Frutos do Espírito
Os frutos do Espírito são evidências visíveis da presença de Deus na vida do crente. Amor, alegria, paz, paciência — são marcas que diferenciam os filhos de Deus no mundo.
O fruto do Espírito
O fruto do Espírito é amor, alegria, paz, paciência, amabilidade, bondade, fidelidade, mansidão e domínio próprio. Contra estas coisas não há lei.
Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարյացակամություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Օրենքը հակառակ չէ այսպիսի բաներին։
որովհետև թեպետ մի ժամանակ խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջով. ապրե՛ք որպես լույսի որդիներ. որովհետև լույսի պտուղն ամեն բարության, արդարության ու ճշմարտության մեջ է։ Փորձե՛ք հասկանալ, թե ի՛նչն է հաճելի Տիրոջը,
Իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ ու բարի գործերով, անկողմնակալ, առանց կեղծավորության։
Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում։
Ճիշտ նույն ձևով դուք էլ, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնի միջոցով մեռաք Օրենքի հանդեպ, որպեսզի պատկանեք ուրիշին, այսինքն՝ նրան, ով մեռելներից հարություն առավ, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։ Քանի որ մինչ մեղանչական բնության համաձայն էինք ապրում, մեղսալի կրքերը, որ Օրենքից էին, զորանում էին մեր անդամների մեջ՝ մեզ պտղաբեր դարձնելու մահվան համար։ Բայց հիմա ազատված ենք Օրենքից, որովհետև մեռանք այն բանի հանդեպ, որի գերին էինք, որպեսզի ծառայենք Հոգու նորոգությամբ և ոչ թե գրի հնությամբ։
Այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք. որովհետև դրանց հետևանքը մահն է։ Բայց հիմա, մեղքի տիրապետությունից ազատվելով և Աստծուն ծառա դառնալով՝ ունեք ձեր պտուղը, որ տանում է սրբագործման, և նրա հետևանքը հավիտենական կյանքն է,
Permanecer em Cristo
Quem permanece em Cristo dá muito fruto. Toda árvore boa produz bons frutos — e é pelo fruto que se conhece a árvore.
Մնացե՛ք իմ մեջ, և ես՝ ձեր մեջ. ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի, նույնպես և դուք, եթե ինձ վրա հաստատված չլինեք։ Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը։ Ով իմ մեջ է բնակվում, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող։
Իմ Հայրը փառավորված կլինի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։
Ծառը պտղից է ճանաչվում
«Որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա. և դարձյալ՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա, որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում։
Փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց՝ խաղող։ Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում. որովհետև սրտի ավելցուկից է խոսում նրա բերանը»։
Այսուհետև ապաշխարության արժանի ապացո՛ւյց տվեք
Semear e colher
Quem semeia na justiça colherá fruto de vida. Os frutos do Espírito são a colheita de uma vida plantada no Senhor.
Սերմանե՛ք ձեզ համար արդարությամբ
և քաղե՛ք կենաց պտուղ.
լուսավո՛ր դարձրեք ձեզ համար գիտության լույսը,
փնտրե՛ք Տիրոջը,
մինչև արդարության պտուղները գան ձեզ։
և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։
Այսուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։
Եվ ոչ միայն սա, այլ նաև մենք, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք ևս ներքնապես հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը։
Լավ է ի՛նձ ստանալ, քան ոսկի և անգին քարեր,
և ի՛մ արդյունքը, քան ոսկի և ընտիր արծաթ։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.