Legalidades
A Bíblia reconhece a necessidade de leis e governo civil. Os cristãos são chamados a obedecer às autoridades estabelecidas por Deus, enquanto mantêm a lealdade suprema a Cristo.
Submissão às autoridades
Toda autoridade é instituída por Deus. O cristão é chamado a respeitar as leis, pagar tributos e honrar quem governa.
Հնազանդություն իշխանություններին
Ամեն մարդ թող հնազանդվի իշխանությանը, որի ներքո է, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։ Այնպես որ ով հակառակ է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակ, և նրանք, ովքեր հակառակ են, իրենց վրա դատապարտություն են ընդունում։ Իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր, և նրանից գովասանք կստանաս, որովհետև նա Աստծու պաշտոնյա է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև զուր տեղը չէ սուրը մեջքին կրում։ Աստծու սպասավոր է նա՝ բարկությամբ պատժելու նրան, ով չարիք է գործում։ Ահա թե ինչու պետք է հնազանդվել, ոչ միայն բարկության վախից, այլև խղճի հանգստության համար։ Դրա համար նաև հարկ եք վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են՝ այդ բանը հոգալու համար։ Արդ, յուրաքանչյուրին վճարե՛ք իրեն հասանելիքը՝ որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը։
Սեր միմյանց նկատմամբ
Եվ ոչ մեկի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ով սիրի ընկերոջը, Աստծու օրենքը կատարած կլինի։
և ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա այցելության օրը։
Քրիստոնյաների պարտականությունը իշխանությունների հանդեպ
Հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության ի սեր Տիրոջ՝ թե՛ թագավորին, որպես գերագույն, թե՛ կառավարիչներին, որպես նրա կողմից ուղարկվածների՝ չարագործներին պատժելու, իսկ օրենքը պահողներին՝ գովելու.
Արդ, ասա՛ մեզ, քեզ ինչպե՞ս է թվում, օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ»։ Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր. ցո՛ւյց տվեք ինձ հարկի դահեկանը»։ Նրանք Հիսուսին մի դահեկան բերեցին։ Հիսուսը նրանց ասաց. «Այս պատկերը կամ արձանագրությունն ո՞ւմն է»։ Պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդ ժամանակ նրանց ասաց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը և Աստծունը՝ Աստծուն»։
Obrigações legais
Jesus cumpriu obrigações legais, pagou impostos e orientou seus seguidores a obedecer à lei sem comprometer a fé.
Տաճարի տուրքի վճարումը
Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուրք հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ տալիս», և նա ասաց՝ այո, տալիս է։ Երբ տուն մտան, Հիսուսը կանխեց նրան և ասաց. «Ինչպե՞ս է քեզ թվում, Սիմո՛ն. ազգերի թագավորներն ումի՞ց են վերցնում հարկերը կամ տուրքը, իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից»։ Երբ պատասխանեց՝ օտարներից, Հիսուսը նրան ասաց. «Ուրեմն որդիներն ազատ են։ Բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ լիճ ու կա՛րթ գցիր. առաջին ձուկը, որ դուրս ելնի, վերցրո՛ւ, բա՛ց նրա բերանը և մի սատեր կգտնես։ Այն վերցրո՛ւ և նրա՛նց տուր իմ ու քո տեղ»։
Եթե մեկը քեզ հետ խնդիր ունենա և քեզ դատի կանչի, նախապես հաշտությա՛ն եկ նրա հետ, մինչ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, դատավորն էլ՝ դահճին, և դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին լուման։
Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։ Բայց երբ ձեզ մատնեն, չմտագոհվեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք,
Հիսուսի ծնունդը և հովիվների այցը
Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ՝ ամբողջ երկրում մարդահամար անցկացնելու։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ Ասորիքում Կյուրենիոսի կուսակալության օրոք։ Բոլորն էլ գնում էին արձանագրվելու՝ յուրաքանչյուրն իր ծննդյան վայրում։ Հովսեփն էլ, Դավթի տնից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթղեհեմ է կոչվում՝ արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա նշանածն էր և հղի էր։
Perspectiva divina
As nações são como uma gota no balde diante de Deus. Ele abre portas que nenhuma lei pode fechar.
Բոլոր ազգերը նման են մի կաթիլի՝
դույլի մեջ և մի փոշեհատիկի՝ կշեռքի վրա
և կամ բերանից ցայտող շիթերի։
և բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են,
ոչնչություն են համարվում։
քանի որ մեծ ու կարևոր դուռ է բացված ինձ համար, իսկ հակառակորդները շատ են։
Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խոսում, չգիտե՞ս, որ իշխանություն ունեմ քեզ և՛ խաչը հանելու, և՛ ազատ արձակելու»։ Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.