Obediência aos pais
A obediência aos pais é mandamento divino com promessa de vida longa. A Bíblia valoriza a honra filial e ensina os filhos a respeitar e obedecer aos pais com amor.
Honrar pai e mãe
O quinto mandamento ordena honrar pai e mãe. É o primeiro mandamento com promessa: para que vá bem e vivas muito na terra.
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի բարիքի արժանանաս, և երկար ապրես այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
որովհետև Աստված ասաց. "Պատվի՛ր քո հորն ու մորը"(Ելք 20.12, Բ Օր. 5.16). և՝ "Ով չարախոսի իր հոր կամ մոր մասին, թող մահվան դատապարտվի"(Ելք 21.16, Ղևտ. 20.9)»։
Որդիներ և ծնողներ
Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, որովհետև դա է ճիշտը։ «Պատվի՛ր քո հորն ու մորը,- սա առաջին պատվիրանն է, որ խոստում ունի,- որպեսզի բարիք գտնես, և երկրի վրա կյանքդ երկար լինի»(Ելք 20.12)։
Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ։
Obedecer e respeitar
Filhos, obedecei a vossos pais no Senhor. A obediência filial é expressão de amor e temor a Deus.
Որդինե՛ր, ամեն բանով հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին, որովհետև դա է հաճելի Տիրոջը։
Ճառ Ա
Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, և մի՛ մերժիր մորդ պատվիրանները, որ քո գլխին շնորհների պսակ կրես և ոսկի մանյակ՝ քո պարանոցին։
Ճառ Թ
Որդյա՛կ, պահի՛ր հորդ օրենքները և մի՛ մերժիր մորդ խրատը։ Ընդունի՛ր դրանք հոգուդ մեջ, և մտքումդ պահի՛ր ընդմիշտ. որպես մանյակ՝ պարանոցիցդ կախի՛ր։ Երբ ճամփորդես, հե՛տդ վերցրու, քեզ հետ թող լինի. երբ ննջես, քեզ կպահպանի, երբ արթնանաս, քեզ զրուցակից կլինի։ Օրենքի պատվիրանը ճրագ է, խրատն ու հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ և լույս։
Ճառ Ե
Մանուկնե՛ր, լսե՛ք ձեր հոր խրատը և անսացե՛ք ճանաչելու իմաստություն, քանզի ձեզ բարի պարգևներ պիտի պարգևեմ։ Մի՛ թողեք իմ օրենքները, որովհետև ես ևս հնազանդ որդի եմ եղել հորս համար և սիրելի՝ մորս աչքին, որոնք ուսուցանում էին ինձ և ասում. «Մեր խոսքը թող հաստատվի քո սրտում, պահի՛ր մեր պատվիրանները և ապրի՛ր, իմաստությո՛ւն ստացիր, հանճա՛ր ստացիր և մի՛ մոռացիր, և մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները, և մի՛ խոտորիր իմ շուրթերի խոսքերից։ Մի՛ թող այդ, և նա կպատսպարի քեզ, սիրի՛ր այն, և նա կպահի քեզ»։
Խելացի որդին հնազանդ է հորը, անհնազանդ որդին կորստյան պիտի մատնվի։
Երիտասարդը կրթվում է ըստ իր ճանապարհների, նույնիսկ ծերությանը չի հեռանում նրանցից։
Disciplina e consequências
A vara e a repreensão dão sabedoria. A Bíblia adverte sobre as consequências sérias da rebeldia e desonra aos pais.
Ծեծն ու կշտամբանքն իմաստություն են տալիս. մոլորված երեխան ամոթով է թողնելու իր ծնողներին։
Որդին, որ անարգում է հորը և մերժում մորը, ամոթ և նախատինք պիտի կրի։
Աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն։
Ով հարվածի իր հորը կամ մորը, մահապատժի թող ենթարկվի։
Անհնազանդ զավակի մասին
«Եթե մեկն ունի անհնազանդ ու անզգամ որդի, որն իր հորն ու մորը չի լսում, որին խրատում են, բայց նա չի լսում նրանց, ապա նրա հայրն ու մայրը նրան բռնելով թող տանեն իրենց քաղաքի ծերերի մոտ՝ իրենց ատյանի առջև, և ասեն իրենց քաղաքի մարդկանց. "Մեր այս որդին անհնազանդ է ու անզգամ. և մեր ասածը չի լսում, ուխտազանց է ու հարբեցող"։ Այն ժամանակ նրա քաղաքի մարդիկ քարերով թող քարկոծեն նրան, և թող մեռնի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից, իսկ ուրիշները, այդ լսելով, կվախենան»։
Ով հայհոյում է հորն ու մորը, նրա լույսը պիտի մարի. նրա աչքերի բիբերը խավար պիտի հագնեն։
Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում։
Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նրանք նախ թող սովորեն բարի վերաբերմունք ունենալ սեփական տան հանդեպ և փոխհատուցում տալ իրենց ծնողներին, որովհետև ա՛յդ է բարին ու ընդունելին Աստծու առաջ։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.