Pular para o conteúdo
Publicidade

Maria

Por Bíblia Online

Maria, mãe de Jesus, é honrada nas Escrituras como a mulher escolhida por Deus para trazer ao mundo o Salvador. Sua fé, humildade e obediência são exemplo para todos os cristãos.

A escolhida de Deus

O anjo Gabriel anunciou a Maria que ela seria mãe do Filho do Altíssimo. Ela respondeu com fé: 'Faça-se em mim segundo a tua palavra.'

Հիսուսի ծննդյան ավետումը

Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, Մարիամ անունով մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։

Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։

Հիսուսի ծնունդը

Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։

O Magnificat

Maria cantou: 'Minha alma engrandece ao Senhor!' Seu cântico exalta a misericórdia, o poder e a fidelidade de Deus.

Մարիամի օրհներգությունը

Իսկ Մարիամն ասաց.

«Իմ անձը պիտի փառավորի Տիրոջը,

և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով,

որովհետև նա նկատեց

իր աղախնի խոնարհ վիճակը։

Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները

ինձ երանի պիտի տան,

որովհետև ամենազոր Աստված

մեծամեծ գործեր արեց ինձ համար,

և նրա անունը սուրբ է։

Նրա ողորմությունը սերնդեսերունդ

իր երկյուղածների վրա է։

Նա իր բազկով զորություն գործադրեց,

ցրեց իրենց սրտի խորհուրդներով ամբարտավաններին.

հզորներին տապալեց իրենց աթոռներից

և բարձրացրեց խոնարհներին։

Քաղցածներին լիացրեց բարիքներով

և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։

Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայելին՝

հիշելով իր ողորմությունները,

ինչպես ասել էր մեր հայրերին՝

Աբրահամին և նրա սերնդին, հավիտյան»։

Հովսեփն էլ, Դավթի տնից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթղեհեմ է կոչվում՝ արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա նշանածն էր և հղի էր։ Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերելու օրերը հասան, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց տեղ չկար։

Իսկ Մարիամն այս բոլոր խոսքերը պահում էր իր մեջ և իր սրտում խորհում։

Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։ Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»։

Երբ ծնողները նրան տեսան, ապշահար եղան, իսկ մայրն ասաց. «Որդյա՛կ, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։ Եվ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ»։ Բայց նրանք չհասկացան իրենց ասված այդ խոսքը։ Հիսուսը նրանց հետ իջավ Նազարեթ։ Եվ հնազանդ էր նրանց։ Իսկ նրա մայրն այդ բոլոր խոսքերը պահում էր իր սրտում։

Mãe fiel até o fim

Maria acompanhou Jesus desde o nascimento até a cruz. Ela estava entre os discípulos no Pentecostes, fiel em oração.

Երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց. «Գինի չունեն»։ Հիսուսը նրան ասաց. «Մի՞թե ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։

Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրն ու մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը, և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուսը տեսավ մորն ու նրան մոտ կանգնած սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից սկսած՝ աշակերտը նրան իր մոտ վերցրեց։

Հիսուսի մայրն ու եղբայրները

Եկան Հիսուսի եղբայրներն ու մայրը և դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին նրան կանչելու։ Այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը։ Երբ հայտնեցին նրան՝ «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են և քեզ են ուզում», նրանց պատասխանեց և ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ Ապա նայելով իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, ասաց. «Ահավասիկ իմ մայրը և իմ եղբայրները. որովհետև ով կատարում է Աստծու կամքը, նա՛ է իմ եղբայրը, քույրը և մայրը»։

Մի՞թե սա հյուսնի որդին չէ, մի՞թե սրա մոր անունը Մարիամ չէ, և սրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնն ու Հուդան չեն։ Մի՞թե սրա քույրերը բոլորն էլ մեզ մոտ չեն։ Արդ, որտեղի՞ց սրան այս ամենը»։

Սրանք բոլորն էլ միասին հանապազօրյա աղոթքի մեջ էին։ Նրանց հետ էին նաև կանայք, ինչպես և Մարիամը՝ Հիսուսի մայրը, և նրա եղբայրները։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.