Misericórdia
A misericórdia de Deus é eterna e inesgotável. Ele se compadece dos que sofrem, perdoa os arrependidos e derrama graça sobre os que não merecem. Grande é a sua fidelidade.
A misericórdia de Deus
Quem é Deus como tu, que perdoa a iniquidade? Ele se deleita em ter misericórdia e não retém a ira para sempre.
Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները,
անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները
և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն,
քանի որ ողորմություն կամեցող է։
Դպրապետին։ Դավթի՝ սաղմոս իմաստության, երբ Դովեկ Եդովմացին Սավուղին պատմեց, թե ահա Դավիթն Աբիմելեքի տանն է
Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ
Եվ սեղանիդ շուրջը կնստեմ, Տե՜ր։
Թող լսեմ քո օրհնության ձայնը
Եվ պատմեմ քո բոլոր սքանչելիքները։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Տե՛ր, սիրտս չհպարտացավ,
Եվ աչքերս չխրոխտացան.
Մեծամեծների հետ ես չքայլեցի,
Ոչ էլ նրանց հետ, ովքեր գերազանց էին ինձնից։
Այլ խոնարհվեցի մոր ստինքից կտրված
Մանուկի նման, որի ցանկությունը
Նույն տեղը դառնալն է։
Իսկ եթե հպարտացրի անձս,
Թող այսպես լինի հատուցումը հոգուս.
Բայց դու, ո՜վ Տեր, ողորմի՛ր ինձ, ոտքի՛ հանիր ինձ,
Որ հատուցեմ նրանց։
Այս է այն ազգը, որ փնտրում է Տիրոջը,
Որ ուզում է տեսնել Հակոբի Աստծու երեսը։
Իր շտեմարաններից պիտի արբեցնի լեռներին,
Իր գործի բերքով կլցնի երկիրը։
Graça e perdão
Onde o pecado abundou, superabundou a graça. Deus convida todos ao arrependimento e promete perdão total aos que confessam.
Բայց շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև, եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որչա՜փ առավել Աստծու շնորհն ու պարգևը մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով առատացան շատերի մեջ։
Ուրեմն ի՞նչ. մե՞ղք գործենք, որովհետև Օրենքի տակ չենք, այլ շնորհի։ Քա՛վ լիցի։
Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեր մեղքերի հետևանքով, մեզ վերստին կյանք տվեց Քրիստոսի հետ, որովհետև շնորհով փրկվեցինք։
Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Ահա թե ինչու հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։
Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։
ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից,
անօրեն մարդը՝ իր խորհուրդներից,
թող նա վերադառնա Տիրոջ մոտ
և ողորմություն կգտնի
մեր Աստծու մոտ,
որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։
Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ,
դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։
Տերը՝ Աստված, մեր դատավորն է։
Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,
Misericórdia e compaixão
Misericórdia quero e não sacrifício. Deus nos chama a ser misericordiosos como Ele é, perdoando e acolhendo o próximo.
Գնացե՛ք, սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում "Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ"(Ովս. 6.6), որովհետև չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։
Այդ ժամանակ Պետրոսը մոտեցավ նրան և ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ»։ Հիսուսն ասաց նրան. «Քեզ չեմ ասում մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ»։
Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։
Սակայն դու քո բազում գթության և ողորմության պատճառով իսպառ չլքեցիր նրանց և նրանց մերժելով չհեռացրիր քեզանից, որովհետև դու հզոր ես, գթած և ողորմած, երկայնամիտ և բազումողորմ։
Ո՞վ է նման Տիրոջը՝ մեր Աստծուն,
Որ բնակվում է բարձունքներում
Acessar a misericórdia
Cheguemos com confiança ao trono da graça. Ali encontramos misericórdia e graça para socorro no tempo oportuno.
Ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք։
Հոգևոր պաշտամունք
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։
Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը.
Եվ դա Աստծուց է, որովհետև ձեզ շնորհ տրվեց, որպեսզի ոչ միայն հավատաք Քրիստոսին, այլև նրա համար չարչարվեք՝
Զատկի պատրաստություն
Եզեկիան Իսրայելի և Հուդայի երկրներ մարդ ուղարկեց և նամակ գրեց Եփրեմի ու Մանասեի երկրներին, որ գան Տիրոջ տունը, Երուսաղեմ՝ Իսրայելի Աստծու զատիկը կատարելու։ Արքան, իշխաններն ու բոլոր ժողովականները, որ գտնվում էին Երուսաղեմում, որոշեցին Զատիկը տոնել երկրորդ ամսին, որովհետև չէին կարողացել ժամանակին կատարել այն, քանի որ բավական թվով քահանաներ դեռ չէին մաքրվել, և ժողովուրդը չէր հավաքվել Երուսաղեմում։ Սա ընդունելի թվաց արքային ու հավաքվածներին, և նրանք որոշեցին, որ լուր ուղարկեն ամբողջ Իսրայելին՝ Բերսաբեեից մինչև Դան, որպեսզի գան և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու զատիկը տոնեն Երուսաղեմում, քանի որ քիչ մարդ էր հավաքվել՝ հակառակ գրվածի։
Սուրհանդակները, ըստ թագավորի հրամանի, թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելի ու Հուդայի բնակիչների մոտ և ասացին. «Իսրայելացինե՛ր, դարձե՛ք դեպի Տերը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, որ նա էլ դառնա դեպի փրկվածներդ ու Ասորեստանի արքայի ձեռքից ազատվածներդ։ Մի՛ նմանվեք ձեր եղբայրներին ու հայրերին, որոնք ընդվզեցին Տիրոջ՝ իրենց հայրերի Աստծու դեմ, և նա կործանման մատնեց նրանց, ինչպես դուք տեսնում եք։ Արդ, կամակորություն մի՛ արեք, փա՛ռք տվեք Աստծուն, մտե՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է հավիտյան, ծառայե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ նա ձեզնից հեռացնի իր սաստիկ բարկությունը։ Եթե դառնաք դեպի Տերը, ձեր եղբայրներն ու որդիները գթության կարժանանան իրենց բոլոր գերեվարողներից, և Տերը՝ մեր Աստվածը, նրանց կվերադարձնի այս երկիրը։ Քանի որ ողորմած ու գթառատ լինելով՝ մեզնից երես չի թեքի, եթե դառնանք դեպի նա»։
Սուրհանդակները գնում էին քաղաքից քաղաք, Եփրեմի ու Մանասեի լեռները՝ մինչև Զաբուղոն, բայց նրանց ծաղրում ու արհամարհում էին։ Սակայն Ասերի, Մանասեի և Զաբուղոնի բնակիչներից ոմանք խոնարհ գտնվեցին և եկան Երուսաղեմ։ Տիրոջ ձեռքը Հուդայի վրա էր նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի գան ու կատարեն այն, ինչ պատվիրել էին արքան ու իշխաններն ըստ Տիրոջ խոսքի։
Զատկի տոնակատարությունը
Երուսաղեմում մեծ բազմություն հավաքվեց, որ երկրորդ ամսում կատարեն Բաղարջակերաց տոնը։ Նրանք վեր կացան ու քանդեցին բոլոր զոհասեղանները, որ կային Երուսաղեմում և բոլոր այն սեղանները, որոնց վրա խունկ էին ծխում սուտ աստվածներին, քանդեցին ու գցեցին Կեդրոնի հեղեղատը։ Նրանք զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիներն ամաչում էին, որ անմաքուր են, և մաքրվեցին և ապա ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։ Նրանք ըստ իրենց կանոնի կանգնեցին իրենց տեղում, ինչպես պատվիրել էր Աստծու մարդ Մովսեսը, և քահանաները զոհի արյունն ընդունում էին ղևտացիների ձեռքից։ Քանի որ հավաքվածներից շատերը դեռ մաքրված չէին, ղևտացիները պետք է մորթեին զատկանան զոհը բոլոր նրանց համար, ովքեր չէին կարողացել սրբել իրենց Տիրոջ համար։ Թեև Եփրեմի, Մանասեի, Իսաքարի, Զաբուղոնի մարդկանցից շատերը մաքրված չէին, բայց կերան զատիկը՝ հակառակ գրվածի։ Եզեկիան, նրանց համար աղոթելով, ասաց. «Բարերա՛ր Տեր, ողորմի՛ր բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտն ուղղել են Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն փնտրելուն, թեև ըստ սրբարանի օրենքի՝ մաքրված չեն»։ Տերը լսեց Եզեկիային ու ներեց ժողովրդին։
Երուսաղեմում գտնվող իսրայելացիները Բաղարջակերաց տոնը յոթ օր տոնեցին մեծ ուրախությամբ՝ ամեն օր օրհնաբանելով Տիրոջը, իսկ քահանաներն ու ղևտացիները նվագակցում էին Տիրոջ փառաբանությանը հատկացված նվագարաններով։ Եզեկիան գովասանքի խոսքեր ասաց բոլոր ղևտացիներին և մյուս իմաստուններին, որոնց ծանոթ էր Տիրոջ բարի հանճարը։ Յոթ օր կատարեցին Բաղարջակերաց տոնը՝ փրկության զոհեր մատուցելով ու գոհաբանելով Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
Հավաքվածները միահամուռ առաջարկեցին յոթ օր ևս տոն անել. և յոթ օր ևս ուրախություն արեցին։ Եզեկիան Հուդայից եկածներին տվեց հազար զվարակ ու յոթ հազար ոչխար, իսկ իշխանները ժողովրդին տվեցին հազար զվարակ և տասը հազար ոչխար։ Քահանաներից շատ-շատերը մաքրվեցին, և բոլոր հավաքվածները՝ քահանաներն ու ղևտացիները, ինչպես նաև Հուդայի ամբողջ ժողովուրդը, Իսրայելից այնտեղ ներկա գտնվողները և Իսրայելից տեղափոխված ու Հուդայում բնակություն հաստատածները, ուրախացան։ Երուսաղեմում մեծ ուրախություն եղավ. Իսրայելի արքա Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած այսպիսի տոն չէր եղել Երուսաղեմում։
Այնուհետև քահանաներն ու ղևտացիները ոտքի ելան և օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի եղավ, ու նրանց աղոթքը հասավ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։
Իսրայելը՝ պոռնկուհի
«Եթե մարդն արձակի իր կնոջը,
և սա հեռանա նրանից ու ամուսնանա ուրիշ տղամարդու հետ,
ապա նորից հետ գա նախկին մարդու մոտ,
արդյոք այդ կինը ամբողջապես պղծված չի՞ լինի։
Իսկ դու պոռնկացար բազում հովիվների հետ
և վերադարձար ինձ մոտ,- ասում է Տերը։-
Բարձրացրո՛ւ աչքերդ,
ուղիղ դեպի առա՛ջ նայիր և տե՛ս,
թե քո ճանապարհներին ուր ասես պղծությամբ չթաթախվեցիր։
Ագռավի պես մենակ ու անօգնական՝
նստեցիր այդ ճանապարհներին
և քո պոռնկություններով ու չարություններով երկիրը պղծեցիր։
Ի գայթակղություն քեզ՝
բազում հովիվներ ունեցար,
պոռնիկ կնոջ կերպարանք առար և բոլորի մոտ կորցրիր քո ամոթը։
Չընդունեցիր ինձ իբրև Տեր,
իբրև Հայր և Իշխան քո կուսության։
"Մի՞թե Տերը հավիտյան բարկացած պիտի մնա
և բարկությունն ընդմիշտ պիտի պահի՞".-
ահա այսպես ասացիր դու,
գործեցիր այդ բոլոր չարիքները և զորացար»։
Իսրայելը և Հուդայի երկիրը պետք է զղջան
Հովսիա արքայի օրոք Տերն ինձ ասաց. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց Իսրայելի այդ բնակչությունը. միայնակ գնաց և այնտեղ՝ բոլոր բարձր լեռների վրա ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացավ։
Այդքան պոռնկանալուց հետո ես նրան ասացի՝ "Ինձ մո՛տ վերադարձիր", բայց չվերադարձավ։ Նրա ցոփությանն ականատես եղավ ուխտադրուժ Հուդան։
Նաև այս տեսա. Իսրայելի բնակչությունն ամբողջովին տարվեց շնությամբ և բռնվեց դրա մեջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տվեցի ձեռքը, ու ես տեսա, որ նրա ուխտադրուժ քույրը՝ Հուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացավ։
Նա իր պոռնկությամբ, որ չնչին բան էր համարում, երկիրը պղծեց՝ քարի ու փայտի հետ շնանալով։
Այս ամենից հետո,- ասում է Տերը,- նրա ուխտադրուժ քույր Հուդան չվերադարձավ դեպի ինձ ամբողջ սրտով, այլ վերադարձավ ստությամբ։
Իսրայելը,- ասում է ինձ Տերը,- արդարացրեց իր ապստամբությունը ուխտազանց Հուդայի համեմատությամբ։
Այլ գնա՛ և այս պատգամները հռչակի՛ր հյուսիսի կողմերում՝ ասելով.
"Ինձ մո՛տ վերադարձիր, ո՛վ դու Իսրայելի բնակչություն,- ասում է Տերը։-
Ես ձեզ վրա չեմ բարկանա,
քանզի ես ողորմած եմ,-
ասում է Տերը,
ձեր դեմ հավիտյան ոխ չեմ պահի։
Բայց դու գիտակցի՛ր քո անօրենությունները,
որովհետև դու ամբարշտացար Տիրոջ՝ քո Աստծու դեմ
և օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ,
իսկ իմ ձայնը չլսեցիր,- ասում է Տերը։-
Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձե՛ք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ,- ասում է Տերը։- Կվերցնեմ ձեզ. ամեն քաղաքից՝ մեկին և ամեն ցեղից՝ երկուսին ու ձեզ կտանեմ Սիոն։
Իմ սրտին հաճելի հովիվներ կտամ ձեզ. թող նրանք հովվեն ձեզ՝ հովվելով իմաստությամբ։
Ու երբ երկրի վրա այն օրերին դուք բազմանաք ու աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասելու՝ "Իսրայելի Սուրբի Ուխտի տապանակը". չի հիշվելու այն, նրա անունն այնտեղ չի տրվելու, այլևս չի փնտրվելու այն և նորը չի շինվելու։
Այն օրերին ու այն ժամանակ Երուսաղեմը Տիրոջ աթոռ են կոչելու. բոլոր ազգերը Տիրոջ անվան համար հավաքվելու են Երուսաղեմում և այլևս չեն հետևելու իրենց սրտերի չար խորհուրդներին։
Այն օրերին Իսրայելի տունը միանալու է Հուդայի տանը, և հյուսիսից ու բոլոր գավառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրև ժառանգություն տվեցի նրանց հայրերին"»։
Անառակ ժողովրդի վերադարձը
Ես ասացի. «Թող լինի՛, Տե՛ր»։
«Ձեզ որդիներիս մեջ կարգել կամեցա՝
ձեզ տալու ընտիր երկիրը՝
իբրև ազգերի Ամենակալ Աստծու մեծահռչակ ժառանգություն.
ասացի, որ հայր կոչես ինձ
և այլևս երես չթեքես ինձնից։
Բայց ինչպես կինն է անարգում իր ամուսնուն,
այնպես էլ դու անարգեցիր ինձ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը։-
Լացի ու պաղատանքի ձայն լսվեց իսրայելացիների շուրթերից,
քանի որ անիրավություն գործեցին իրենց ճանապարհներին
և մոռացան Աստծուն՝ իրենց Սրբին։
Դարձե՛ք, որդինե՛ր, դարձե՛ք, և ես կբուժեմ ձեր վերքերը»։
Նրանք ասացին. «Ահա մենք կանք,
քանզի դու ես Տերը՝ մեր Աստվածը։
Արդարև, ունայն էին բլուրների և բարձունքների պաշտամունքը
և նրանց զորությունը.
Իսրայելի տան փրկությունը Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքին է։
Մեր մանկությունից ի վեր խայտառակությունը սպառեց մեր հայրերի վաստակը՝
նրանց հոտերն ու նախիրները, նրանց տղաներին ու աղջիկներին։
Մեր ամոթով քուն մտանք,
և մեր անարգանքները մեզ ծածկեցին,
քանի որ մենք և մեր հայրերը մանկությունից մինչև այսօր
մեր Աստծու առաջ մեղք գործեցինք և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը չլսեցինք»։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.