O papel da mulher
A Bíblia honra a mulher como colaboradora essencial no plano de Deus. De Provérbios 31 às mulheres do Novo Testamento, a Escritura celebra a sabedoria, a força e a fé feminina.
A mulher virtuosa
Mulher virtuosa, quem a achará? Seu valor excede o de rubis. Ela é sábia, trabalhadora, generosa e temida pelo Senhor.
Եթե առաքինի կին գտնվի, բոլոր պատվական քարերից թանկագին կլինի։ Ամուսնու սիրտը վստահ է նրա վրա, և նա երբեք ավարի կարոտ չի լինի։ Ողջ կյանքում գործակից է դառնում իր ամուսնուն բարիքի և ոչ թե չարիքի մեջ։
Բուրդ և կտավ գտնելով՝ պիտանի հանդերձներ է պատրաստում իր ձեռքերով։ Եվ եղավ շահավետ նավի նման. հեռվից գանձեր է հավաքում։
Արթնանում արշալույսին, կերակուր է տալիս տնեցիներին և գործ՝ նաժիշտներին։ Գեղեցիկ արտ տեսնելիս՝ գնում է այն և իր ձեռքի աշխատանքով մշակում է իր հողը։
Մեջքին պինդ գոտի կապած՝ բազուկները գործի մեջ է դնում ու ճաշակում գործի քաղցրությունը, և ողջ գիշեր չի մարում նրա ճրագը։ Ձեռքը օգուտին մեկնած՝ անձանձրույթ մատներով իլիկ է պտտում։
Ձեռքը բաց է աղքատներին, և բաժին է տալիս խեղճերին։
Կինը կտավ է պատրաստում և վաճառում և ծածկոցներ՝ քանանացիներին։ Չափով և իմաստությամբ է բացում բերանը և սահման դնում իր լեզվին։
Ուժ և վայելչություն հագած՝ ուրախ պիտի լինի իր վերջին օրերին։ Նրա տան ճանապարհները պարկեշտ են, և նա պարապության հաց չի կերել։
Իմաստուն կանայք կառուցում են իրենց տները, իսկ անզգամները կործանում իրենց ձեռքերով։
Ճառ Ա
Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, և մի՛ մերժիր մորդ պատվիրանները,
Beleza interior
A beleza verdadeira não é exterior, mas o caráter incorruptível de um espírito manso e tranquilo. Isso tem grande valor diante de Deus.
Կանայք և ամուսիններ
Այսպես էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի, եթե նրանցից ոմանք չհնազանդվեն Խոսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիվ և առանց խոսքի իմացության իսկ շահեն՝ նկատի ունեցած լինելով ձեր երկյուղած և պարկեշտ ընթացքը, որին թող արգելք չլինի ձեր արտաքինը՝ զարդարված հյուսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ։ Մի ժամանակ այսպես էին իրենք իրենց զարդարում Աստծու վրա հույս դրած կանայք, որոնք հնազանդվում էին իրենց ամուսիններին, ինչպես, օրինակ, Սառան, որ հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում։ Դուք էլ նրա զավակները եղաք. բարեգո՛րծ եղեք և ոչ մի բանից մի՛ սարսափեք։
Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, իմաստությամբ ու փոխըմբռնումո՛վ ապրեք ձեր կանանց հետ, նրանց վերաբերվե՛ք իբրև դյուրաբեկ անոթի, հարգե՛ք իբրև կյանքի շնորհի բաժնեկիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք եղող բաներ չլինեն։
Նույնպես և կանայք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մարգարիտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով,
Նրանց կանայք ևս պետք է պարկեշտ լինեն, ոչ չարախոս, հեզ, հավատարիմ ամեն ինչում։
Parceria e dignidade
Deus criou homem e mulher à sua imagem. A mulher não é inferior, mas parceira e co-herdeira da graça da vida.
Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։ Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
Տերը՝ Աստված, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրան իր նման մի օգնական ստեղծենք»։
Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։
Միայն թե Տիրոջով չկա ո՛չ կին առանց տղամարդու, ո՛չ էլ տղամարդ առանց կնոջ, որովհետև, ինչպես կինն է ստեղծվել տղամարդուց, այնպես էլ տղամարդը ծնվում է կնոջից, բայց ամեն ինչ գալիս է Աստծուց։
Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը, որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, այնպես, ինչպես Քրիստոս գլուխն է եկեղեցու՝ իր մարմնի, որի Փրկիչն ինքն է։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում թող հնազանդվեն իրենց ամուսիններին։
Նույնպես զառամյալ կանանց հորդորի՛ր, որ լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան. ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարեխրատ, որ խրատեն դեռատի կանանց՝ սիրելու իրենց մարդկանց, իրենց զավակներին, լինելու խոհեմ, առաքինի, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց ամուսիններին, որպեսզի պատճառ չդառնան, որ Աստծու խոսքն անարգվի։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.