Morte de Jesus
A morte de Jesus é o sacrifício supremo do amor de Deus. Na cruz, o Cordeiro de Deus carregou os pecados do mundo, satisfez a justiça divina e abriu o caminho da salvação para todos.
O sacrifício na cruz
Jesus disse: 'Está consumado!' Na cruz, Ele cumpriu toda a lei, pagou o preço do pecado e reconciliou a humanidade com Deus.
Հիսուսի մահը
Այնուհետև Հիսուսը, իմանալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։ Այնտեղ քացախով լի մի աման կար. լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին, դրեցին եղեգի ծայրին ու մոտեցրին նրա բերանին։ Երբ Հիսուսը լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է»։ Եվ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց։
Իսկ զինվորները Հիսուսին խաչը հանելուց հետո վերցրին նրա հագուստներն ու չորս մասի բաժանեցին. յուրաքանչյուր զինվորի՝ մեկ մաս։ Պատմուճանն էլ վերցրին, բայց քանի որ այն առանց կարի էր՝ միակտոր, վերևից ներքև ամբողջովին հյուսած, ուստի միմյանց ասացին. «Եկեք այն իզուր չպատռտենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի», որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է.
«Իմ հագուստներն իրար մեջ բաժանեցին
ու իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»(Սաղ. 21(22).19(18))։
Զինվորներն այս ամենն արեցին։
Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրն ու մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը, և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուսը տեսավ մորն ու նրան մոտ կանգնած սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից սկսած՝ աշակերտը նրան իր մոտ վերցրեց։
Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին, իսկ չարագործներին էլ, մեկին աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը, խաչեցին։ Եվ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա հանդերձները բաժանելու համար վիճակ գցեցին։ Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալ Որդին»։ Զինվորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում. «Եթե դու հրեաների թագավորն ես, փրկի՛ր ինքդ քեզ»։ Եվ նրա խաչի վրա մի գրություն կար՝ գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով՝ «Սա՛ է հրեաների արքան»։
Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։ Նրա ընկերը, նրան սաստելով, պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»։ Եվ ասաց Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։
Հիսուսի մահը
Վեցերորդ ժամին խավար պատեց ամբողջ երկիրը, մինչև իններորդ ժամը։ Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ»(Սաղ. 21(22).2)։
Եվ ահա տաճարի վարագույրը երկու մասի պատռվեց՝ վերից վար, երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին ու ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան։ Նրա հարությունից հետո, գերեզմաններից ելնելով, մտան սուրբ քաղաքը և շատերին երևացին։
Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Աստծու Որդին էր սա»։
Բայց նա վիրավորվեց մեր մեղքերի համար
և մեր անօրենությունների համար պատժվեց.
մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց,
և նրա վերքերով մենք բժշկվեցինք։
Ամենքն էլ մոլորված ոչխարներ են.
մարդն իր ճանապարհին մոլորվեց,
և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։
Նա մորթվելու տարվեց ոչխարի պես.
և գառան նման անմռունչ կանգնած է խուզողի առաջ
և այնպես իր բերանը չի բացում։
O amor que se entrega
Ninguém tem maior amor do que aquele que dá a vida pelos amigos. Deus prova seu amor em que Cristo morreu por nós quando ainda éramos pecadores.
Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար։
Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը.
Որովհետև, եթե հաշտվեցինք Աստծու հետ իր Որդու մահվամբ այն ժամանակ, երբ թշնամի էինք իրեն, որչա՜փ առավել փրկված կլինենք նրա կյանքով, երբ արդեն հաշտված ենք։
Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։
և նա՛ է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև ամբողջ աշխարհի։
Ինքն իրեն խոնարհեցրեց՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ՝ խաչի մահ։
Morte e ressurreição
Jesus morreu e ressuscitou, e a morte não mais tem domínio sobre Ele. Pelo batismo, participamos de sua morte e ressurreição.
Գիտենք, որ Քրիստոսը մեռելներից հարություն առավ և այլևս չի մեռնի, և մահը նրան այլևս չի տիրի։ Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար։
Կամ չգիտե՞ք, թե մենք, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, նրա մահով մկրտվեցինք։ Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոսը Հոր փառքով մեռելներից հարություն առավ, այնպես էլ մենք քայլենք նորոգված կյանքով։
Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան, նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։
Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, նշաններով ու զարմանահրաշ գործերով, որոնք Աստված, ինչպես արդեն գիտեք, նրա միջոցով գործեց ձեր մեջ։ Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրա գամեցիք ու սպանեցիք նրան, ում Աստված հարություն տվեց՝ քանդելով մահվան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահն իշխեր նրա վրա։
Ես եմ բարի հովիվը. բարի հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար։
Ամեն անգամ, երբ այս հացն ուտում եք և այս բաժակը խմում, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.