Pular para o conteúdo
Publicidade

Milagres de Jesus

Por Bíblia Online

Os Evangelhos registram dezenas de milagres realizados por Jesus — curas, ressurreições, domínio sobre a natureza e libertações. Cada milagre revelava sua divindade e compaixão.

Curas de cegos e surdos

Jesus devolveu a visão aos cegos e a audição aos surdos, manifestando seu poder sobre toda enfermidade e deficiência.

Կույրերի և համրի բժշկումը

Երբ Հիսուսն այնտեղից մեկնեց, նրա հետևից գնացին երկու կույրեր։ Նրանք աղաղակում էին և ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»։ Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ այդ բանը կարող եմ անել ձեզ համար»։ Նրանք պատասխանեցին. «Այո՛, Տե՛ր»։ Այդժամ Հիսուսը դիպավ նրանց աչքերին և ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»։ Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա»։ Իսկ նրանք ելան և նրա համբավը տարածեցին այդ ամբողջ երկրով։

Երիքովի երկու կույրերի բժշկումը

Մինչ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Հիսուսի հետևից մի մեծ բազմություն գնաց։ Ահա երկու կույրեր նստած էին ճանապարհի եզրին։ Երբ լսեցին, որ Հիսուսն անցնում է, աղաղակեցին և ասացին. «Ողորմի՛ր մեզ, Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի»։ Ժողովուրդն սկսեց սաստել նրանց, որ լռեն։ Իսկ նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։ Հիսուսը կանգ առավ, կանչեց նրանց և ասաց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։ Նրան ասացին. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն»։ Հիսուսը գթաց և դիպավ նրանց աչքերին։ Նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց, և գնացին նրա հետևից։

Կույրի բժշկումը

Եկան Բեթսայիդա։ Հիսուսի առաջ բերեցին մի կույրի և աղաչում էին, որ դիպչի նրան։ Հիսուսը, բռնելով կույրի ձեռքից, գյուղից դուրս հանեց, թքով թրջեց նրա աչքերը և ձեռքը դրեց նրա վրա։ Եվ հարցնում էր կույրին, թե որևէ բան տեսնո՞ւմ է։ Նա բացեց աչքերը և ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ քայլում են, ինչպես ծառեր»։ Հիսուսը ձեռքերը դարձյալ դրեց նրա աչքերի վրա։ Կույրը բացեց աչքերը և նայում էր, բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր։ Հիսուսը նրան իր տուն ուղարկեց և ասաց. «Գյուղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տուն, իսկ երբ գյուղ մտնես, այնտեղ ոչ ոքի չասես»։

Խուլ ու համր մարդու բժշկումը

Դուրս ելնելով Տյուրոսի ու Սիդովնի սահմաններից՝ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի լճի եզերքը, Դեկապոլիի սահմաններից ներս։ Նրա առաջ խուլ ու համր մի մարդու բերեցին և աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրա։ Նրան ժողովրդից առանձնացնելով՝ իր մատները դրեց նրա ականջների մեջ և այնտեղ թքեց, հետո բռնեց նրա լեզվից։ Ապա երկինք նայեց, հառաչեց և ասաց՝ «Եփփաթա», որ նշանակում է «բացվի՛ր»։ Նույն պահին նրա ականջները բացվեցին, լեզվի կապանքներն ընկան, և վարժ խոսում էր։ Հիսուսը ժողովրդին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն։ Բայց ինչքան էլ նա պատվիրում էր, նրանք է՛լ ավելի էին տարածում։ Եվ ավելի ու ավելի էին զարմանում ու ասում. «Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել»։

Երիքովցի կույրի բժշկումը

Եկան Երիքով։ Մինչ Հիսուսն իր աշակերտների և մեծ բազմության հետ դուրս էր գալիս Երիքովից, Տիմեի որդին՝ Բարտիմեոսը, որ կույր էր, ճանապարհի եզրին նստած՝ մուրում էր։ Երբ լսեց, որ անցնողը Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել և ասել. «Դավթի՛ Որդի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։ Շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա ավելի բարձր էր աղաղակում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ Հիսուսը կանգնեց և հրամայեց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին և ասացին նրան. «Քաջալերվի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»։ Նա, դեն նետելով իր վերնազգեստը, ոտքի կանգնեց, եկավ Հիսուսի մոտ։ Հիսուսը խոսքն ուղղեց նրան և ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբբունի՛, որ աչքերս բացվեն»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը փրկեց քեզ»։ Նրա աչքերն իսկույն բացվեցին, և ճանապարհին նա գնում էր Հիսուսի հետևից։

Երիքովի կույր մուրացկանի բժշկումը

Երբ նա մոտենում էր Երիքովին, մի կույր, ճանապարհին նստած, մուրում էր։ Երբ սա լսեց, որ ժողովուրդն անցնում է, հարցրեց, թե՝ այդ ի՞նչ է։ Եվ նրան պատմեցին, թե անցնում է Հիսուս Նազովրեցին։ Նա աղաղակեց և ասաց. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ Առջևից գնացողները սաստեցին նրան, որ լռի։ Իսկ նա առավել բարձր էր աղաղակում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ Հիսուսը տեղում կանգնեց և հրամայեց իր մոտ բերել նրան։ Երբ կույրը մոտեցավ, նրան հարցրեց և ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Եվ նա ասաց. «Որ բացվեն աչքերս, և տեսնեմ, Տե՛ր»։ Հիսուսը նրան ասաց. «Տե՛ս. քո հավատը քեզ փրկեց»։ Եվ կույրն իսկույն տեսավ. գնում էր Հիսուսի հետևից և փառք էր տալիս Աստծուն։ Եվ ամբողջ ժողովուրդը, տեսնելով այս, գովաբանում էր Աստծուն։

Ի ծնե կույրի բժշկումը

Եվ մինչ անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։ Նրա աշակերտները հարցրին. «Ռաբբի՛, մեղքն ո՞ւմն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թե՞ հորն ու մորը»։ Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է և ո՛չ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն։ Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ»։ Այս ասելով՝ թքեց գետնին, թքով ու փոշով կավ շինեց, կավը ծեփեց կույրի աչքերին ու ասաց նրան. «Գնա՛ լվացվիր Սիլովամի ավազանում» (որ թարգմանվում է «ուղարկված»)։ Գնաց լվացվեց, եկավ և տեսնում էր։

Curas de paralíticos e enfermos

Paralíticos caminharam, leprosos ficaram limpos e todo tipo de doença foi curada pelo toque e pela palavra de Jesus.

Ահա մի բորոտ մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ Հիսուսն իր ձեռքը երկարեց, հասցրեց նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։ Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային և մատուցի՛ր զոհը, ինչպես հրամայեց Մովսեսը նրանց, որ ապացուցվի քո մաքրվելը»։

Ահա մարդիկ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր անկողնու մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, ասաց անդամալույծին. «Թող քո մեղքերը ներվեն քեզ»։ Դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. «Հայհոյում է դա»։ Հիսուսը, իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք չար բան խորհում ձեր սրտերում։ Ի՞նչն է ավելի դյուրին. ասել՝ «Թող քո մեղքերը ներվեն քեզ», թե՞ «Վե՛ր կաց և քայլի՛ր»։ Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու,- այդ ժամանակ նա անդամալույծին ասաց,- վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն»։ Նա վեր կացավ և գնաց իր տուն։

Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։ Հիսուսին հարցրին՝ ասելով, թե՝ «Օրինավո՞ր է շաբաթ օրը բժշկել», որպեսզի ամբաստանեն նրան։ Նա պատասխանեց. «Ձեր միջից ո՞վ է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա, և շաբաթ օրով այն ընկնի փոսի մեջ, մի՞թե չի բռնի ու վեր հանի նրան։ Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն առավել է։ Հետևաբար, օրինավոր է շաբաթ օրով բարիք գործել»։ Այդժամ մարդուն ասաց. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց չորացած ձեռքը, և այն մյուս ձեռքի նման առողջ դարձավ։

Սիմոնի զոքանչը տաքության մեջ պառկած էր։ Հիսուսին իսկույն ասացին նրա մասին։ Նա մոտեցավ, բռնեց նրա ձեռքը և ոտքի կանգնեցրեց։ Տենդը նրան թողեց, և նա ծառայում էր նրանց։

Բորոտի բժշկումը

Հիսուսի մոտ եկավ մի բորոտ։ Նա ծնկի իջած աղաչում էր և ասում. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ Հիսուսը գթալով ձեռքը երկարեց, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ երբ նրան այս ասաց, բորոտությունը նրանից իսկույն գնաց, և նա մաքրվեց։

Եկան նրա մոտ՝ բերելով մի անդամալույծի, որին շալակել էին չորս հոգով։ Երբ բազմության պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին այն տան կտուրը, որտեղ Հիսուսն էր, և բացելով առաստաղը՝ իջեցրին անկողինը, որի մեջ անդամալույծն էր։ Հիսուսը, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, թող քո մեղքերը ներված լինեն քեզ»։ Դպիրներից ոմանք, որ այնտեղ նստած էին, իրենց սրտում խորհում էին. «Այս ի՞նչ հայհոյություն է խոսում սա. ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ՝ միայն Աստված»։ Հիսուսն իր հոգում իմացավ, որ այդպես են խորհում իրենց սրտում, և ասաց. «Ինչո՞ւ եք այդ բաները խորհում ձեր սրտում. ո՞րն է ավելի դյուրին. ասել անդամալույծին "Մեղքերդ քեզ ներվա՞ծ են", թե՞ "Վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն"։ Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա մեղքերը ներելու իշխանություն ունի,- ասաց անդամալույծին,- քեզ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն»։ Անդամալույծը վեր կացավ և անմիջապես վերցնելով անկողինը՝ բոլորի առաջ դուրս ելավ, մինչ ամենքը զարմանում էին, փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չէինք տեսել»։

Չորացած ձեռքի բժշկումը

Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ։ Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։ Եվ ուշադրությամբ հետևում էին Հիսուսին՝ տեսնելու, թե շաբաթ օրով կբժշկի՞ մարդուն, որպեսզի ամբաստանեն նրան։ Հիսուսը չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։ Ապա մյուսներին ասաց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինավոր անել՝ բարի՞ք գործել, թե՞ չարիք, մի կյա՞նք փրկել, թե՞ կորցնել»։ Եվ նրանք լուռ մնացին։ Ապա Հիսուսը, ցասումով լի նայեց նրանց և տրտմելով նրանց սրտի կուրության համար՝ ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ։

Բորոտի բժշկումը

Եվ երբ նա հասավ քաղաքներից մեկը, բորոտությամբ պատված մի մարդ, Հիսուսին տեսնելով, երեսի վրա ընկած՝ աղաչեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ Հիսուսը մեկնեց իր ձեռքը, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունն իսկույն գնաց նրանից։

Եվ ահա մարդիկ մահիճով մի անդամալույծ մարդ բերեցին և ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ։ Եվ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք և կտուրի բացվածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մեջտեղ՝ Հիսուսի առաջ։ Տեսնելով նրանց հավատը՝ Հիսուսն ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներվեն»։ Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել և ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթե ոչ՝ Աստված միայն»։ Հիսուսը, գիտենալով նրանց մտածումներն ու հարցերը, պատասխանեց նրանց և ասաց. «Ի՞նչ եք մտմտում ձեր սրտերում. ո՞րն է ավելի հեշտ, ասել՝ քեզ ներված լինեն քո մեղքե՞րը, թե՞ ասել՝ վե՛ր կաց և քայլի՛ր։ Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու,- անդամալույծին ասաց. "Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը"»։ Եվ բոլորի առաջ իսկույն վեր կենալով՝ իր վրա առավ այն, ինչի վրա պառկած էր, գնաց իր տունը և փառավորում էր Աստծուն։

Չորացած ձեռքի բժշկումը

Եվ մի ուրիշ շաբաթ օր նա մտավ ժողովարան և ուսուցանում էր։ Այնտեղ կար մի մարդ, որի աջ ձեռքը գոսացած էր։ Դպիրներն ու փարիսեցիները հետևում էին՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով կբժշկի՞, որպեսզի նրան ամբաստանելու բան գտնեն։ Բայց նա գիտեր նրանց մտածումները, ուստի և գոսացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։ Նա վեր կացավ ու մեջտեղ եկավ։ Հիսուսը նրանց ասաց. «Ես ձեզ մի բան հարցնեմ. շաբաթ օրով ի՞նչն է օրինավոր՝ բարի՞ գործ անել, թե՞ չար, մի հոգի՞ փրկել, թե՞ կորստյան մատնել»։ Եվ շուրջը հավաքված բոլորի վրա զայրագին նայելով՝ ասաց մարդուն. «Ձեռքդ երկարի՛ր»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ մյուսի նման։

Հարյուրապետի հավատը

Երբ Հիսուսը վերջացրեց իր ողջ ասելիքը ժողովրդին, մտավ Կափառնաում։ Այնտեղ մի հարյուրապետ կար, որի սիրելի ծառան ծանր հիվանդացել էր և մերձիմահ էր։ Երբ լսեց Հիսուսի մասին, հրեաներից ավագներ ուղարկեց, որ աղաչեն նրան, որպեսզի գա և բժշկի իր ծառային։ Եվ նրանք Հիսուսի մոտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան և ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, որովհետև նա սիրում է մեր ազգը և ժողովարանը նա շինեց մեզ համար»։ Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու. այլ՝ խոսքո՛վ ասա, և իմ ծառան կբժշկվի։ Որովհետև ինքս էլ իշխանության ենթակա մարդ եմ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ "Գնա՛", և գնում է, իսկ մյուսին՝ "Արի՛", և գալիս է, և իմ ծառային՝ "Արա՛ այս բանը", և նա անում է»։ Եվ երբ Հիսուսն այս լսեց, զարմացավ նրա վրա, դարձավ իրեն հետևող ժողովրդին և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա»։ Պատգամավորները տուն վերադարձան և հիվանդ ծառային արդեն բժշկված գտան։

Եվ ահա այնտեղ կար մի կին, որին չար դևը տասնութ տարի բռնած էր պահում. կուչ էր եկած ու ամենևին վեր նայել չէր կարողանում։ Հիսուսը, նրան տեսնելով, կանչեց իր մոտ և ասաց. «Ո՛վ կին, բժշկված ես քո հիվանդությունից»։ Ձեռքը դրեց նրա վրա, և նույն ժամին հիվանդն ուղղվեց ու Աստծուն փառք էր տալիս։

Ջրգողով հիվանդի բժշկումը շաբաթ օրով

Մի շաբաթ օր նա մտավ փարիսեցիների իշխանավորներից մեկի տունը հաց ուտելու, նրանք հետևում էին նրան։ Եվ ահա այնտեղ նրա առաջ ջրգողով հիվանդ մի մարդ կանգնեց։ Հիսուսը պատասխանեց Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին և ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինավո՞ր է, թե՞ ոչ»։ Նրանք լուռ մնացին։ Հիսուսը, նրան բռնելով, բուժեց և արձակեց։

Տասը բորոտների մաքրվելը

Եվ մինչ նա Երուսաղեմի կողմ էր գնում, անցնում էր Սամարիայի և Գալիլեայի միջով։ Մի գյուղ մտնելիս նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, բարձրացրին իրենց ձայնը և ասացին. «Հիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»։ Եվ երբ նրանց տեսավ, ասաց. «Գնացե՛ք, ձեզ ցո՛ւյց տվեք քահանաներին»։ Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին։ Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ և բարձր ձայնով փառավորում էր Աստծուն. երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան, և ինքը սամարացի էր։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Սրանք տասն էլ չմաքրվեցի՞ն. իսկ արդ, մնացած ինը ո՞ւր են, որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի այս օտարազգի մարդուց»։ Եվ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետև քո հավատը քեզ փրկեց»։

Ոչխարների ավազանի անդամալույծի բժշկումը

Դրանից հետո հրեաների տոնն էր, և Հիսուսը Երուսաղեմ գնաց։ Եվ Երուսաղեմում՝ Ոչխարների ավազանի՝ Պրոբատիկեի մուտքի մոտ, մի տեղ կար, որ եբրայերեն անվանվում էր Բեթհեզդա, որ հինգ սրահ ուներ։ Դրա մեջ պառկած էր հիվանդների, կույրերի, կաղերի և գոսացածների մի մեծ բազմություն, որ սպասում էին ջրերի խառնվելուն։ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանն ու ջրերը խառնում. ով ջրերի խառնվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկվում էր՝ հիվանդությունից նշան անգամ չպահելով։

Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիվանդ էր։ Երբ Հիսուսը տեսավ, որ նա պառկած ընկած է, և իմացավ, որ դա երկար ժամանակ է, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջանալ»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տե՛ր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնվեն, ինձ ավազանի մեջ իջեցնի. և մինչ ես դանդաղում եմ, մեկ ուրիշն ինձնից ավելի առաջ է իջնում»։ Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛»։ Եվ մարդն առողջացավ. վեր կացավ, վերցրեց իր մահիճը և ման էր գալիս։ Օրը շաբաթ էր։

Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, որտեղ ջուրը գինու էր վերածել, և այնտեղ էր մնում։ Թագավորական ընտանիքից մեկը կար, որի որդին հիվանդ էր Կափառնաումում։ Երբ նա լսեց, թե Հիսուսը Հրեաստանից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ և աղաչում էր, որ Կափառնաում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մահամերձ էր։ Հիսուսը նրան ասաց. «Մինչև որ նշաններ ու զարմանալի գործեր չեք տեսնում, չեք հավատում»։ Թագավորազնը նրան ասաց. «Տե՛ր, իջի՛ր, քանի դեռ իմ որդին չի մեռել»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։ Եվ մինչ իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին ու ասացին, որ նրա որդին կենդանի է։ Նա հարցրեց նրանց, թե ո՞ր ժամին ապաքինվեց։ Նրան ասացին. «Երեկ՝ հետմիջօրեի ժամը մեկին, ջերմը նրան թողեց»։ Հայրը հասկացավ, որ այդ ժամին էր, երբ Հիսուսը նրան ասաց՝ «Քո որդին կենդանի է»։ Եվ հավատացին՝ ինքն ու իր ամբողջ ընտանիքը։ Այս դարձյալ երկրորդ նշանն էր, որ արեց Հիսուսը՝ Հրեաստանից Գալիլեա գալուց հետո։

A mulher com fluxo de sangue

Uma mulher que sofria há doze anos tocou a orla do manto de Jesus e foi curada instantaneamente pela sua fé.

Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից, Հիսուսի հետևից մոտենալով, դիպավ նրա հագուստի քղանցքին, որովհետև մտքում ասում էր. «Եթե միայն դիպչեմ նրա հագուստին, կփրկվեմ»։ Իսկ Հիսուսը, երբ շրջվեց և տեսավ նրան, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Այդ ժամից կինն առողջացավ։

Մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ։ Նա շատ էր տառապել բազմաթիվ բժիշկների ձեռքից, ծախսել էր իր ողջ ունեցվածքը, բայց որևէ օգուտ չէր տեսել, այլ է՛լ ավելի էր վատացել։ Երբ լսեց Հիսուսի մասին, բազմության միջով եկավ նրա հետևի կողմը և դիպավ նրա զգեստին, որովհետև մտքում խորհում էր. «Եթե միայն դիպչեմ նրա հագուստին, կբժշկվեմ»։ Նրա արյան աղբյուրն իսկույն չորացավ, և նա իր մարմնի մեջ զգաց, որ իր ցավերից բժշկվեց։

Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ, իր ամբողջ ունեցվածքը դրա վրա էր ծախսել, բայց հնար չէր եղել որևէ բժշկություն գտնելու, հետևից մոտեցավ ու դիպավ Հիսուսի զգեստի քղանցքին, և նույն ժամին նրա արյունահոսությունը դադարեց։ Եվ Հիսուսն ասաց. «Ո՞վ էր, որ դիպավ ինձ»։ Եվ քանի որ բոլորն ուրանում էին, Պետրոսը և նրա հետ եղողներն ասացին. «Վարդապե՛տ, ժողովո՛ւրդն է սեղմում ու նեղում քեզ»։ Հիսուսն ասաց. «Մեկն ինձ դիպավ, որովհետև զգացի, որ ինձնից զորություն դուրս եկավ»։ Երբ կինը տեսավ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկավ, ընկավ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջև պատմեց, թե ի՛նչ բանի համար դիպավ նրան և թե ինչպե՛ս իսկույն բժշկվեց։ Եվ Հիսուսն ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։

Ressurreições

Jesus ressuscitou mortos — a filha de Jairo, o filho da viúva de Naim e Lázaro. Ele é Senhor sobre a morte.

Հայրոսի աղջկա հարությունը

Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում նրանց հետ, ահա մի իշխան մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. «Դուստրս հենց նոր վախճանվեց, բայց ե՛կ, ձեռքդ դի՛ր նրա վրա, և նա կկենդանանա»։ Հիսուսը վեր կացավ և իր աշակերտների հետ գնաց նրա հետևից։

Երբ Հիսուսն իշխանի տուն եկավ և տեսավ փողհարներին ու մեծ ամբոխ, ասաց նրանց. «Մի կո՛ղմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»։ Եվ ծիծաղում էին նրա ասածների վրա։ Երբ ամբոխը դուրս ելավ, Հիսուսը ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքից, և նա վեր կացավ։

Ահա եկավ ժողովրդապետներից մեկը, որի անունը Հայրոս էր։ Երբ Հիսուսին տեսավ, ընկավ նրա ոտքերի առջև. սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, որ Հիսուսը գա և իր ձեռքը դնի նրա վրա, որպեսզի առողջանա և ապրի։ Հիսուսը գնաց նրա հետ։ Նրա հետ գնում էր նաև մի մեծ բազմություն և նեղում էր նրան։

Հիսուսը ժողովրդապետի տուն եկավ և տեսավ մի մեծ իրարանցում, լացուկոծ անողներ և աղմուկ-աղաղակ։ Մտնելով ներս՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում. երեխան մեռած չէ, այլ ննջում է»։ Սակայն նրանք ծաղրում էին նրան։ Իսկ Հիսուսն ամենքին դուրս հանեց, իր հետ վերցրեց երեխայի հորն ու մորը, ինչպես նաև նրանց, որ իր հետ էին, և մտավ այնտեղ, որտեղ պառկած էր մանուկը։ Հիսուսը, բռնելով մանկան ձեռքից, ասաց նրան. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է «Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ Աղջիկն իսկույն վեր կացավ և քայլում էր, քանի որ մոտ տասներկու տարեկան էր։ Ամենքը մեծապես զարմացան։

«Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, և, իրոք, ո՞ւմ են նման։ Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմյանց և ասում. "Փող զարկեցինք ձեզ համար, և չպարեցիք. ողբ ասացինք, և դուք լաց չեղաք"։ Եկավ Հովհաննես Մկրտիչը. չէր ուտում և չէր խմում. և դուք ասացիք. "Նրա մեջ դև կա"։ Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց դուք ասում եք. "Ահա ուտող և խմող մի մարդ, մաքսավորների և մեղավորների բարեկամ"։ Եվ իմաստությունն արդարացվեց նրա որդիների կողմից»։

Մեղավոր կնոջ հավատը

Ապա փարիսեցիներից մեկն աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. և նա, մտնելով փարիսեցու տունը, սեղան նստեց։ Քաղաքում մեղավոր մի կին կար. երբ նա իմացավ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիվ յուղ բերելով՝

Եվ ահա եկավ Հայրոս անունով մի մարդ, որը ժողովրդապետ էր և որը, Հիսուսի ոտքերն ընկնելով, աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, որովհետև նա մոտ տասներկու տարեկան միամորիկ մի դուստր ուներ, որ մահամերձ էր։

Եվ երբ Հիսուսը գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր։

Մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ և Հայրոսին ասաց. «Աղջիկդ մեռավ, իզուր հոգնություն մի՛ պատճառիր վարդապետին»։ Իսկ երբ Հիսուսը լսեց, նրան պատասխանեց և ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և նա կապրի»։ Տուն մտավ, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհաննեսից և երեխայի հորից ու մորից։ Ամենքը լալիս և ողբում էին երեխայի վրա։ Եվ նա ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև մեռած չէ, այլ ննջում է»։ Նրանք էլ ծաղրում էին նրան, որովհետև գիտեին, որ մեռած է։ Եվ նա, ամենքին դուրս հանելով, բռնեց նրա ձեռքից, գոչեց և ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»։ Նրա հոգին վերադարձավ, և մանուկն իսկույն ոտքի կանգնեց։ Հիսուսը հրամայեց, որ նրան ուտելու բան տան։ Մանկան ծնողները մնացին ապշած։ Նա պատվիրեց ոչ ոքի չասել, ինչ որ եղել էր։

Ղազարոսի հարությունը

Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։ Սա այն Մարիամն էր, որ յուղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Սրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ Նրա քույրերը Հիսուսի մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»։ Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»։ Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին։ Լսելով, որ Ղազարոսը հիվանդացել է, նա տակավին երկու օր էլ մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր։ Ապա ասաց իր աշակերտներին. «Եկե՛ք նորից գնանք Հրեաստան»։ Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ քիչ ժամանակ առաջ ուզում էին քարկոծել քեզ, իսկ դու նորից այնտե՞ղ ես գնում»։ Հիսուսը պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև իր հետ լույս չունի»։ Այս ամենն ասելուց հետո ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ նրան արթնացնելու»։ Աշակերտները նրան ասացին. «Տե՛ր, եթե ննջել է, ուրեմն կառողջանա»։ Բայց Հիսուսը նրա մահվան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպես թվաց, թե նա քնով ննջելու մասին է խոսում։ Այն ժամանակ Հիսուսը նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ.

Domínio sobre a natureza

Jesus acalmou a tempestade, andou sobre as águas e multiplicou pães. A natureza obedece à voz do seu Criador.

Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը

Երբ Հիսուսը նավակ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից։ Եվ ահա ծովում այնքան ուժեղ ալեկոծություն բարձրացավ, որ նավակը գրեթե ծածկվեց ալիքներով։ Իսկ նա ննջում էր։ Աշակերտները մոտեցան, արթնացրին նրան և ասացին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, որովհետև կորչում ենք»։ Հիսուսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և մեծ խաղաղություն տիրեց։ Մարդիկ զարմացան և ասում էին. «Ինչպիսի՜ մեկն է սա, որ թե՛ հողմերը և թե՛ լիճն են հնազանդվում նրան»։

Երեկոյան կողմ աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս տեղն ամայի է, ժամանակն էլ ուշ է, արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և իրենց համար ուտելիք գնեն»։ Հիսուսն ասաց. «Կարիք չկա, որ գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրանք Հիսուսին ասացին. «Այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ նկանակից ու երկու ձկից»։ Նրանց ասաց. «Դրանք այստե՛ղ բերեք»։ Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու հագեցան։ Եվ տասներկու լի սակառ մնացած կտորտանքներ հավաքեցին։ Նրանք, ովքեր կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։

Գիշերվա չորրորդ հերթափոխին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։

Հացի երկրորդ բազմացումը

Հիսուսը, իր մոտ կանչելով աշակերտներին, ասաց. «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն երեք օր է, ինչ ինձ մոտ են և ոչինչ չունեն, որ ուտեն։ Նրանց չեմ ուզում քաղցած արձակել, գուցե ճանապարհին ուժասպառ լինեն»։ Աշակերտները նրան ասացին. «Բայց այժմ այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովրդի հագեցնենք»։ Հիսուսը նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունեք»։ Նրանք ասացին. «Յոթ նկանակ և քիչ թվով մանր ձկներ»։ Հիսուսը կարգադրեց ժողովրդին, որ նստեն գետնին։ Ապա վերցնելով յոթ նկանակն ու ձկները՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, սրանք էլ՝ ժողովրդին։ Ամենքը կերան և հագեցան. յոթ լի զամբյուղ էլ մնացած կտորտանքներ հավաքեցին։ Նրանք, ովքեր կերան, մոտ չորս հազար տղամարդիկ էին՝ չհաշված կանանց ու մանուկներին։

Տաճարի տուրքի վճարումը

Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուրք հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ տալիս», և նա ասաց՝ այո, տալիս է։ Երբ տուն մտան, Հիսուսը կանխեց նրան և ասաց. «Ինչպե՞ս է քեզ թվում, Սիմո՛ն. ազգերի թագավորներն ումի՞ց են վերցնում հարկերը կամ տուրքը, իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից»։ Երբ պատասխանեց՝ օտարներից, Հիսուսը նրան ասաց. «Ուրեմն որդիներն ազատ են։ Բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ լիճ ու կա՛րթ գցիր. առաջին ձուկը, որ դուրս ելնի, վերցրո՛ւ, բա՛ց նրա բերանը և մի սատեր կգտնես։ Այն վերցրո՛ւ և նրա՛նց տուր իմ ու քո տեղ»։

Անիծված թզենին

Առավոտյան, երբ Հիսուսը քաղաք էր վերադառնում, քաղց զգաց։ Ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ մոտեցավ և վրան տերևից բացի ոչինչ չգտավ։ Եվ թզենուն ասաց. «Այսուհետև քեզնից հավիտյան թող պտուղ չլինի»։ Նույն պահին թզենին չորացավ։ Երբ աշակերտները տեսան, զարմացան և ասացին. «Թզենին ինչպե՞ս իսկույն չորացավ»։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կարող եք անել այդ թզենուն պատահածը, այլև թեկուզ այդ լեռանն ասեք՝ "Ելի՛ր ու ծո՛վն ընկիր", կկատարվի։ Այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատով խնդրեք, կստանաք»։

Եվ մեծ հողմամրրիկ բարձրացավ, ու ալիքները նավակի մեջ էր թափում, այն աստիճան որ նավակը գրեթե լցվում էր։ Իսկ նա նավակի հետնամասում՝ բարձի վրա, ննջում էր։ Նրան արթնացրին և ասացին. «Վարդապե՛տ, քո հոգը չէ՞, որ ահա այստեղ կորչում ենք»։ Արթնանալով՝ Հիսուսը սաստեց հողմին և ասաց լճին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Հողմը դադարեց, ու կատարյալ հանդարտություն եղավ։ Ապա նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդպես վախկոտ. դեռևս հավատ չունե՞ք»։ Իսկ նրանք սաստիկ վախեցան և միմյանց ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ թե՛ հողմը, թե՛ լիճը հնազանդվում են նրան»։

Երբ բավական ժամանակ անցավ, աշակերտները, մոտենալով Հիսուսին, ասացին. «Սա ամայի վայր է, քանի դեռ օրը չի մթնել, արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակայքի ագարակներն ու գյուղերը և իրենց համար ուտելիք գնեն, որովհետև այստեղ ուտելու բան չունեն»։ Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Դո՛ւք նրանց տվեք, որ ուտեն»։ Հարցրին նրան. «Գնանք գնենք երկու հարյուր դահեկանի հաց և տանք նրանց, որ ուտե՞ն»։ Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունեք, գնացեք տեսե՛ք»։ Երբ աշակերտներն իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ, նաև երկու ձուկ»։ Հիսուսը հրամայեց ժողովրդին խումբ-խումբ նստեցնել դալար խոտի վրա։ Եվ նրանք դաս-դաս նստեցին. տեղ-տեղ՝ հարյուր, տեղ-տեղ էլ՝ հիսուն։ Ապա Հիսուսը, վերցնելով հինգ նկանակը և երկու ձկները, աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, մանրացրեց նկանակները և տվեց աշակերտներին, որպեսզի բաշխեն նրանց, իսկ երկու ձկները բաժանեց ամենքին։ Բոլորն էլ կերան և հագեցան։ Տասներկու լի սակառ էլ կտորտանքներ հավաքեցին, ինչպես նաև՝ ձկներից։ Նրանք, որ կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին։

Նա տեսավ, որ աշակերտները թիավարելիս հողմակոծ էին լինում, որովհետև հողմը նրանց դիմացից էր փչում։ Գիշերվա չորրորդ ժամին նա, լճի վրայով քայլելով, եկավ նրանց մոտ և ուզում էր նրանցից առաջ անցնել։ Երբ աշակերտները տեսան, որ քայլում է լճի վրայով, կարծեցին, թե մի ուրվական է, և աղաղակ բարձրացրին, որովհետև ամենքն էլ տեսան նրան և վախեցան։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։ Ապա նա նավակ բարձրացավ՝ նրանց մոտ, և հողմը դադարեց։ Աշակերտներն առավել ևս ապշած էին և սաստիկ զարմանում էին։

Հացի երկրորդ բազմացումը

Այդ օրերին դարձյալ մեծ բազմություն էր հավաքվել, և ուտելու բան չունեին։ Հիսուսը կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց. «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն երեք օր է, ինչ ինձ մոտ են, և ոչինչ չունեն, որ ուտեն։ Եթե նրանց քաղցած արձակեմ իրենց տները, ճանապարհին ուժասպառ կլինեն, որովհետև նրանցից ոմանք հեռվից են եկել»։ Աշակերտները նրան պատասխանեցին. «Այս ամայի վայրում որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել»։ Հիսուսը նրանց հարցրեց. «Քանի՞ նկանակ հաց ունեք»։ «Յոթ»,- պատասխանեցին նրանք։ Հիսուսը հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնին։ Ապա վերցնելով յոթ նկանակները՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, որ բաժանեն։ Նրանք էլ բաժանեցին ժողովրդին։ Քիչ թվով մանր ձկներ էլ ունեին։ Հիսուսը դրանք ևս օրհնեց և հրամայեց բաժանել։ Կերան և կշտացան, յոթ զամբյուղ էլ ավելացած կտորտանքներ հավաքեցին։ Ապա Հիսուսը նրանց արձակեց։ Նրանք, ովքեր կերան, մոտ չորս հազար հոգի էին։

Անպտուղ թզենին

Հաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։ Հեռվից տերևներով լեցուն մի թզենի տեսնելով՝ գնաց, որ նրա վրա մի բան գտնի։ Բայց երբ նրան մոտեցավ, տերևից բացի ոչինչ չգտավ, որովհետև տակավին թզի ժամանակը չէր։ Հիսուսը խոսքը թզենուն ուղղեց և ասաց. «Այլևս երբեք ոչ ոք քեզնից թող պտուղ չուտի»։ Եվ նրա աշակերտները լսում էին։

Թզենու դասը. հավատ և աղոթք

Առավոտյան կանուխ, երբ նույն ճանապարհով էին անցնում, տեսան, որ թզենին արմատից չորացել է։ Պետրոսը հիշեց և ասաց նրան. «Ռաբբի՛, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»։ Հիսուսը խոսքն ուղղեց նրանց և ասաց. «Եթե Աստծու հանդեպ հավատ ունենաք, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով այս լեռանն ասի. "Ե՛լ և ծո՛վն ընկիր", և իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, նա ինչ էլ ասի, կկատարվի։ Դրա համար ասում եմ ձեզ, այն ամենը, ինչ աղոթք անելով խնդրեք և հավատաք, որ կստանաք, կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները։

Ձկնորսներից՝ առաքյալներ

Եվ մինչ ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խոսքը, նա կանգնած էր Գեննեսարեթի ծովակի ափին։ Եվ տեսավ ծովակի եզերքին կանգնած երկու նավակներ, և ձկնորսները, դրանց միջից դուրս եկած, ուռկաններն էին լվանում։ Նա մտավ նավակներից մեկի մեջ, որ Սիմոնինն էր, և խնդրեց, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նավակի միջից ուսուցանում էր ժողովրդին։ Եվ երբ դադարեց խոսելուց, ասաց Սիմոնին. «Քշի՛ր դեպի ծովի խորքերը, և ձեր ուռկանները գցե՛ք որսալու համար»։ Սիմոնը պատասխանեց և ասաց նրան. «Վարդապե՛տ, այս ամբողջ գիշեր չարչարվեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուռկանները կգցենք»։ Երբ այդ արեցին, մեծ քանակությամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռվում էին։ Նրանք նշան էին անում մյուս նավակի մեջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնելու։ Եվ նրանք եկան, ու երկու նավակներն էլ լցվեցին սուզվելու աստիճան։ Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ». քանզի վախը պատել էր նրան և բոլոր մարդկանց, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. նույնպես և Հակոբոսին և Հովհաննեսին՝ Զեբեդեոսի որդիներին, որոնք Սիմոնի որսակիցներն էին։ Եվ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետև դու մարդկա՛նց պիտի որսաս կյանքի համար»։ Եվ նավակը ցամաք հանելով՝ թողեցին ամեն ինչ ու նրան հետևեցին։

Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը

Մի օր Հիսուսը նավակ նստեց իր աշակերտների հետ և նրանց ասաց. «Եկե՛ք ծովակի մյուս կողմն անցնենք»։ Եվ գնացին։ Մինչ նավարկում էին, նա քուն մտավ։ Եվ ծովակի վրա հողմամրրիկ իջավ. ծովն ուռչում էր, նավակը ջրով լցնում, իսկ աշակերտներն էլ տագնապի էին մատնվել։ Մոտեցան, արթնացրին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եվ նա վեր կենալով սաստեց հողմամրրիկին ու խռովված ջրերին, և նրանք հանդարտվեցին, ու անդորր տիրեց։ Ապա Հիսուսն ասաց աշակերտներին. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Եվ նրանք սարսափած զարմացան և ասում էին միմյանց. «Տեսնես ո՞վ է սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, և դրանք հնազանդվում են սրան»։

Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը

Մի օր Հիսուսը նավակ նստեց իր աշակերտների հետ և նրանց ասաց. «Եկե՛ք ծովակի մյուս կողմն անցնենք»։ Եվ գնացին։ Մինչ նավարկում էին, նա քուն մտավ։ Եվ ծովակի վրա հողմամրրիկ իջավ. ծովն ուռչում էր, նավակը ջրով լցնում, իսկ աշակերտներն էլ տագնապի էին մատնվել։ Մոտեցան, արթնացրին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եվ նա վեր կենալով սաստեց հողմամրրիկին ու խռովված ջրերին, և նրանք հանդարտվեցին, ու անդորր տիրեց։ Ապա Հիսուսն ասաց աշակերտներին. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Եվ նրանք սարսափած զարմացան և ասում էին միմյանց. «Տեսնես ո՞վ է սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, և դրանք հնազանդվում են սրան»։

Գերգեսացի դիվահարը

Ապա նավարկեցին և իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլեայի հանդիպակաց կողմում է։

Օրն սկսեց տարաժամել։ Տասներկուսը մոտեցան և ասացին նրան. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և ագարակները, հանգստանան և կերակուր գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք»։ Նրանց ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից և երկու ձկից ավելին չունենք, եթե չգնանք և այս ժողովրդի համար բավարար ուտելիք չգնենք»։ Որովհետև շուրջ հինգ հազար մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. «Նստեցրե՛ք դրանց խումբ-խումբ, հիսուն-հիսուն»։ Այդպես արեցին ու ամենքին նստեցրին։ Վերցնելով հինգ նկանակը և երկու ձուկը՝ նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ Ամենքը կերան և հագեցան, տասներկու սակառ էլ կտորտանք հավաքեցին։

Կանայի հարսանիքը

Գալիլեա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար։ Հիսուսի մայրն այնտեղ էր։ Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուսը և իր աշակերտները։ Երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց. «Գինի չունեն»։ Հիսուսը նրան ասաց. «Մի՞թե ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։ Այնտեղ կային քարե վեց թակույկներ՝ հրեաների սրբվելու սովորության համաձայն. նրանցից յուրաքանչյուրը շուրջ հարյուր լիտր տարողություն ուներ։ Հիսուսը նրանց ասաց. «Այդ թակույկները լցրե՛ք ջրով»։ Բերնեբերան լցրին։ Եվ ասաց նրանց. «Հիմա վերցրե՛ք և տարե՛ք սեղանապետին»։ Եվ նրանք տարան։ Եվ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը, չէր իմանում, թե որտեղի՛ց է (բայց սպասավորները, որոնք ջուրը լցրին, գիտեին), խոսեց փեսայի հետ ու ասաց. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես»։ Հիսուսն այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։

Բայց այս ասում էր՝ նրան փորձելու համար, որովհետև ինքը գիտեր, թե ի՛նչ էր անելու։ Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարյուր դահեկանի հացը դրանց չի բավարարի, թեկուզև յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։ Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. «Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսքան մարդու համար»։ Հիսուսն ասաց. «Նստեցրե՛ք մարդկանց»։ Այնտեղ առատ խոտ կար։ Եվ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին։ Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն և բաշխեց նստածներին։ Նույն ձևով և ձկներից, որչափ կամեցան։ Եվ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հավաքե՛ք այդ մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի»։ Հավաքեցին և լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որն ավելացել էր ուտողներից։

Շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարեզ թիավարելուց հետո տեսան ծովի վրայով քայլող Հիսուսին, որ մոտեցել էր նավակին, և սաստիկ վախեցան։ Եվ նա ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցեք»։ Եվ ուզում էին նավակ հանել նրան, սակայն նավակը շուտով հասավ այն տեղը, ուր գնում էին։

Դրանից հետո Հիսուսը դարձյալ հայտնվեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ։ Եվ հայտնվեց այսպես։ Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկվորյակ կոչվածը, Նաթանայելը՝ Գալիլեայի Կանա քաղաքից, Զեբեդյան եղբայրները և աշակերտներից ուրիշ երկու հոգի միասին էին։ Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Գնացին, նավակ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Վաղ առավոտյան Հիսուսը կանգնած էր ծովեզերքին, բայց աշակերտները նրան չճանաչեցին։ Հիսուսը նրանց ասաց. «Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք»։ Նրան պատասխանեցին՝ ո՛չ։ Նրանց ասաց. «Ուռկանը նավակի աջ կո՛ղմը գցեք և կգտնեք»։ Գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Այն աշակերտը, որին սիրում էր Հիսուսը, Պետրոսին ասաց. «Տերն է»։ Սիմոն Պետրոսը, լսելով, որ Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և իրեն ծովի մեջ նետեց։ Մյուս աշակերտները նավակով եկան, և քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարյուր կանգունի չափ միայն, սկսեցին քաշել ուռկանը ձկներով հանդերձ։ Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ՝ վրան ձուկ ու հաց։ Հիսուսը նրանց ասաց. «Բերե՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»։ Սիմոն Պետրոսը նավակ մտավ ու ցամաք հանեց ուռկանը, որ լիքն էր հարյուր հիսուներեք շատ մեծ ձկներով։ Թեև այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռվեց։

Libertações

Jesus expulsou demônios com autoridade. Os espíritos impuros não resistiam à sua palavra e saíam imediatamente.

Հարյուրապետի ծառայի բժշկումը

Երբ Հիսուսը Կափառնաում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան և ասում. «Տե՛ր, ծառաս անդամալույծ պառկած է տանը և սաստիկ տառապում է»։ Հիսուսը նրան ասաց. «Ես կգամ և կբժշկեմ նրան»։ Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ Արդարև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին թե՝ ե՛կ, և գալիս է, իմ ծառային էլ թե՝ այս բանն արա՛, և անում է»։ Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և ասաց իր հետևից գնացողներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելում անգամ այսպիսի հավատ երբեք չգտա։ Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և երկնքի արքայության մեջ սեղան կնստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, իսկ արքայության որդիները կելնեն արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։ Ապա Հիսուսը հարյուրապետին ասաց. «Գնա՛, և ինչպես որ հավատացիր, այդպես թող լինի քեզ»։ Եվ այդ օրը նրա ծառան առողջացավ։

Երկու դիվահարի բժշկումը

Երբ լճի այն կողմը՝ գերգեսացիների երկիրն անցան, Հիսուսի դեմ ելան երկու դիվահար, որոնք դուրս էին եկել գերեզմաններից։ Նրանք այնքան կատաղի էին, որ ոչ ոք չէր կարողանում անցնել այդ ճանապարհով։ Եվ ահա սրանք աղաղակեցին և ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս, Որդի՛ Աստծո, եկար, որ մեզ ժամանակից շուտ տանջե՞ս»։ Նրանցից ավելի հեռու խոզերի մի երամակ էր արածում։ Դևերն աղաչում էին նրան և ասում. «Եթե մեզ այստեղից հանում ես, թո՛ւյլ տուր՝ խոզերի երամակը գնանք»։ Ասաց նրանց՝ գնացե՛ք։ Դևերը դուրս եկան գնացին խոզերի երամակը։ Եվ ամբողջ երամակը դարավանդից դեպի լիճը թափվեց, և խոզերը ջրում սատկեցին։ Խոզարածները փախան և քաղաք գնալով՝ պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարներին պատահածը։ Եվ ահա ամբողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։

Կույրերի մեկնելուց հետո ահա նրա մոտ բերեցին մի համր, դիվահար մարդու։ Երբ դևը ելավ, համրը խոսեց։ Եվ ժողովուրդը զարմացավ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայելում երբեք չի տեսնվել»։

Հիսուսը և Բեեղզեբուղը

Այդ ժամանակ Հիսուսի մոտ բերվեց կույր ու համր մի դիվահար, և Հիսուսը բժշկեց նրան, այնպես որ համր ու կույր մարդն սկսեց խոսել ու տեսնել։

Քանանացի կնոջ հավատը

Այդտեղից ելնելով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի ու Սիդովնի կողմերը։ Եվ ահա քանանացի մի կին, գալով այդ սահմաններից, սկսեց աղաղակել և ասել. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, դուստրս դաժանորեն դիվահարվում է»։ Հիսուսը, սակայն, չպատասխանեց նրան։ Նրա աշակերտները մոտեցան և աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»։ Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Կինը մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»։ Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Լավ չէ մանուկների հացն առնել և շների առաջ գցել»։ Եվ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։ Այդժամ Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Ո՛վ կին, մեծ է հավատդ, թող քո ուզածի պես լինի քեզ»։ Եվ այդ նույն ժամին նրա դուստրը բժշկվեց։

Դիվահար տղայի բժշկումը

Երբ ժողովրդի մոտ եկան, մի մարդ մոտեցավ, ծնկի իջավ և ասաց. «Տե՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետև լուսնոտ է և սաստիկ տանջվում է. հաճախ կրակի մեջ է ընկնում, երբեմն էլ՝ ջրի մեջ։ Նրան քո աշակերտների մոտ բերեցի, բայց չկարողացան բժշկել»։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ ու մոլորված սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ։ Նրան ինձ մո՛տ բեր»։ Հիսուսը սաստեց նրան. դևը դուրս ելավ նրա միջից, և մանուկն այդ ժամից բժշկվեց։

Նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնված, որն աղաղակեց և ասաց. «Թո՛ղ, ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թե ո՛վ ես, Աստծու Սուրբը»։ Հիսուսը սաստեց նրան և ասաց. «Լռի՛ր և դո՛ւրս ել նրանից»։ Պիղծ ոգին գետնին զարկեց դիվահարին, բարձրաձայն աղաղակեց և դուրս ելավ նրանից։

Գերգեսացի դիվահարի բժշկումը

Հիսուսը եկավ լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը։ Երբ նա նավակից դուրս ելավ, գերեզմաններից նրա դեմն ելավ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, և որի բնակության վայրը հենց գերեզմաններում էր։ Ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարող կապել նրան, որովհետև ոտնակապերով և շղթաներով բազմիցս կապվել էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը ջարդել։ Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել, որովհետև միշտ՝ գիշեր ու ցերեկ, գերեզմաններում ու լեռներում, աղաղակում էր և ինքն իրեն քարերով ծեծում։ Երբ նա հեռվից տեսավ Հիսուսին, առաջ վազեց և երկրպագեց նրան. բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ի՞նչ կա իմ և քո միջև, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, մի՛ տանջիր ինձ», որովհետև Հիսուսը նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այս մարդու միջից»։ Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ «Անունս Լեգեոն է,- պատասխանեց նրան,- քանի որ շատ ենք»։ Պիղծ ոգիները սաստիկ աղաչում էին նրան, որ իրենց այդտեղից դուրս չուղարկի։ Այնտեղ՝ լեռան լանջին, խոզերի մի մեծ երամակ էր արածում։ Դևերը բոլորն էլ աղաչեցին նրան և ասացին. «Մեզ խոզերի մո՛տ ուղարկիր, որ մտնենք նրանց մեջ»։ Հիսուսը թույլատրեց նրանց։ Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մեջ, խոզերի երամակը, որ թվով մոտ երկու հազար էր, դարավանդից դեպի լիճը դիմեց, և խոզերը խեղդվեցին լճում։ Խոզարածները փախան և այդ մասին պատմեցին քաղաքում ու ագարակներում։ Մարդիկ դուրս ելան՝ տեսնելու, թե ի՛նչ էր կատարվել։

Բայց դուք ասում եք. "Եթե մեկը հորը կամ մորն ասի. "Այն օգնությունը, որ ինձնից ստանալու էիր, կորբան է, այսինքն՝ Աստծուն տալու ընծա", և այլևս անպարտ եք դարձնում նրան իր հոր կամ մոր համար որևէ բան անելուց։ Այդպես անարգում եք Աստծու խոսքը ձեր ավանդությունով, որ փոխանցել եք միմյանց։ Եվ սրա նման ուրիշ շատ բաներ էլ եք անում"»։

Մաքուրը և անմաքուրը

Հիսուսը, իր մոտ կանչելով ամբողջ ժողովրդին, ասաց նրանց. «Ամենքդ լսե՛ք ինձ և իմացե՛ք. որևէ բան, որ դրսից է մտնում մարդու մեջ, չի կարող պղծել նրան, այլ ինչ որ նրանից է դուրս ելնում, ա՛յն է պղծում մարդուն։

Հեթանոս կնոջ հավատը

Ապա այնտեղից ելնելով՝ եկավ Տյուրոսի ու Սիդովնի սահմանները։ Մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որևէ մեկն իմանա, սակայն չկարողացավ թաքնված մնալ։ Մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց, լսեց նրա մասին. եկավ ընկավ Հիսուսի առաջ։ Այս կինը հեթանոս էր, Ասորիքի Փյունիկեից էր։ Նա աղաչում էր Հիսուսին, որ իր դստեր միջից դևը հանի։ Բայց Հիսուսն ասաց նրան. «Թո՛ւյլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լավ չէ մանուկների հացն առնել և շների առաջ գցել»։ Իսկ կինը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրվում»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Այդ խոսքիդ համար գնա՛, դևը քո դստեր միջից դուրս է եկել»։ Կինը գնաց իր տունը և դևին ելած գտավ, դստերն էլ՝ անկողնու վրա պառկած։

Բազմության միջից մեկը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, քեզ մոտ բերեցի որդուս, որին մի համր ոգի է բռնել և որտեղ պատահի, նրան գետնին է զարկում. որդիս փրփրում է, կրճտացնում է իր ատամները և ապա փայտանում։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն նրան, բայց չկարողացան»։ Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ պիտի լինեմ ձեզ հետ, մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ ձեզ. նրան ինձ մո՛տ բերեք»։ Եվ նրան Հիսուսի մոտ բերեցին։ Երբ ոգին նրան տեսավ, իսկույն ցնցեց տղային։ Վերջինս էլ, գետնին ընկնելով, սկսեց թավալվել և փրփրել։ Հիսուսը հարցրեց նրա հորը և ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրից, ինչ այս բանը նրան պատահել է»։ «Մանկությունից,- ասաց հայրը։- Ոգին շատ անգամ նրան կրակի ու ջրի մեջ է նետում, որ կորստյան մատնի. արդ, եթե կարող ես ինչ-որ բան անել, Տե՛ր, գթա՛ և օգնի՛ր մեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Ասացիր՝ "Եթե կարող ես"։ Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։ Տղայի հայրն իսկույն աղաղակեց և ասաց. «Հավատում եմ, օգնի՛ր իմ անհավատությանը»։ Երբ Հիսուսը տեսավ, որ ժողովուրդն իրար վրա է կուտակվում, սաստեց պիղծ ոգուն և ասաց. «Համր և խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրա միջից և այլևս չմտնես նրա մեջ»։ Պիղծ ոգին աղաղակեց, նրան ուժգին ցնցեց և դուրս ելավ։ Պատանին մեռելի պես եղավ, այնպես որ շատերն ասացին, թե մեռավ։ Հիսուսը բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, և նա ոտքի կանգնեց։

Զանազան բժշկումներ

Եվ նա, ժողովարանից դուրս գալով, մտավ Սիմոնի տունը։ Սիմոնի զոքանչը բարձր ջերմության մեջ տառապում էր, և նրա համար աղաչեցին Հիսուսին։ Նա կանգնեց նրա մոտ, սաստեց ջերմին, և ջերմը թողեց նրան։ Հիվանդն անմիջապես ոտքի ելավ և սպասարկում էր նրանց։

Եվ երբ Հիսուսը ցամաք ելավ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մեջ դևեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել և ոչ էլ տան մեջ էր բնակվել, այլ գերեզմանների։ Տեսնելով Հիսուսին՝ աղաղակեց, ընկավ նրա առաջ ու բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՛ւս, բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր». որովհետև Հիսուսը պիղծ ոգուն այդ մարդուց դուրս գալու հրաման էր տվել։ Արդարև շատ վաղուց տիրել էր նրան։ Նրան կապում էին շղթաներով, պահում երկաթների մեջ, բայց կոտրում էր կապանքները և դևից քշվում անբնակ վայրեր։ Հիսուսը հարցրեց նրան և ասաց. «Անունդ ի՞նչ է»։ Եվ նա ասաց. «Լեգեոն». որովհետև նրա մեջ շատ դևեր էին մտել։ Աղաչում էին Հիսուսին, որ իրենց անդունդներ գնալու հրաման չտա։ Այնտեղ մեծ թվով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լեռան վրա։ Աղաչեցին նրան, որ հրաման տա իրենց՝ գնալ մտնել նրանց մեջ։ Թույլատրեց նրանց, և դևերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մեջ. և երամակը գահավանդից ընկավ լիճն ու խեղդվեց։ Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան և պատմեցին քաղաքում ու ագարակներում։ Եվ երբ մարդիկ դուրս եկան կատարվածները տեսնելու և եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, բայց որը հագնված և զգաստացած՝ նստած էր Հիսուսի ոտքերի մոտ, վախեցան։

Բայց, արդարև, ասում եմ ձեզ, թե այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչև որ չտեսնեն Աստծու արքայությունը»։

Հիսուսի պայծառակերպությունը

Այս խոսքերից մոտ ութ օր հետո, իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, լեռը ելավ՝ աղոթքի կանգնելու։ Եվ երբ աղոթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպվեց, նրա հագուստը փոխվեց և փայլուն-սպիտակ դարձավ։ Եվ ահա երկու մարդիկ խոսում էին նրա հետ։ Նրանք Մովսեսն ու Եղիան էին, որոնք փառքով երևալով՝ խոսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղեմում։

Իսկ Պետրոսը և նրա հետ գտնվողները ծանր քնի մեջ էին ընկել, երբ արթնացան ու տեսան նրա փառքը և երկու մարդկանց, որոնք կանգնած էին նրա մոտ։ Այն ժամին, երբ նրանք հեռանում էին Հիսուսից, Պետրոսն ասաց. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղավար շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկը՝ Եղիայի համար»։ Եվ չգիտեր, թե ինչ էր խոսում։

Եվ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց և ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետև իմ միակն է։ Ահա չար ոգին զարկում է նրան, և որդիս հանկարծակի սկսում է ճչալ։ Ոգին սաստիկ ցնցում է նրան, թավալեցնում, փրփրեցնում, դժվարությամբ է հեռանում նրանից՝ խորտակելով նրան։ Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ և մոլորված սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ և ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»։ Եվ մինչ նա մոտենում էր, դևը գետին խփեց նրան ու ցնցեց։ Հիսուսը սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը և տվեց նրան նրա հորը։

Հիսուսը և Բեեղզեբուղը

Եվ Հիսուսը բժշկեց մի համրի, որի մեջ դև կար, և երբ դևը ելավ, համրը խոսեց, և ամբողջ ժողովուրդը զարմացավ։

Եվ աշակերտներից մեկը հարվածեց քահանայապետի ծառային և կտրեց գցեց նրա աջ ականջը։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Թո՛ւյլ տվեք, բավ է եղածը»։ Եվ դիպչելով ականջին՝ բժշկեց այն։

Եվ երբ Հովհաննեսի պատգամաբերները գնացին, նա սկսեց ժողովրդին խոսել Հովհաննեսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժվող մի եղե՞գ։ Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարված մի մա՞րդ. ահավասիկ նրանք, որ փառավոր զգեստներով են և փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են։ Ապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. մի մարգարե՞։ Այո՛, ասում եմ ձեզ, առավել քան մարգարեն, որովհետև Հովհաննեսը նա է, որի մասին գրված է.

"Ահա քո առջևից ուղարկում եմ իմ պատգամաբերին,

որպեսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի"(Մղք. 3.1)։

Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ չկա ավելի մեծ մարգարե, քան Հովհաննեսը. բայց Աստծու արքայության մեջ ամենափոքրն ավելի մեծ է, քան նա»։

Ողջ ժողովուրդը, նաև մաքսավորները, լսելով, ընդունեցին Աստծու արդարությունը՝ մկրտվելով Հովհաննեսի մկրտությամբ։ Իսկ փարիսեցիները և Օրենքի ուսուցիչները Հովհաննեսից չմկրտվելով՝ Աստծու խորհուրդն անարգեցին։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.