Páscoa
A Páscoa é a celebração suprema da redenção. Do cordeiro pascal no Egito ao Cordeiro de Deus que tira o pecado do mundo, ela aponta para o sacrifício e a vitória de Cristo.
A caminhada para a cruz
Jesus entrou em Jerusalém como Rei humilde, e a multidão o aclamou. Ele sabia do sofrimento que viria, mas caminhou em obediência até o fim.
Առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր և ասում.
«Օրհնությո՜ւն Դավթի Որդուն(եբր. Սաղ. 118.25),
օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով(Սաղ. 117(118).26),
օրհնությո՜ւն Բարձրյալին»։
Հողին մերձեցա, Տե՜ր,
Ըստ քո խոսքի պահի՛ր ինձ։
Ճանապարհներս պատմեցի քեզ, և ինձ լսեցիր.
Ուսուցանի՛ր ինձ քո արդարությունները։
Պատգամ Փրկչի գալստյան մասին
Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի,
ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի,
ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ,
արդարը և փրկիչը. նա հեզ է՝
հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։
«Ահա Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին մատնվելու է քահանայապետներին ու դպիրներին։ Նրան մահվան են դատապարտելու և հեթանոսներին հանձնելու, որ ծաղրվի, ծեծվի, խաչ հանվի և երրորդ օրը հարություն առնի»։
A paixão de Cristo
Jesus foi zombado, açoitado e crucificado. Ele orou no Getsêmani e entregou sua vida voluntariamente, dizendo: 'Está consumado!'
Մերկացրին նրան և վրան կարմիր քղամիդ գցեցին։ Ապա փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին, մի եղեգ էլ տվեցին աջ ձեռքը։ Նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին և ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։
Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գրությունը, թե՝ «Սա՛ է Հիսուսը՝ հրեաների թագավորը»։
Ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակը հեռացրո՛ւ ինձնից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»։
Հիսուսը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»(Սաղ. 30(31).6(5))։ Երբ այս ասաց, հոգին ավանդեց։
Երբ Հիսուսը լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է»։ Եվ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց։
A ressurreição gloriosa
Ele não está aqui — ressuscitou! O túmulo vazio é a prova de que a morte foi derrotada e Cristo vive para sempre.
Հրեշտակը դիմեց կանանց և ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։
Երիտասարդն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուսին եք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. հարություն առավ. այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։
Այստեղ չէ, այլ հարություն առավ։ Հիշե՛ք՝ ինչպես խոսեց նա ձեզ հետ, երբ Գալիլեայում էր. ասում էր, թե Մարդու Որդին պետք է մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»։
Այն ժամանակ մտավ և մյուս աշակերտը, որ ավելի շուտ էր գերեզման եկել. տեսավ ու հավատաց, քանի որ դեռ չէին հասկացել գրվածը. «Մեռելներից հարություն պիտի առնի»։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.