ չեք տեսնի. դատաստանի հարցում՝ որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։
Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծու սերը, որ ունի մեր հանդեպ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, Աստված էլ՝ նրա մեջ։
Եթե Աստծու հանդեպ սերը կատարյալ է մեր մեջ, ուրեմն համարձակություն կունենանք դատաստանի օրը. որովհետև, ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։
Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է, իսկ ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ։
որովհետև մենք ամենքս էլ Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ստանա նախկինում իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը։
Այսպես կլինի այն օրը, երբ Աստված կդատի մարդկանց գաղտնիքները Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իմ ավետարանի։
Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան, նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։
Քանի որ՝
«Մի փոքր, շատ փոքր ժամանակ ևս,
և գալու է նա, ով պիտի գա և չպիտի ուշանա։
Արդ, իմ արդարը պիտի ապրի հավատով։
Եվ եթե մեկը երկմտում է,
իմ հոգին նրան չպիտի հավանի»(Ամբ. 2.3-4)։
Բայց մենք երկմտելով ոչ թե կորստյան ենք մատնվում, այլ հավատով հասնում ենք հոգիների փրկության։
Ուստի ուրիշների պես քնով չընկնենք, այլ արթուն ու զգաստ լինենք։ Որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ Իսկ մենք, որ ցերեկվանն ենք, արթուն լինենք, հագնենք հավատի ու սիրո զրահները և դնենք փրկության հույսի սաղավարտը. որովհետև Աստված մեզ չսահմանեց բարկության համար, այլ փրկության ձեռք բերման՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով,
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.