Não temas
'Não temas' é uma das frases mais repetidas na Bíblia. Deus a pronuncia nos momentos de maior temor, lembrando que sua presença e poder são maiores que qualquer ameaça.
Deus está contigo
Não temas, porque eu sou contigo. Deus repete essa promessa em cada crise, guerra e desafio que seus filhos enfrentam.
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ,
մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը,
ես, որ զորացրի քեզ,
օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Արդարև, ես եմ Տերը՝ քո Աստվածը,
որ բռնել եմ քո աջ ձեռքից,
որ ասում եմ քեզ.
«Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։
«Չվախենաս, Հակո՛բ, որ որդ ես հիմա,
և դու, Իսրայե՛լ, որ սակավամարդ ես այժմ,
ես օգնեցի քեզ,-
ասում է Աստված՝ Իսրայելի Սուրբը, որը փրկելու է քեզ։-
Ե՛լ այդ բարձր լեռան վրա,
ո՛վ ավետաբեր Սիոնի,
ո՛ւժ տուր քո ձայնին,
ո՛վ ավետաբեր Երուսաղեմի,
ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր և հայտնի՛ր
Հուդայի քաղաքներին.
«Ահավասիկ ձեր Աստվածը։
Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանցից, քանի որ Տերը՝ քո Աստվածն ինքը, պիտի գնա ձեր առջևից, ձեր մեջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»։
Աստծու ուխտը Աբրամի հետ
Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
Coragem diante do perigo
Não tenhas medo — o Senhor teu Deus está no meio de ti, poderoso para salvar. Ele luta por nós e dá forças aos medrosos.
Այն ժամանակ Տերը կասի Երուսաղեմին.
«Քաջալերվի՛ր, Սիո՛ն, թող չթուլանան քո ձեռքերը։
Տերը՝ Աստված, հզորը, քո մեջ է և կփրկի քեզ,
ուրախություն կբերի քեզ վրա,
կնորոգի քեզ իր սիրով
և կուրախանա քեզնով զվարթությամբ, ինչպես տոնի օրը։
Եղիսեեն ասաց. «Մի՛ վախեցիր, քանի որ մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»։ Եղիսեեն աղոթք անելով ասաց. «Տե՜ր, բա՛ց սպասավորիս աչքերը, որ տեսնի»։ Տերը բացեց նրա աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեեի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղեն մարտակառքերով,
Քաջալերվի՛ր, երկի՛ր, ցնծա՛ և ուրախացի՛ր,
որովհետև Տերը մեծացրեց իր գործերը քեզ համար։
Տերն ինձ ասաց.
«Մի՛ ասա՝ "Մանուկ եմ ես".
ում մոտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մոտ էլ պիտի գնաս,
ու այն ամենը, ինչ որ պատվիրեմ քեզ, պիտի խոսես։
Չվախենաս նրանցից,- ասում է Տերը,- քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»։
Եվ Տերը գիշերով տեսիլքի մեջ Պողոսին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր և մի՛ լռիր, քանի որ ես քեզ հետ եմ, և ոչ ոք քեզ վրա չպիտի հարձակվի՝ քեզ վնասելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։
դու էլ, մարդո՛ւ որդի, նրանցից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետև զայրանալով պիտի զայրանան, ու քեզ վրա պիտի հարձակվեն, քանի որ դու կարիճների մեջ բնակվելիս պիտի լինես։ Նրանց խոսքերից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետև դառնացնող ժողովուրդ են։ Նրանց հետ այս բաները կխոսես. արդյո՞ք կլսեն կամ կսարսափեն, քանի որ դառնացնող ժողովուրդ են։
Fé que vence o medo
O medo não vem de Deus. Jesus disse: não temas, crê somente! A fé dissipa o medo e nos conecta ao poder de Deus.
Իսկ Հիսուսը, երբ լսեց այս խոսքերը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»։
Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։
Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։
Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար։
Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ».
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.