Milagres
Os milagres manifestam o poder soberano de Deus. Desde a criação até os sinais de Jesus e dos apóstolos, Deus intervém sobrenaturalmente na história para revelar sua glória e amor.
O Deus dos milagres
Para Deus nada é impossível. Ele abriu o mar, fez cair fogo do céu e ressuscitou mortos. Seu poder não tem limites.
Հիսուսը հայացքը հառեց նրանց վրա և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն ինչ հնարավոր է»։
Հիսուսը հայացքը հառեց նրանց վրա և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն ինչ հնարավոր է»։
որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»։
«Ահա ես բոլոր մարմնավորների Տերը՝ Աստվածն եմ. մի՞թե որևէ բան կարող է ինձնից թաքուն մնալ»։
Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և Տերը հարավային հողմի ուժով ողջ գիշեր ծովը հետ մղեց և ծովը ցամաք դարձրեց՝ պատռելով ջուրը։ Իսրայելի որդիները մտան ծովի մեջ, ինչպես ցամաքի, ու ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ դարձավ։
Մոռացան նրա երախտիքները և սքանչելիքները,
Որ ցույց տվեց նրանց.
Սքանչելիքները, որ գործեց նրանց հայրերի առջև՝
Եգիպտացիների երկրում և Տայանի դաշտի վրա։
Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց
Եվ գիշերն ամբողջ՝ հրեղեն լույսով։
Milagres pela fé
Se tiverdes fé como um grão de mostarda, movereis montanhas. A fé é a chave que acessa o poder miraculoso de Deus.
Հիսուսը պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանը ասեք. "Տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ", կտեղափոխվի։ Եվ անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։
Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կարող եք անել այդ թզենուն պատահածը, այլև թեկուզ այդ լեռանն ասեք՝ "Ելի՛ր ու ծո՛վն ընկիր", կկատարվի։
Հիսուսը նրան ասաց. «Ասացիր՝ "Եթե կարող ես"։ Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։
Աչքերը հառելով նրանց՝ Հիսուսն ասաց. «Մարդկանց համար դա անկարելի է, բայց ո՛չ Աստծու համար»։
Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է»։
Եվ նրանց անհավատության պատճառով այնտեղ շատ հրաշքներ չգործեց։
Sinais e prodígios
Os apóstolos realizaram sinais e maravilhas em nome de Jesus. Os dons do Espírito incluem a operação de milagres e a fé sobrenatural.
Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, նշաններով ու զարմանահրաշ գործերով, որոնք Աստված, ինչպես արդեն գիտեք, նրա միջոցով գործեց ձեր մեջ։
Եվ մինչ նրանք աղոթքի մեջ էին, շարժվեց այն տեղը, որտեղ նրանք հավաքված էին։ Ամենքը լցվեցին Սուրբ Հոգով և Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։
Հրեա երդվեցնողները
Աստված ոչ պակաս զորավոր գործեր էր անում Պողոսի միջոցով. մինչև իսկ նրա քրտինքը չորացրած թաշկինակներ կամ վարշամակներ էին տանում հիվանդների մոտ, և ախտերը հեռանում էին նրանցից, ու չար ոգիները դուրս էին գալիս նրանց միջից։
Առաքյալ լինելու նշանները Աստված ցույց տվեց այն գործերով՝ նշաններով, սքանչելիքներով և զորավոր հրաշքներով, որ ես մեծ համբերությամբ կատարեցի ձեր մեջ։
Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։
Մեկին իմաստության խոսք է տրված Հոգու կողմից, մյուսին՝ գիտության խոսք՝ ըստ նույն Հոգու, մեկ ուրիշին՝ հրաշագործ հավատ՝ նույն Հոգու միջոցով, մեկ ուրիշին՝ բժշկության շնորհ՝ նույն Հոգու միջոցով, մեկ ուրիշին՝ հրաշագործություն, մեկ ուրիշին մարգարեություն, մեկ ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տեսակ-տեսակ լեզուներ, մեկ ուրիշին՝ լեզուների թարգմանություն։
Հիսուսն ասաց. «Արգելք մի՛ եղեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի ու կարողանա ինձ հայհոյել. քանզի նա, ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է։
Milagres de cura e provisão
A oração da fé salvará o enfermo. Deus provê, cura e intervém quando clamamos a Ele com fé genuína.
Հավատով արված աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի, իսկ գործած մեղքն էլ նրան կներվի։
Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։
Եղիան մարդ էր մեզ բոլորիս նման. նա հանկարծ աղոթեց, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց։
Ապա դարձյալ աղոթեց, և երկինքն անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը։
Վերցնելով հինգ նկանակը և երկու ձուկը՝ նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ Ամենքը կերան և հագեցան, տասներկու սակառ էլ կտորտանք հավաքեցին։
Կուչ եկած կնոջ բժշկումը շաբաթ օրով
Մի շաբաթ օր Հիսուսը մի ժողովարանում ուսուցանում էր։ Եվ ահա այնտեղ կար մի կին, որին չար դևը տասնութ տարի բռնած էր պահում. կուչ էր եկած ու ամենևին վեր նայել չէր կարողանում։ Հիսուսը, նրան տեսնելով, կանչեց իր մոտ և ասաց. «Ո՛վ կին, բժշկված ես քո հիվանդությունից»։ Ձեռքը դրեց նրա վրա, և նույն ժամին հիվանդն ուղղվեց ու Աստծուն փառք էր տալիս։ Ժողովրդապետը բարկացավ, թե ինչո՛ւ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. «Վեց օր կա, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկեք բուժվեք և ոչ թե շաբաթ օրը»։ Տերը նրան պատասխանեց՝ ասելով. «Կեղծավորնե՛ր, ձեզնից յուրաքանչյուր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում և չի՞ տանում ջուր տալու։ Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի կապել էր, մի՞թե արժանի չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։ Եվ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակվում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդն ուրախանում էր այն բոլոր փառավոր գործերի համար, որ կատարվում էին Հիսուսի կողմից։
Հիսուսն այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։
Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ էր գալու»։
Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»։
Իր աշակերտների առաջ Հիսուսը բազում այլ նշաններ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն։ Բայց այսքանը գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։
Այն ժամանակ մտավ և մյուս աշակերտը, որ ավելի շուտ էր գերեզման եկել. տեսավ ու հավատաց, քանի որ դեռ չէին հասկացել գրվածը. «Մեռելներից հարություն պիտի առնի»։
Discernimento nos sinais
A Bíblia alerta contra falsos milagres e sinais enganosos. Devemos provar os espíritos e não seguir sinais que desviam de Deus.
Պատիժ կռապաշտություն հորդորողներին
«Զգո՛ւյշ եղիր, որ կատարես այն ամենը, ինչ ես այսօր հաղորդում եմ քեզ։ Դրա վրա ոչինչ մի՛ ավելացրու և դրանից ոչինչ մի՛ պակասեցրու։ Եթե ձեր մեջ մարգարե կամ երազահան ելնի և քեզ մի նշան կամ հրաշք ցույց տա, քեզ ասած նշանը կամ հրաշքը կատարվի, և հետո նա ասի՝ "Գնանք պաշտենք աստվածների", որոնք օտար են և անծանոթ ձեզ համար, մի՛ լսեք այդ մարգարեի խոսքերը կամ երազահանի երազները, որովհետև Տերը՝ Աստված, դրանով փորձում է ձեզ՝ իմանալու, թե սիրո՞ւմ եք Տիրոջը՝ մեր Աստծուն, ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։
Եվ տեսա, որ վիշապի, գազանի և սուտ մարգարեի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ՝ նման գորտերի։ Քանի որ նրանք դիվական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագավորների մոտ՝ նրանց պատերազմի հավաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրվա համար.
Նշանի հայցում
Այդ ժամանակ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք դիմեցին Հիսուսին և ասացին. «Վարդապե՛տ, ուզում ենք մի նշան տեսնել քեզնից»։ Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նշան չի տրվի նրան Հովնան մարգարեի նշանից բացի։ Ինչպես որ Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորի մեջ, նույնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի ընդերքում։
Վա՜յ անհավատ քաղաքներին
Այդ ժամանակ Հիսուսն սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում նրա բազմաթիվ հրաշքները կատարվեցին, բայց նրանք չապաշխարեցին։ «Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարել էին։ Բայց ասում եմ ձեզ, Տյուրոսի ու Սիդովնի երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար։ Եվ դո՛ւ, Կափառնաո՛ւմ, մինչև երկինք չես բարձրանա, այլ մինչև դժոխք կիջնես, որովհետև եթե Սոդոմում կատարվեին այն հրաշքները, որ քո մեջ կատարվեցին, մինչ այսօր հաստատ կանգուն կլիներ։ Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան քեզ համար»։
A criação como milagre
O próprio corpo humano é milagre de Deus. Toda a criação testifica do poder e da sabedoria do Criador.
Ես գիտեմ, Տե՜ր, որ դու ես տեսնում
Աղքատի դատաստանը և տնանկի իրավունքը։
Արդարները պիտի գոհություն մատուցեն քո անվանը,
Ուղղամիտները քո դիմաց պիտի բնակվեն։
Դպրապետին՝ որդու գաղտնիքների մասին։ Սաղմոս Դավթի
Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն.
Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից Եսայի մարգարեի միջոցով ասվածը.
«Ահա կույսը կհղիանա
և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել»(Ես. 7.14),
որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
Երբ աշակերտները տեսան, որ քայլում է լճի վրայով, կարծեցին, թե մի ուրվական է, և աղաղակ բարձրացրին, որովհետև ամենքն էլ տեսան նրան և վախեցան։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։
Իսկ երբ Հիսուսը լսեց, նրան պատասխանեց և ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և նա կապրի»։
Եվ երբ նա մոտեցավ Ձիթենյաց լեռան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմությունը ուրախությամբ և բարձրաձայն սկսեց փառաբանել Աստծուն՝ կատարված բոլոր հրաշագործությունների համար, որ տեսան։ Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է թագավորը, որ գալիս է Տիրոջ կողմից(Սաղ. 117(118).26). խաղաղությո՜ւն երկնքում և փա՜ռք Բարձրյալին»։
Հիսուսի համբարձումը
Այս ասելուց հետո, մինչ նայում էին, նա վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։
ես գետնին ընկա ու լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. "Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ"։
8. Մորեխներ
Տերն ասաց Մովսեսին. «Մտի՛ր փարավոնի մոտ, որովհետև ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտոնյաների սրտերը, որպեսզի իմ պատիժները հերթով թափվեն նրանց վրա, որպեսզի դուք պատմեք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թե ինչպե՛ս վարվեցի եգիպտացիների հետ և ի՛նչ հրաշքներ գործեցի, որպեսզի ճանաչեք, որ ես եմ Տերը»։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.