Pão
O pão é símbolo central na Bíblia: do maná no deserto ao pão da vida — Jesus. A Escritura usa o pão para ensinar sobre provisão divina, comunhão e dependência espiritual.
O maná do céu
Deus alimentou Israel no deserto com pão do céu. O maná era diário, fiel e suficiente — retrato da provisão constante de Deus.
Եվ Տերը Մովսեսին ասաց. «Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը։ Արդ, խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. "Երեկոները միս կուտեք, իսկ առավոտները հացով կհագենաք։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը"»։
Երեկոյան լորամարգիներ ելան ու ծածկեցին բանակատեղին։ Առավոտյան, երբ ցողը վերանում էր բանակատեղիի շրջապատից, անապատի երեսին գինձի սերմի նման մանր, սպիտակ, եղյամի նման մի բան եղավ։ Երբ Իսրայելի որդիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետև չգիտեին, թե դա ի՛նչ է։ Եվ Մովսեսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։
Եվ Իսրայելի որդիները դրա անունը դրեցին մանանա։ Դա գինձի սերմի նման սպիտակ էր ու մեղրախորիսխի համ ուներ։
Չթողեց մարդկանց, որ ճնշեն նրանց,
Թագավորներին կշտամբեց նրանց համար.
Ասաց. «Մի՛ մոտեցեք իմ օծյալներին
Եվ մի՛ մեղանչեք մարգարեներիս դեմ»։
O pão da vida
Jesus declarou: 'Eu sou o pão da vida.' Quem vem a Ele nunca terá fome, e quem nele crê jamais terá sede. Ele é o sustento eterno.
Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսեսը չէր, որ ձեզ երկնքից հաց տվեց, այլ իմ Հայրն է տալիս ձեզ ճշմարիտ հացը երկնքից. որովհետև Աստծու հացը նա է, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»։ Նրան ասացին. «Տե՛ր, ամեն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դեպի ինձ գա, չի քաղցի, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի։
Ես եմ կենաց հացը։ Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ Այս է երկնքից իջած հացը, որպեսզի ով սրանից ուտի, չմեռնի։ Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։
Նա չարչարեց քեզ, սոված պահեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանոթ չէիր, և ծանոթ չէին նաև քո հայրերը, որպեսզի քեզ ցույց տա, թե մարդը միայն հացով չի ապրում, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից։
Նա պատասխանեց և ասաց. «Գրված է.
"Ոչ միայն հացով է ապրում մարդ,
այլև այն ամեն խոսքով,
որ ելնում է Աստծու բերանից"(Բ Օր. 8.3)»։
Partilha e comunhão
O partir do pão une o corpo de Cristo. Na Ceia, na generosidade e na partilha, expressamos a comunhão com Deus e uns com os outros.
Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. ա՛յս արեք իմ հիշատակի համար»։
Ամեն անգամ, երբ այս հացն ուտում եք և այս բաժակը խմում, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա։
Օրհնության բաժակը, որ օրհնում ենք, մի՞թե հաղորդություն չէ Քրիստոսի արյանը։ Հացը, որը կտրում ենք, մի՞թե հաղորդություն չէ Քրիստոսի մարմնին։ Ինչպես հացը մեկ է, մենք բոլորս էլ մեկ մարմին ենք, որովհետև բոլորս էլ այդ մեկ հացից ենք հաղորդվում։
Ուրեմն այսպե՛ս աղոթեք.
Տերունական աղոթք
Հա՛յր մեր, որ երկնքում ես,
սուրբ թող լինի քո անունը,
քո արքայությունը թող գա,
քո կամքը թող լինի ինչպես երկնքում,
այնպես էլ երկրի վրա։
Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։
ով աղքատին ողորմի, ինքը կկերակրվի, քանզի անտունին իր հացից է տվել։
Ընծա տվողը հաղթություն և պատիվ է ստանում, բայց այն սպանում է առնողների հոգին։
Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Դո՛ւք նրանց տվեք, որ ուտեն»։ Հարցրին նրան. «Գնանք գնենք երկու հարյուր դահեկանի հաց և տանք նրանց, որ ուտե՞ն»։ Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունեք, գնացեք տեսե՛ք»։ Երբ աշակերտներն իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ, նաև երկու ձուկ»։ Հիսուսը հրամայեց ժողովրդին խումբ-խումբ նստեցնել դալար խոտի վրա։ Եվ նրանք դաս-դաս նստեցին. տեղ-տեղ՝ հարյուր, տեղ-տեղ էլ՝ հիսուն։ Ապա Հիսուսը, վերցնելով հինգ նկանակը և երկու ձկները, աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, մանրացրեց նկանակները և տվեց աշակերտներին, որպեսզի բաշխեն նրանց, իսկ երկու ձկները բաժանեց ամենքին։ Բոլորն էլ կերան և հագեցան։ Տասներկու լի սակառ էլ կտորտանքներ հավաքեցին, ինչպես նաև՝ ձկներից։
Provisão divina
O justo não é desamparado e seus descendentes não mendigam pão. Deus provê com fidelidade o alimento de cada dia.
Փարիսեցիների և սադուկեցիների խմորը
Աշակերտներն էլ լճի մյուս կողմը գնացին և մոռացան հաց վերցնել։ Հիսուսը նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք սադուկեցիների ու փարիսեցիների խմորից»։ Նրանք խորհում էին իրենց մեջ և ասում. «Հաց չվերցրինք»։ Հիսուսն իմացավ այդ և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մտքում խորհում, թե հաց չունեք։ Դեռևս չե՞ք հասկանում և չե՞ք հիշում, որ հինգ նկանակը հինգ հազարին կերակրեց, և քանի՞ սակառ կտորտանք հավաքեցիք։ Եվ ոչ էլ յոթ նկանակը, որ չորս հազարին կերակրեց, և քանի՞ սակառ կտորտանք հավաքեցիք։ Արդ, ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար չէ, որ ասացի ձեզ զգուշանալ փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։ Այդժամ հասկացան, որ ասել էր զգուշանալ ոչ թե հացի խմորից, այլ փարիսեցիների ու սադուկեցիների աղանդից։
Ի՞նչ է անում իմաստունը
Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն։ Բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ, որովհետև ի՞նչ իմանաս, թե ի՛նչ չարիք պիտի լինի երկրի վրա։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.