Pular para o conteúdo
Publicidade

Marido e mulher

Por Bíblia Online

O casamento é aliança sagrada entre marido e mulher, instituída por Deus desde o Éden. A Bíblia define papéis complementares fundados em amor, respeito e fidelidade mútua.

Instituição divina

Deus criou homem e mulher e os uniu em uma só carne. O casamento é projeto divino que reflete o amor de Cristo pela Igreja.

Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։

Տերը՝ Աստված, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրան իր նման մի օգնական ստեղծենք»։

Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։

Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով ստեղծեց, հենց սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2), և ասաց. "Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն"(Ծնն. 2.24)։ Ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։

Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,

Papéis no casamento

O marido ama e a mulher respeita. Ambos se submetem voluntariamente a Deus e um ao outro, em parceria e unidade.

Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, որպեսզի սրբացնի նրան ավազանի լվացումով և խոսքով, որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ և անարատ լինի։ Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք իր մարմինը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես Քրիստոսն է սնում ու խնամում եկեղեցին,

Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը, որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, այնպես, ինչպես Քրիստոս գլուխն է եկեղեցու՝ իր մարմնի, որի Փրկիչն ինքն է։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում թող հնազանդվեն իրենց ամուսիններին։

Նույնը վերաբերում է ձեզնից ամեն մեկին, որ յուրաքանչյուր ոք իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինը ակնածի իր մարդուց։

Կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես որ վայել է Տիրոջով։ Տղամարդի՛կ, սիրե՛ք ձեր կանանց և մի՛ դառնացրեք նրանց։

Կանայք և ամուսիններ

Այսպես էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի, եթե նրանցից ոմանք չհնազանդվեն Խոսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիվ և առանց խոսքի իմացության իսկ շահեն՝ նկատի ունեցած լինելով ձեր երկյուղած և պարկեշտ ընթացքը,

Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, իմաստությամբ ու փոխըմբռնումո՛վ ապրեք ձեր կանանց հետ, նրանց վերաբերվե՛ք իբրև դյուրաբեկ անոթի, հարգե՛ք իբրև կյանքի շնորհի բաժնեկիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք եղող բաներ չլինեն։

Fidelidade e união

O casamento é honroso e deve ser preservado com fidelidade. O cordão de três dobras não se rompe facilmente.

Երկու հոգով ավելի լավ է, քան մենակ, որովհետև ավելի վարձ կա նրանց վաստակի համար, քանի որ եթե մեկն ընկնի, իր ընկերը կկանգնեցնի նրան, բայց վա՛յ մենակին, որ ընկնի, և մեկը չկա, որ բարձրացնի նրան։ Եվ եթե երկուսը միասին քնեն, կտաքացնեն միմյանց, բայց միայնակ մարդն ինչպե՞ս պիտի տաքանա։ Եվ եթե մեկի վրա բռնանան, երկուսը դեմ կկանգնեն. չէ՞ որ երեքտակ թելն էլ հեշտ չի կտրվում։

Եթե առաքինի կին գտնվի, բոլոր պատվական քարերից թանկագին կլինի։ Ամուսնու սիրտը վստահ է նրա վրա, և նա երբեք ավարի կարոտ չի լինի։

Ով բարի կին է գտել, շնորհ է գտել և ուրախություն ստացել Աստծուց։

Ով վանում է բարի կնոջը, վանում է բարիքը, իսկ ով շնացող կին պահի, անմիտ է և ամբարիշտ։

Տներն ու հարստությունը հայրերը բաժանում են որդիներին, իսկ կինը մարդուն կարգվում է Տիրոջից։

Առաքինի կինը պսակն է իր ամուսնու. ինչպես որդն է վնասակար փայտի համար, այնպես էլ չարագործ կինը կորստյան կմատնի իր ամուսնուն։

Քո ջրի աղբյուրը թող առանձի՛ն լինի, և ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ, եղնիկի պես սիրով և այծյամի պես շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, բազմապատիկ կլինես։

Permanecer juntos

O que Deus uniu, o homem não separe. A Bíblia protege o casamento e orienta sobre convivência, perdão e perseverança conjugal.

Ամուսնությանը վերաբերող հարցեր

Այժմ այն մասին, որ գրել էիք ինձ, թե լավ է, որ տղամարդը կնոջ չդիպչի։ Բայց պոռնկության մեջ չընկնելու համար յուրաքանչյուր տղամարդ թող իր կինն ունենա, և յուրաքանչյուր կին՝ իր ամուսինը։ Ամուսինը թող պարտքը կատարի իր կնոջ հանդեպ, նույնպես և կինը՝ իր ամուսնու հանդեպ. որովհետև կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինը, նույնպես և ամուսինը չէ իր մարմնի տերը, այլ կինը։ Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն ժամանակավորապես, փոխադարձ համաձայնությամբ, աղոթքի նվիրվելու նպատակով, և ապա միմյա՛նց վերադարձեք, որպեսզի սատանան ձեզ փորձության չենթարկի ձեր անժուժկալության պատճառով։

Իսկ ամուսնացած զույգերին ոչ թե ես, այլ Տերն է պատվիրում. ոչ մի կին ամուսնուց թող չբաժանվի։ Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնու մնա կամ դարձյալ իր ամուսնու հետ հաշտվի։ Եվ ամուսինն իր կնոջը չթողնի։

Իսկ եթե անհավատն ուզում է բաժանվել, թող բաժանվի։ Նման դեպքում հավատացյալ եղբոր կամ քրոջ վրա որևէ հարկադրանք չկա, որովհետև Աստված մեզ կանչեց խաղաղությամբ ապրելու։ Ի՞նչ գիտես դու, ո՛վ կին, թե ամուսնուդ փրկելու ես, կամ ի՞նչ գիտես դու, ո՛վ ամուսին, թե կնոջդ փրկելու ես։

Ամուսնացած կինն Օրենքով կապված է իր ամուսնուն նրա կենդանության ժամանակ, իսկ եթե ամուսինը մեռնի, արձակված է ամուսնական կապից։

Զանազան օրենքներ

«Եթե մի տղամարդ նոր է ամուսնացել, ապա նա պատերազմի թող չգնա. նրա վրա ոչ մի պարտականություն թող չդրվի, ազատ թող լինի մեկ տարի իր տան մեջ և ուրախացնի իր առած կնոջը։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.