Língua
A língua tem poder de vida e de morte. A Bíblia compara a língua ao leme de um navio e à faísca que incendeia uma floresta. Dominar a língua é prova de maturidade espiritual.
O poder da língua
A morte e a vida estão no poder da língua. Quem a domina é varão perfeito, capaz de controlar todo o corpo.
Մահն ու կյանքը լեզվի զորության վրա են. ով նվաճի այն, պիտի ճաշակի նրա պտուղը։
քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։
Տե՛ս, թե ինչպե՛ս ենք ձիերի բերանը սանձեր դնում, որ նրանք մեզ հնազանդվեն, և նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։
Ահավասիկ և նավերը. ի՜նչ հսկա են, սաստիկ հողմերից քշվում են, բայց փոքր մի ղեկով ուղղվում են, ո՛ր կողմը նավավարի սիրտն ուզում է։
Այսպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում։ Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ հաստատված այդ լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և գեհենի բորբոքված կրակով վառում մեր ամբողջ գոյությունը։
Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող նրան հնազանդեցնել։
Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, նրանով ենք անիծում մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ։ Օրհնություններն ու անեծքները նույն բերանից են դուրս գալիս։ Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ դա այդպես լինի։ Մի՞թե մի աղբյուր նույն ակունքից միաժամանակ քաղցր և դառն ջուր կբխեցնի։
Եղբայրնե՛ր իմ, մի՞թե հնարավոր է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը՝ թուզ։ Եվ աղուտ տեղից հնարավոր չէ քաղցր ջուր ստանալ։
Palavras sábias
A língua branda quebra até ossos. A palavra certa no tempo certo é como maçãs de ouro em salvas de prata.
Երկայնամտությունից հաջողություն է գտնում թագավորը, անսանձ լեզուն փշրում է ոսկորները։
Կան մարդիկ, որ իրենց խոսքով խոցում են սրի պես, բայց իմաստունների լեզուները բուժում են։
Ճշմարիտ շուրթերը հաստատում են վկայությունը, իսկ ստախոս լեզուն վայրկյանի կյանք ունի։
Շատախոսությամբ մեղքի մեջ կընկնես. եթե շուրթերդ զսպես, իմաստուն կլինես։
Անմիտին հարցրին, թե ի՛նչ է իմաստությունը, և ճանաչո՞ւմ է այն. պապանձվեց նա, և կարծեցին, թե իմաստուն է։
Disciplinar a fala
Quem guarda a boca e a língua guarda a sua alma de angústias. A religião sem controle da língua é vã.
Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ մոլորեցնում է իր սիրտը, այդպիսինի համար զուր է բարեպաշտությունը։
Դպրապետին։ Սաղմոս Դավթի
Բարու փոխարեն ինձ չար հատուցեցին,
Որոշեցին ինձ անժառանգ թողնել մարդկանց մեջ։
Նրանց հալածանքի ժամանակ քուրձ էի հագնում,
Պահքով խոնարհեցնում էի անձս,
Եվ աղոթքներս իմ ծոցը դարձան։
Օձի պես սրեցին իրենց լեզուները.
Իժի թույն կա նրանց շուրթերի տակ։
Օգնությունն ինձ Տիրոջից պիտի գա,
Որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
Մինչև ե՞րբ պիտի չարչարվեմ իմ հոգսերով
Եվ ցավերն իմ սրտում՝ օրերով,
Մինչև ե՞րբ թշնամին ինձ վրա պիտի հարձակվի։
Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր, Աստվա՜ծ իմ։
Տե՜ր, լո՛ւյս տուր աչքերիս,
Որ երբեք չննջեմ մահվամբ,
Ո՛վ Աստված, կյանքս կպատմեմ քեզ,
Քո առջև կդնեմ իմ արցունքները,
Ինչպես խոստացար դու ինձ։
Toda língua confessará
Ao nome de Jesus todo joelho se dobrará e toda língua confessará que Jesus Cristo é Senhor, para glória de Deus Pai.
Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց անուն, որ վեր է բոլոր անուններից, որպեսզի Հիսուս Քրիստոսի անվանն ամեն ծունկ խոնարհվի՝ թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու։
Օրհներգ սիրո
Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են։
Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։ Քո խոսքերը արդարացնելու են քեզ և քո խոսքերը դատապարտելու են քեզ»։
Տերն իջավ՝ տեսնելու այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։ Եվ Տերն ասաց. «Սրանք մեկ ազգ են, մեկ լեզու ունեն և սկսել են այս կառուցել։ Արդ, ոչինչ չի պակասում նրանց՝ իրենց ցանկությունն ի կատար ածելու։ Եկեք իջնենք և խառնենք նրանց լեզուներն այնպես, որ մեկը մյուսին չհասկանա»։ Եվ Տերը՝ Աստված, այնտեղից նրանց սփռեց ողջ երկրի երեսին, և նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։ Այդ պատճառով էլ այն կոչվեց Խառնակություն [𝕸 Բաբել], որովհետև Տերը՝ Աստված, այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով։
ԱԲՐԱՀԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(11.10–25.11)
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.