Pular para o conteúdo
Publicidade

A mulher sábia

Por Bíblia Online

A mulher sábia constrói sua casa sobre o fundamento do temor do Senhor. Sua sabedoria abençoa a família, a comunidade e as gerações futuras.

A sabedoria que edifica

A mulher sábia edifica sua casa. O temor do Senhor é o princípio da sabedoria e a instrução que conduz à honra.

Իմաստուն կանայք կառուցում են իրենց տները, իսկ անզգամները կործանում իրենց ձեռքերով։

Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից,

սրբերի խորհուրդը՝ հանճար,

օրենքի իմացությունը մտքի հարստություն է։

Տիրոջից երկյուղը խրատ է և իմաստություն, և փառքի սկիզբը պատշաճում է նրան։

Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։

Տիրո՛ջը փնտրեք ու հզոր կլինեք,

միշտ նրա ներկայությո՛ւնը փնտրեք։

Virtude e excelência

A mulher virtuosa é coroada de força e dignidade. Ela abre a boca com sabedoria e a instrução da bondade está na sua língua.

Եթե առաքինի կին գտնվի, բոլոր պատվական քարերից թանկագին կլինի։

Չափով և իմաստությամբ է բացում բերանը և սահման դնում իր լեզվին։

Ուժ և վայելչություն հագած՝ ուրախ պիտի լինի իր վերջին օրերին։

Նրա ողորմածությունները իր որդիներին ոտքի են կանգնեցնում և մեծարում։ Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով. «Բազում դուստրեր հարստություն ստացան, շատերը սխրանք գործեցին, բայց դու գերազանց եղար և բոլորից անցար։

Կեղծ հաճություն և սին գեղեցկություն չկա քո մեջ»։ Քանզի իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծուց երկյուղածներին,

Առաքինի կինը պսակն է իր ամուսնու. ինչպես որդն է վնասակար փայտի համար, այնպես էլ չարագործ կինը կորստյան կմատնի իր ամուսնուն։

Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, իսկ իրավունքն ատող կինը անարգանքի աթոռ է։ Ծույլերը կարոտ պիտի մնան հարստությանը, իսկ ժրաջանները կհաստատվեն հարստության մեջ։

Տներն ու հարստությունը հայրերը բաժանում են որդիներին, իսկ կինը մարդուն կարգվում է Տիրոջից։

Exemplo e influência

A mulher sábia é exemplo de fé e bom testemunho. Suas atitudes inspiram e seu legado abençoa as gerações que virão.

Նույնպես զառամյալ կանանց հորդորի՛ր, որ լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան. ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարեխրատ, որ խրատեն դեռատի կանանց՝ սիրելու իրենց մարդկանց, իրենց զավակներին, լինելու խոհեմ, առաքինի, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց ամուսիններին, որպեսզի պատճառ չդառնան, որ Աստծու խոսքն անարգվի։

Նրանց կանայք ևս պետք է պարկեշտ լինեն, ոչ չարախոս, հեզ, հավատարիմ ամեն ինչում։

Տասը կույսերի առակը

«Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, ելան փեսային ու հարսին դիմավորելու։ Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։ Հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին։ Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան։ Կեսգիշերին մի ձայն լսվեց. "Ահա փեսան գալիս է, վե՛ր կացեք նրան ընդառաջ"։ Այդ ժամանակ բոլոր կույսերն արթնացան և իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմաստուններին ասացին. "Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են"։ Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. "Այնպես չլինի, որ թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և գնե՛ք ձեզ համար"։ Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։ Ավելի ուշ եկան նաև մյուս կույսերը և ասացին. "Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա մեզ համար"։ Նա պատասխան տվեց և ասաց. "Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ"։ Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը»։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.